https://arm.sputniknews.ru/20220220/indz-hamar-arandznahatuk-e-tumanjani-giqory-vahram-dumanjann-ajcelel-e-tangaran-38875522.html
Ինձ համար առանձնահատուկ է Թումանյանի «Գիքորը». Վահրամ Դումանյանն այցելել է թանգարան
Ինձ համար առանձնահատուկ է Թումանյանի «Գիքորը». Վահրամ Դումանյանն այցելել է թանգարան
Sputnik Արմենիա
Թանգարանի «Անուշ-անուշ» պատանեկան երգչախումբը ներկայացրել է Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված կատարումներ։ 20.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-20T10:04+0400
2022-02-20T10:04+0400
2022-02-20T10:14+0400
վահրամ դումանյան
հովհաննես թումանյան
եղիշե չարենց
թանգարան
գիրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/14/38875278_0:0:2048:1153_1920x0_80_0_0_b502178f48448882ef64ba727b0f5324.jpg
ԵՐԵՎԱՆ 20 փետրվարի - Sputnik. Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու տոնը, այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:Գրքի տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի և նախարարության աշխատակիցների հետ փետրվարի 19-ին այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:Նախարարը թանգարանի տնօրեն Անի Եզիազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, մանրամասն ծանոթացել Թումանյանի անձնական գրադարանում պահվող գրքային հավաքածուին, հուշային հատվածին, քննարկել թանգարանին առնչվող հարցեր:Նախարարը թանգարանին է նվիրել «Նրանց չարությունից ավելի ուժեղ է մեր վարդերի թերթիկների քնքշությունը» աշխատությունը: Թումանյանի թանգարանի տնօրենն էլ նախարարին է փոխանցել «Հովհաննես Թումանյան. Մտքեր» թանգարանի հրատարակած գիրքը:Միջոցառմանը ներկա Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը միջոցառմանը ներկայացել էր «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. Մատենագիտություն» նորատիպ գրքով, որը նվիրել է նախարարին և Թումանյանի թանգարանին:Այնուհետև նախարարը մասնակցել է թանգարանում բացված «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրության բացմանը: Ցուցադրությունն իրականացվում էր Հովհաննես Թումանյանի թանգարանի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ:Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի տեղեկացմամբ՝ Թումանյանի անձնական գրադարանից Չարենցի ընծայագրերով և Չարենցի անձնական գրադարանից Թումանյանի ընտանիքի անդամների ընծայագրերով գրքերը բացառիկ են և երբևէ չեն ցուցադրվել:Թումանյան-Չարենց առնչությունները ներկայացրել են Ե. Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, և գրականագետ Ազատ Եղիազարյանը:Անդրադառնալով մեկ հարթակում ներկայացված հայ գրականության մեծություններին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հրաշալի են Թումանյանի ու Չարենցի բոլոր ստեղծագործությունները, սակայն իր համար առանձնահատուկ է Թումանյանի «Գիքորը»:Խոսելով Գիրք նվիրելու օրվա խորհրդի մասին՝ նախարարը նշել է, որ այն խորը իմաստ ունի, և ցանկանում է, որպեսզի տոնը ծառայի իր մեծ նպատակին:«Այս գեղեցիկ տոնն ինքնանպատակ չէ․ այն միտված է գրքի միջոցով հարստացնելու հանրության հոգևոր աշխարհը: Ուզում եմ, որ մարդիկ շփվեն, հաղորդակցվեն այնպես, ինչպես ժամանակին շփվել են Թումանյանը, Չարենցը և մեր մյուս մեծերը: Շփման այդ մշակույթը կբերի բարության, համերաշխության, ազգային, հոգևոր վերելք և հզորություն: Այդ ամենի հիմքում, ի վերջո, դրված է կրթությունը»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:Գիրք նվիրելու օրվա շրջանակում նախարարը ներկա է գտնվել նաև Թումանյան թանգարանի «Անուշ-անուշ» պատանեկան երգչախմբի համերգին, որի ընթացքում հնչել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված կատարումներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/14/38875278_232:0:2048:1362_1920x0_80_0_0_c6123cf1e6b01db20d6ee74fc204afa4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահրամ դումանյան, հովհաննես թումանյան, եղիշե չարենց, թանգարան, գիրք
վահրամ դումանյան, հովհաննես թումանյան, եղիշե չարենց, թանգարան, գիրք
Ինձ համար առանձնահատուկ է Թումանյանի «Գիքորը». Վահրամ Դումանյանն այցելել է թանգարան
10:04 20.02.2022 (Թարմացված է: 10:14 20.02.2022) Թանգարանի «Անուշ-անուշ» պատանեկան երգչախումբը ներկայացրել է Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված կատարումներ։
ԵՐԵՎԱՆ 20 փետրվարի - Sputnik. Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Գիրք նվիրելու տոնը, այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:
Գրքի տոնի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի և նախարարության աշխատակիցների հետ փետրվարի 19-ին այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան, տեղեկացնում են
ԿԳՄՍ նախարարությունից:
Նախարարը թանգարանի տնօրեն Անի Եզիազարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել, մանրամասն ծանոթացել Թումանյանի անձնական գրադարանում պահվող գրքային հավաքածուին, հուշային հատվածին, քննարկել թանգարանին առնչվող հարցեր:
Նախարարը թանգարանին է նվիրել «Նրանց չարությունից ավելի ուժեղ է մեր վարդերի թերթիկների քնքշությունը» աշխատությունը: Թումանյանի թանգարանի տնօրենն էլ նախարարին է փոխանցել «Հովհաննես Թումանյան. Մտքեր» թանգարանի հրատարակած գիրքը:
Միջոցառմանը ներկա Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը միջոցառմանը ներկայացել էր «Եղիշե Չարենցի անձնական գրադարան. Մատենագիտություն» նորատիպ գրքով, որը նվիրել է նախարարին և Թումանյանի թանգարանին:
Այնուհետև նախարարը մասնակցել է թանգարանում բացված «Գիրքը՝ ծննդյան նվեր. Չարենց-Թումանյան» խորագրով ցուցադրության բացմանը: Ցուցադրությունն իրականացվում էր Հովհաննես Թումանյանի թանգարանի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ:
Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի տեղեկացմամբ՝ Թումանյանի անձնական գրադարանից Չարենցի ընծայագրերով և Չարենցի անձնական գրադարանից Թումանյանի ընտանիքի անդամների ընծայագրերով գրքերը բացառիկ են և երբևէ չեն ցուցադրվել:
Թումանյան-Չարենց առնչությունները ներկայացրել են Ե. Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, և գրականագետ Ազատ Եղիազարյանը:
Անդրադառնալով մեկ հարթակում ներկայացված հայ գրականության մեծություններին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հրաշալի են Թումանյանի ու Չարենցի բոլոր ստեղծագործությունները, սակայն իր համար առանձնահատուկ է Թումանյանի «Գիքորը»:
Խոսելով Գիրք նվիրելու օրվա խորհրդի մասին՝ նախարարը նշել է, որ այն խորը իմաստ ունի, և ցանկանում է, որպեսզի տոնը ծառայի իր մեծ նպատակին:
«Այս գեղեցիկ տոնն ինքնանպատակ չէ․ այն միտված է գրքի միջոցով հարստացնելու հանրության հոգևոր աշխարհը: Ուզում եմ, որ մարդիկ շփվեն, հաղորդակցվեն այնպես, ինչպես ժամանակին շփվել են Թումանյանը, Չարենցը և մեր մյուս մեծերը: Շփման այդ մշակույթը կբերի բարության, համերաշխության, ազգային, հոգևոր վերելք և հզորություն: Այդ ամենի հիմքում, ի վերջո, դրված է կրթությունը»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:
Գիրք նվիրելու օրվա շրջանակում նախարարը ներկա է գտնվել նաև Թումանյան թանգարանի «Անուշ-անուշ» պատանեկան երգչախմբի համերգին, որի ընթացքում հնչել են Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված կատարումներ: