00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
8 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
14 ր
Ուղիղ եթեր
17:00
16 ր
Ուղիղ եթեր
18:00
18 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դիվերսիաների փորձեր, գնդակոծություններ և գրոհներ... Ինչպիսին է իրավիճակը Դոնբասում

© Sputnik / Сергей Аверин / Անցնել մեդիապահոցСитуация на линии разграничения в Донецкой области
Ситуация на линии разграничения в Донецкой области - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2022
Բաժանորդագրվել
Իրավիճակը Դոնբասում վերջին օրերին կտրուկ սրվել է։ Ինքնահռչակ հանրապետությունների՝ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ներկայացուցիչները հայտնում են զինված ուժերի կողմից գնդակոծությունների մասին:
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պետական անվտանգության նախարարության հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները Դոնեցկի տարածքում դիվերսիոն խումբ են արգելափակել, որը նախատեսում էր պայթեցնել էլեկտրակայանները, գազատարներն ու ֆիլտրող կայանները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախարարության հայտարարությունը։
Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչության տվյալներով՝ կիրակի առավոտյան ուկրաինացիները կրկին կրակ են բացել Դոնբասում։
Մասնավորապես, Դոնեցկի քիմիական արտադրանքի գործարանի ուղղությամբ Ուկրաինայի ԶՈՒ-ն 8 արկ է արձակել, իսկ Սպարտակ ավանի ուղղությամբ՝ 12։ Բոլոր արկերը 120 միլիմետր տրամաչափի են, ինչն արգելված է Մինսկի համաձայնագրերով։
Մինչ այդ, ներկայացուցչությունում հավելել են, որ կեսգիշերից սկսած ուժայինները ԴԺՀ-ի տարածքը գնդակոծել են 18 անգամ, արձակելով 204 արկ՝ 120 և 122 միլիմետր տրամաչափով:
ԴԺՀ-ի զինկոմիսարիատները աշխատանքի են անցել ուժեղացված ռեժիմով: Ժողովրդական միլիցիայի տեղեկատվության համաձայն՝ այս պահին քաղաքացիների հսկայական ներհոսք է նկատվում զինկոմիսարիատներ։
Ավելի քան 40 հազար փախստական է Դոնբասից ժամանել Ռուսաստան
Իր հերթին ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանական գերատեսչությունում հայտնել են, որ ուկրաինացի ուժայինները փորձել են հարձակվել Ժողովրդական միլիցիայի դիրքերի վրա:
Հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 20-ին, առավոտյան ժամը 5-ի սահմաններում 79-րդ դեսանտագրոհային բրիգադի զինյալները Պիոներսկոյե բնակավայրի շրջանում փորձել են հարձակվել ժողովրդական միլիցիայի դիրքերի վրա՝ Սևերսկի Դոնեց գետն անցնելով: Մարտական գործողությունների արդյունքում ԶՈՒ ստորաբաժանումները կորուստներ են կրել և նահանջել:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ զինված ուժերի գործողությունների արդյունքում ոչնչացվել է հինգ բնակելի տուն, կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում:
Տեղի օպերատորը ԼԺՀ-ի բնակիչներին նախազգուշացրել է բջջային կապի և ինտերնետի հնարավոր խափանումների մասին: Առայժմ կապն աշխատում է։
Փետրվարի 17-ին իրավիճակը Դոնբասում սրվել է։ Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները հայտարարել են ուկրաինական ուժայինների կողմից տասնյակ գնդակոծությունների մասին: ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարությունը հայտնել է քաղաքացիների ժամանակավոր տարհանման մասին Ռոստովի մարզ՝ կապված Ուկրաինայի ներխուժման սպառնալիքի հետ: Առաջին հերթին դա վերաբերում է կանանց, երեխաներին և տարեցներին։
Լրահոս
0