https://arm.sputniknews.ru/20220221/arcakhi-banaki-nakhkin-hramanatary-bacatrel-e-inch-er-anum-bunkerum-paterazmi-zhamanak-38917133.html
Արցախի բանակի նախկին հրամանատարը բացատրել է` ինչ էր անում «բունկերում» պատերազմի ժամանակ
Արցախի բանակի նախկին հրամանատարը բացատրել է` ինչ էր անում «բունկերում» պատերազմի ժամանակ
Sputnik Արմենիա
Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հերքել է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները։ 21.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-21T14:37+0400
2022-02-21T14:37+0400
2022-02-21T15:37+0400
դավիթ բաբայան
արցախ
արցախյան պատերազմ
սեյրան օհանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1819/39/18193999_0:0:1600:901_1920x0_80_0_0_b4a46501211c419b8677346e73a8d3d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Պաշտպանության բանակի նախկին հրամանատար և ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում չի մասնակցել մարտական գործողությունների ղեկավարման գործընթացին։ Նա սպեկուլյացիա է անվանել հակառակ պնդումները։Նշենք` Բաբայանը, որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում է 44–օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին։Փաշինյանի գլխավոր սխալը, կամ ինչը դարձավ Արցախում պարտության պատճառԸնդդիմությունն, ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, քննադատել է հանձնաժողովի աշխատանքներին Բաբայանին ներգրավելու որոշումը` հայտարարելով, որ նա ևս պատասխանատու է տեղի ունեցածի համար։Արցախի ԱԽ նախկին քարտուղարը հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ պատերազմի ժամանակ դիմել է բանակի հրամանատարությանը` առաջարկելով իր օգնությունը։ Նրան գրավոր պատասխանել են` կտրականապես արգելելով միջամտել բանակի գործերին։Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ «բունկերում» (հրամանատարական կետ) Բաբայանի ներկայությանը, ապա, ըստ նրա, այնտեղ ինքը գործուղվել էր որպես ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական։ Այդ որոշումը Հարությունյանն էր կայացրել։Բաբայանը նշել է, որ «բունկերում» հրամաններ չի տվել, որոշումներ կայացնելով չի զբաղվել, տեսածը զեկուցել է իր ղեկավարին` Արցախի նախագահին։ԼՂ ՊԲ նախկին հրամանատարը կարծում է, որ նախկին և ներկայիս բոլոր բարձրաստիճան զինվորականները պարտավոր են գալ հանձնաժողով և պատասխանել հարցերին, այլ ոչ թե թաքնվել «ընդդիմադիրի» քողի տակ։ Ասվածը վերաբերում է, այդ թվում, պաշտպանության նախկին նախարար, ներկայում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։Արայիկ Հարությունյանից եղել է հրաման` Սեյրան Օհանյանը բունկեր չմտնի. Ռուզաննա ԽաչատրյանԲաբայանը շեշտեց, որ մինչև 2016 թվականը Օհանյանը պաշտպանության նախարար էր, նա նկատելի ներդրում է ունեցել բանակաշինության մեջ, իսկ պատերազմի օրերին տարբեր առաջադրանքներ է կատարել։ Հաշվի առնելով դա` նա չի կարող և չպետք է խուսափի հանձնաժողովի աշխատանքից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1819/39/18193999_176:0:1600:1068_1920x0_80_0_0_798c3e5e1dc6266fa871eb98c9245eff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ բաբայան, արցախ, արցախյան պատերազմ, սեյրան օհանյան
դավիթ բաբայան, արցախ, արցախյան պատերազմ, սեյրան օհանյան
Արցախի բանակի նախկին հրամանատարը բացատրել է` ինչ էր անում «բունկերում» պատերազմի ժամանակ
14:37 21.02.2022 (Թարմացված է: 15:37 21.02.2022) Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը հերքել է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Պաշտպանության բանակի նախկին հրամանատար և ԼՂ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում չի մասնակցել մարտական գործողությունների ղեկավարման գործընթացին։ Նա սպեկուլյացիա է անվանել հակառակ պնդումները։
Նշենք` Բաբայանը, որպես արտախորհրդարանական ուժի ղեկավար, մասնակցում է 44–օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին։
Ընդդիմությունն, ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, քննադատել է հանձնաժողովի աշխատանքներին Բաբայանին ներգրավելու որոշումը` հայտարարելով, որ նա ևս պատասխանատու է տեղի ունեցածի համար։
Արցախի ԱԽ նախկին քարտուղարը հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ պատերազմի ժամանակ դիմել է բանակի հրամանատարությանը` առաջարկելով իր օգնությունը։ Նրան գրավոր պատասխանել են` կտրականապես արգելելով միջամտել բանակի գործերին։
«Անհասկանալի է, թե իմ ինչ մասնակցության կամ ղեկավարման մասին է ընդհանրապես խոսքը», – տարակուսում է նա։
Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ «բունկերում» (հրամանատարական կետ) Բաբայանի ներկայությանը, ապա, ըստ նրա, այնտեղ ինքը գործուղվել էր որպես ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական։ Այդ որոշումը Հարությունյանն էր կայացրել։
Բաբայանը նշել է, որ «բունկերում» հրամաններ չի տվել, որոշումներ կայացնելով չի զբաղվել, տեսածը զեկուցել է իր ղեկավարին` Արցախի նախագահին։
ԼՂ ՊԲ նախկին հրամանատարը կարծում է, որ նախկին և ներկայիս բոլոր բարձրաստիճան զինվորականները պարտավոր են գալ հանձնաժողով և պատասխանել հարցերին, այլ ոչ թե թաքնվել «ընդդիմադիրի» քողի տակ։ Ասվածը վերաբերում է, այդ թվում, պաշտպանության նախկին նախարար, ներկայում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։
Բաբայանը շեշտեց, որ մինչև 2016 թվականը Օհանյանը պաշտպանության նախարար էր, նա նկատելի ներդրում է ունեցել բանակաշինության մեջ, իսկ պատերազմի օրերին տարբեր առաջադրանքներ է կատարել։ Հաշվի առնելով դա` նա չի կարող և չպետք է խուսափի հանձնաժողովի աշխատանքից։