https://arm.sputniknews.ru/20220220/rusastann-urishi-taratsqin-chi-havaknum-amn-um-rd-despan-38897559.html
Ռուսաստանն ուրիշի տարածքին չի հավակնում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
Ռուսաստանն ուրիշի տարածքին չի հավակնում. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ռուսաստանը ուրիշի տարածքին չի հավակնում և Դոնբասը համարում Է Ուկրաինայի մաս։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ամերիկյան CBS... 20.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-20T21:19+0400
2022-02-20T21:19+0400
2022-02-20T21:20+0400
ռուսաստան
ուկրաինա
դեսպան
դոնբաս
ղրիմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1142/99/11429924_0:0:1601:901_1920x0_80_0_0_eed90f63a351f7e8fbb9cb9232bffd1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ռուսաստանը ուրիշի տարածքին չի հավակնում և Դոնբասը համարում Է Ուկրաինայի մաս։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ամերիկյան CBS հեռուստաալիքին հայտարարել Է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։ Պուտինը Մակրոնի հետ մանրամասն քննարկել Է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը«Մենք չեն փորձում արտասահմանյան երկրի որևէ տարածք գրավել։ Ես կցանկանայի հաստատել, որ Դոնբասն ու Լուգանսկը Ուկրաինայի մաս են հանդիսանում»,-հայտարարել է նա։Դիվանագետը հերքել է այն մեղադրանքները, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա։Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի առաջխաղացմանը դեպի արևելք, ապա, Անտոնովի խոսքով, Մոսկվան ՆԱՏՕ-ում տեսնում է ոչ թե «խաղաղասեր ՀԿ», այլ ռազմական մեքենա և ձգտում է կանգնեցնել դրա ընդլայնումը:«Հասկանո՞ւմ եք, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը խաղաղասեր ՀԿ չէ։ Դա ռազմաքաղաքական մեքենա է կամ դաշինք։ Մենք կցանկանայինք դադարեցնել այդ էքսպանսիան»,-ասել է նա։Մեկնաբանելով Ղրիմի կարգավիճակի հարցը, Անտոնովը հայտարարել է, որ այդ թեման Մոսկվայի համար փակ է, և որ ռուսական կողմը նույնիսկ չի ցանկանում քննարկել այն։
ուկրաինա
դոնբաս
ղրիմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1142/99/11429924_0:0:1601:1201_1920x0_80_0_0_35c2803d07913e0d47e6eda52402ad56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, դեսպան, դոնբաս, ղրիմ
ռուսաստան, ուկրաինա, դեսպան, դոնբաս, ղրիմ
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ռուսաստանը ուրիշի տարածքին չի հավակնում և Դոնբասը համարում Է Ուկրաինայի մաս։ Այս մասին,
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ամերիկյան CBS հեռուստաալիքին հայտարարել Է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«Մենք չեն փորձում արտասահմանյան երկրի որևէ տարածք գրավել։ Ես կցանկանայի հաստատել, որ Դոնբասն ու Լուգանսկը Ուկրաինայի մաս են հանդիսանում»,-հայտարարել է նա։
Դիվանագետը հերքել է այն մեղադրանքները, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա։
«Ռուսաստանը հրապարակայնորեն պատրաստակամություն է հայտնել շարունակել դիվանագիտական ջանքերը՝ առկա բոլոր հարցերի լուծման համար։ Ռուսական զորքերը գտնվում են ինքնիշխան ռուսական տարածքում։ Մենք ոչ մեկին չենք սպառնում»,-ընդգծել է դեսպանը։
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի առաջխաղացմանը դեպի արևելք, ապա, Անտոնովի խոսքով, Մոսկվան ՆԱՏՕ-ում տեսնում է ոչ թե «խաղաղասեր ՀԿ», այլ ռազմական մեքենա և ձգտում է կանգնեցնել դրա ընդլայնումը:
«Հասկանո՞ւմ եք, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը խաղաղասեր ՀԿ չէ։ Դա ռազմաքաղաքական մեքենա է կամ դաշինք։ Մենք կցանկանայինք դադարեցնել այդ էքսպանսիան»,-ասել է նա։
Մեկնաբանելով Ղրիմի կարգավիճակի հարցը, Անտոնովը հայտարարել է, որ այդ թեման Մոսկվայի համար փակ է, և որ ռուսական կողմը նույնիսկ չի ցանկանում քննարկել այն։