Միրզոյանը խոսել է Հրվ. Կովկասի զարգացման հեռանկարների մասին. ի՞նչ է քննարկվել փակ ձևաչափով
11:47 20.02.2022 (Թարմացված է: 11:56 20.02.2022)
© Photo : official site of MFA of RA Արարատ Միրզոյանը մասնակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) կողմից կազմակերպված պանելային քննարկմանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) կողմից կազմակերպված պանելային քննարկմանը
© Photo : official site of MFA of RA
Բաժանորդագրվել
Անդրկովկասյան երեք երկրների ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց հանրապետությունների դիրքորոշումը ինչպես սպառնալիքներին դիմակայելու, այնպես էլ Հարավային Կովկասի զարգացման տեսլականի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) կողմից կազմակերպված պանելային քննարկմանը, որը նվիրված էր Հարավային Կովկասի զարգացման հեռանկարներին։
Հայաստանի արտգործնախարարությունից հայտնում են, որ միջոցառումը, որը կազմակերպվել է Chatham House-ի գաղտնիության կանոնների համաձայն, անցկացվել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։
Հայաստանի ԱԳ նախարարը հանդես է եկել ելույթով և պատասխանել մասնակիցների հարցերին։ Քննարկումներին մասնակցել են նաև Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը, Միջազգային համագործակցության գերմանական ընկերության տնօրեն Ինգրիդ-Գաբրիելա Հովենը։
Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին քննարկումն անվանել է շատ հետաքրքիր և արդյունավետ։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերները ներկայացրել են իրենց երկրների տեսլականը։
«Ես խոսել եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից հնչեցված նախաձեռնության մասին»,- ասել է Զալկալիանին։
Նրա խոսքով, Ղարիբաշվիլիի առաջարկը Հարավային Կովկասում բարիդրացիության նախաձեռնություն է։ Վրացական կողմն առաջարկում է իր հարևաններին հարթակ ստեղծել Թբիլիսիում կոնկրետ նախագծերի քննարկման համար։ Վրաստանը կարծում է, որ հարևան երկրների մասնակցությամբ տնտեսական նախագծերի իրականացումը կդառնա զսպող գործոններից մեկը և կչեզոքացնի արտաքին սպառնալիքները, բացի այդ, կբարձրացնի տարածաշրջանի գրավչությունը։
© Photo : official site of MFA of RAՀայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) կողմից կազմակերպված պանելային քննարկմանը
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) կողմից կազմակերպված պանելային քննարկմանը
© Photo : official site of MFA of RA
«Այդ հարցում մենք լիակատար աջակցություն ունենք մեր գործընկերների կողմից, նրանք նույնպես պատրաստ են միջոցներ հատկացնել կոնկրետ նախագծերի իրականացման համար»,- եզրափակել է վրացի նախարարը։
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները առաջին անգամ հայտարարեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու մասին 44-օրյա պատերազմի ժամանակ։ 2021 թվականի հոկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնապես հայտարարեց հարթակ ստեղծելու առաջարկի մասին, որի շրջանակներում Թբիլիսին կդառնա մոդերատոր Երևանի և Բաքվի միջև։
Միաժամանակ Վրաստանը պարզաբանել է, որ Թբիլիսին չի հավակնում քննարկել քաղաքական հարցեր, առաջարկում է խոսել միայն ենթակառուցվածքային խնդիրների, տնտեսական ու տրանսպորտային նախագծերի մասին։