https://arm.sputniknews.ru/20220220/hajastann-u-arcakhy-sharunakum-en-miakam-linel-hh-agn-38891630.html
Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել. ՀՀ ԱԳՆ
Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել. ՀՀ ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է ընդունել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։ 20.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-20T18:27+0400
2022-02-20T18:27+0400
2022-02-20T18:28+0400
արցախ
հայաստան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491389_0:0:1600:901_1920x0_80_0_0_e5efa3606f523686a31f2dda958d95d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը կայացրեց պատմական որոշում` խաղաղ միջոցներով պայքարել արցախահայության նկատմամբ էթնիկ խտրականության և զտումների տասնամյակների քաղաքականության դադարեցման և ինքնորոշման իրավունքի իրացման համար։Այս մասին նշված է ՀՀ արտգործնախարության հայտարարության մեջ։«Այս իրադարձություններից 34 տարի անց՝ չնայած տեղի ունեցած արհավիրքների՝ Ադրբեջանական ԽՍՀ կողմից իրականացված դաժան ջարդերին, էթնիկ զտումներին, ապա Ղարաբաղյան արյունալի 2 պատերազմներին, Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականության և ինքնիշխանության, արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում»,-նշում են ԱԳՆ-ից։1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491389_138:0:1563:1069_1920x0_80_0_0_c7f925e55818287b4106254dbb283fbb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
արցախ, հայաստան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել. ՀՀ ԱԳՆ
18:27 20.02.2022 (Թարմացված է: 18:28 20.02.2022) ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է ընդունել Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. 1988թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհուրդը կայացրեց պատմական որոշում` խաղաղ միջոցներով պայքարել արցախահայության նկատմամբ էթնիկ խտրականության և զտումների տասնամյակների քաղաքականության դադարեցման և ինքնորոշման իրավունքի իրացման համար։
1988 թվականի այս իրադարձությունները հիմք դրեցին համահայկական շարժման՝ հանուն սեփական հայրենիքում ազատ, արժանապատիվ և անվտանգ ապրելու և իրավունքների պաշտպանության պայքարի։
«Այս իրադարձություններից 34 տարի անց՝ չնայած տեղի ունեցած արհավիրքների՝ Ադրբեջանական ԽՍՀ կողմից իրականացված դաժան ջարդերին, էթնիկ զտումներին, ապա Ղարաբաղյան արյունալի 2 պատերազմներին, Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականության և ինքնիշխանության, արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում»,-նշում են ԱԳՆ-ից։
1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը: