Այս շաբաթ գրանցվեց լավագույն արդյունքը հայկական գեղասահքի պատմության մեջ, Երևանում 2 բողոքի ակցիա տեղի ունեցավ, և երկիրը տոնեց գրքի տոնը։ Թե ինչպիսին էր շաբաթը՝ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։
Ներկայացնում ենք Sputnik Արմենիայի լուսանկարիչների կողմից ֆիքսված ամենահետաքրքիր պահերը՝ անցնող շաբաթվանից։
Այս շաբաթ գրանցվեց լավագույն արդյունքը հայկական գեղասահքի պատմության մեջ, Երևանում 2 բողոքի ակցիա տեղի ունեցավ, և երկիրը տոնեց գրքի տոնը։ Թե ինչպիսին էր շաբաթը՝ Sputnik Արմենիայի ֆոտոշարքում։
Փետրվարի 16-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել էին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ՝ պահանջելով կանխել Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու կեղծումը։
Ցուցարարները եկել էին պաստառներով և պատմամշակութային վայրերի լուսանկարներով, որոնք այժմ ենթարկվում են վանդալիզմի:
«Մենք գիտենք, որ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, տնտեսական ճգնաժամ է, բայց դա չի նշանակում, որ բոլոր սակագները պետք է բարձրացվեն»,- նշեց վարորդ-ցուցարարներից մեկը։
«Այբ» դպրոցի 12-րդ դասարանցիներ Նանե Ենգիբարյանը և Իլյա Լալազարյանը հասել են «Երկրի մրցանակը» միջազգային բնապահպանական մրցույթի եզրափակիչ իրենց RenéMask վերամշակման նախագծով։
Լուսանկարիչ, նկարիչ և գրաֆիտի-արտիստ Արեգ Բալայանը ցուցադրում է իր հանրահայտ «բլոճիկներից» բաղկացած գիրքը։
Արեգը հայտնի է նախևառաջ Արցախում արված իր ռազմական լուսանկարներով, բայց և նրան գիտեն որպես ամբողջ Հայաստանի ու Արցախի բազմազան պատերի վրա «բլոճիկներ» նկարող։