https://arm.sputniknews.ru/20220221/dzhh-um-artakarg-iravitshak-e-hajtararvats-khmelu-jri-matakararman-pattsharvov-38921290.html
ԴԺՀ-ում արտակարգ իրավիճակ է հայտարարված խմելու ջրի մատակարարման պատճառով
ԴԺՀ-ում արտակարգ իրավիճակ է հայտարարված խմելու ջրի մատակարարման պատճառով
Sputnik Արմենիա
Առանց ջրի են մնացել Դոկուչաևսկ և Ելենովկա բնակավայրերի 21 հազար բնակիչ և ավելի քան 50 սոցիալական օբյեկտ, այդ թվում` կաթսայատներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ... 21.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-21T15:40+0400
2022-02-21T15:40+0400
2022-02-21T15:56+0400
դոնբաս
ջուր
ուկրաինա
ռուսաստան
ոռոգման ջուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38915906_90:415:2988:2045_1920x0_80_0_0_e715589736477ffcfd575d0b1ddb16cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Պետական մակարդակի արտակարգ իրավիճակ է հայտարարված ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում` պոմպակայանի կանգի և 21 հազար բնակչի համար կենտրոնական ջրամատակարարման դադարեցման պատճառով, հայտնում է ԴԺՀ-ի ԱԻՆ-ը։ԴԺՀ–ն և ԼԺՀ–ն գնդակոծվում են, ՌԴ–ի և ԱՄՆ–ի առաջնորդները կհանդիպեն. իրավիճակը ԴոնբասումԱվելի վաղ հրադադարի ռեժիմի վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնել էր, որ ԴԺՀ-ի Վասիլևյան պոմպակայանը վնասվել է ուկրաինացի ուժայինների կողմից գնդակոծության հետևանքով, այդ կապակցությամբ կանգնեցվել է Հարավդոնբասյան ջրատարի առաջին վերելքի կայանը:Հայտարարության համաձայն՝ ԴԺՀ-ում առանց ջրի են մնացել Դոկուչաևսկի և Ելենովկայի ավելի քան 21 հազար բնակիչ, ավելի քան 50 սոցիալական օբյեկտ։ «Դրանք կաթսայատներ են, հիվանդանոցներ, մանկապարտեզներ ու դպրոցներ։ Այս կապակցությամբ հաստատվել է արձագանքման պետական մակարդակ», - տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից ։Ինչպես նշում Է գերատեսչությունը` ԴԺՀ-ում ապահովվել է տեխնիկական ջրի մատակարումը բնակչությանը, աշխատանքներ են տարվում ջրամատակարարման համակարգը ստորգետնյա ջրերի հորերին միացնելու ուղղությամբ: Փետրվարի 20-ից «Մայսկի» ջրառի թիվ 1 հորատանցքից սկսվել է մանրէազերծված ջրի մատակարարումը Դոկուչաևսկի կենտրոնական հատված:Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Առաջին հերթին այն վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։Հրապարակվել են Դոնեցկում դիվերսանտներին վնասազերծելու հատուկ գործողության կադրերըԻնչպես հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ ժամանակներս զինվորականներին կարգադրել է Դոնբասում հարձակման անցնել:Փետրվարի 19–ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել:
դոնբաս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/15/38915906_118:0:2847:2047_1920x0_80_0_0_d8a7a569502184744d5c5b921bf058c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնբաս, ջուր, ուկրաինա, ռուսաստան, ոռոգման ջուր
դոնբաս, ջուր, ուկրաինա, ռուսաստան, ոռոգման ջուր
ԴԺՀ-ում արտակարգ իրավիճակ է հայտարարված խմելու ջրի մատակարարման պատճառով
15:40 21.02.2022 (Թարմացված է: 15:56 21.02.2022) Առանց ջրի են մնացել Դոկուչաևսկ և Ելենովկա բնակավայրերի 21 հազար բնակիչ և ավելի քան 50 սոցիալական օբյեկտ, այդ թվում` կաթսայատներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ ու դպրոցներ։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի - Sputnik. Պետական մակարդակի արտակարգ իրավիճակ է հայտարարված ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում` պոմպակայանի կանգի և 21 հազար բնակչի համար կենտրոնական ջրամատակարարման դադարեցման պատճառով, հայտնում է ԴԺՀ-ի ԱԻՆ-ը։
Ավելի վաղ հրադադարի ռեժիմի վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնել էր, որ ԴԺՀ-ի Վասիլևյան պոմպակայանը վնասվել է ուկրաինացի ուժայինների կողմից գնդակոծության հետևանքով, այդ կապակցությամբ կանգնեցվել է Հարավդոնբասյան ջրատարի առաջին վերելքի կայանը:
«Հրետանային ինտենսիվ գնդակոծությունների հետ կապված <...> անցած մեկ օրում արձանագրվել են կենսապահովման համակարգերի բնականոն աշխատանքի մի շարք խախտումներ: Այսպես, Հարավային Դոնբասի ջրատարի առաջին վերելքի պոմպակայանի կանգառի և, որպես հետևանք, խմելու ջրի կենտրոնացված ջրամատակարարման դադարեցման կապակցությամբ հանրապետությունում հայտարարվել է պետական մակարդակի արտակարգ իրավիճակ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հայտարարության համաձայն՝ ԴԺՀ-ում առանց ջրի են մնացել Դոկուչաևսկի և Ելենովկայի ավելի քան 21 հազար բնակիչ, ավելի քան 50 սոցիալական օբյեկտ։
«Դրանք կաթսայատներ են, հիվանդանոցներ, մանկապարտեզներ ու դպրոցներ։ Այս կապակցությամբ հաստատվել է արձագանքման պետական մակարդակ», - տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից ։
Ինչպես նշում Է գերատեսչությունը` ԴԺՀ-ում ապահովվել է տեխնիկական ջրի մատակարումը բնակչությանը, աշխատանքներ են տարվում ջրամատակարարման համակարգը ստորգետնյա ջրերի հորերին միացնելու ուղղությամբ: Փետրվարի 20-ից «Մայսկի» ջրառի թիվ 1 հորատանցքից սկսվել է մանրէազերծված ջրի մատակարարումը Դոկուչաևսկի կենտրոնական հատված:
«Ներկա պահին ապահովվել է տեխնիկական ջրի մատակարումը բնակչությանը և երեք կաթսայատներին։ Աշխատանքներ են տարվում նաև ջրամատակարարման համակարգը ստորգետնյա ջրերի հորերին միացնելու ուղղությամբ »,–ասված է հաղորդագրության մեջ։
Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ։ Առաջին հերթին այն վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։
Ինչպես հայտարարել է ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ ժամանակներս զինվորականներին կարգադրել է Դոնբասում հարձակման անցնել:
Փետրվարի 19–ին ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները համընդհանուր մոբիլիզացիայի մասին հրամանագրեր են ստորագրել: