https://arm.sputniknews.ru/20220220/kievy-koghm-e-donbasum-lrutjan-rezhim-sahmanelun-zelenskin-khosel-e-makroni-het-38893353.html
Կիևը կողմ է Դոնբասում լռության ռեժիմ սահմանելուն․ Զելենսկին խոսել է Մակրոնի հետ
Կիևը կողմ է Դոնբասում լռության ռեժիմ սահմանելուն․ Զելենսկին խոսել է Մակրոնի հետ
Sputnik Արմենիա
Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը քննարկել են Դոնբասում ներկայիս իրադրությունը: 20.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-20T19:07+0400
2022-02-20T19:07+0400
2022-02-20T19:08+0400
էմանուել մակրոն
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
ֆրանսիա
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38450414_0:0:1601:901_1920x0_80_0_0_7ecfecab1d456b29904303f7912200fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Պաշտոնական Կիևը հանդես է գալիս անհապաղ եռակողմ կոնտակտային խումբ հրավիրելու և լռության ռեժիմ սահմանելու օգտին: Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում՝ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո։Զելենսկին հայտնել է, որ Մակրոնի հետ քննարկել Է Դոնբասի անվտանգության հետ կապված ընթացիկ իրավիճակը և պատմել է գնդակոծությունների մասին:Փետրվարի 17-ին իրավիճակը Դոնբասում սրվել է։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից տասնյակ գնդակոծությունների մասին: ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռուսաստան՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ:
ուկրաինա
ֆրանսիա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38450414_0:0:1407:1055_1920x0_80_0_0_faf89572eb1b9486a6891e671540b3d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էմանուել մակրոն, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ֆրանսիա, դոնբաս
էմանուել մակրոն, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ֆրանսիա, դոնբաս
Կիևը կողմ է Դոնբասում լռության ռեժիմ սահմանելուն․ Զելենսկին խոսել է Մակրոնի հետ
19:07 20.02.2022 (Թարմացված է: 19:08 20.02.2022) Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը քննարկել են Դոնբասում ներկայիս իրադրությունը:
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Պաշտոնական Կիևը հանդես է գալիս անհապաղ եռակողմ կոնտակտային խումբ հրավիրելու և լռության ռեժիմ սահմանելու օգտին: Այս մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում՝ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո։
Զելենսկին հայտնել է, որ Մակրոնի հետ քննարկել Է Դոնբասի անվտանգության հետ կապված ընթացիկ իրավիճակը և պատմել է գնդակոծությունների մասին:
«Ի շարունակություն երեկվա զրույցի՝ Էմանուել Մակրոնին տեղեկացրել եմ անվտանգության ներկայիս իրավիճակի և նոր սադրիչ գնդակոծությունների մասին։ Մենք կողմ ենք խաղաղ գործընթացի ակտիվացմանը։ Աջակցում ենք ԵԿԽ-ի (Եռակողմ կոնտակտային խումբ) անհետաձգելի գումարմանը և լռության ռեժիմի անհապաղ ներդրմանը»,-նշել է Ուկրաինայի ղեկավարը:
Փետրվարի 17-ին իրավիճակը Դոնբասում սրվել է։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից տասնյակ գնդակոծությունների մասին: ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռուսաստան՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: