https://arm.sputniknews.ru/20220220/aveli-qan-40-hazar-pakhstakan-e-dvonbasic-zhamanel-rusastan-38877041.html
Ավելի քան 40 հազար փախստական է Դոնբասից մեկնել Ռուսաստան
Ավելի քան 40 հազար փախստական է Դոնբասից մեկնել Ռուսաստան
Sputnik Արմենիա
Փախստականները հիմնականում տեղափոխվել են Ռոստով, Վորոնեժ և Կուրսկ։ 20.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-20T11:01+0400
2022-02-20T11:01+0400
2022-02-20T12:08+0400
ռուսաստան
ուկրաինա
դոնբաս
էվակուացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/14/38876961_0:0:3271:1841_1920x0_80_0_0_bcbc75b921d9229054e36cb49ddc3d92.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ավելի քան 40 հազար փախստական Դոնբասից արդեն ժամանել է Ռուսաստան, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանին։Այսօր առավոտյան Դոնի Ռոստովում կայացել է ինքնահռչակ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի փախստականների հետ կապված իրավիճակի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի հերթական նիստը։«Տեղեկություն կա, որ ավելի քան 40 հազար մարդ ստիպված է եղել լքել Ուկրաինայի հարևան շրջանները և ժամանել Ռուսաստանի տարածք, այժմ նրանք հիմնականում գտնվում են Ռոստովի մարզում»,- լրագրողներին ասել է Չուպրիյանը։ Ուկրաինայի համաձայնությամբ հնարավոր կլինի ՀԱՊԿ խաղաղապահներ տեղակայել. ԶասՉուպրիյանը հավելել է, որ գիշերը Դոնբասից մոտ երկու հազար փախստական Ռոստովից գնացքով տեղափոխվել են Վորոնեժի և Կուրսկի շրջաններ։«Երեք գնացք՝ մոտ 2000 մարդ, մեկնել է երկու Վորոնեժի և Կուրսկի մարզեր»,- ասել է նա։Նշենք, որ այս շաբաթ կտրուկ սրվել է Դոնբասի շփման գծում տիրող իրավիճակը։ Կիևն անտեսում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, բանակի մեծ մասը կենտրոնացրել է Դոնեցկի և Լուգանսկի սահմանին և պարբերաբար գնդակոծում է աշխարհազորայիններին, այդ թվում՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ:
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/14/38876961_246:0:2977:2048_1920x0_80_0_0_4cd2914540908a8063a7b26c61340140.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, էվակուացիա
ռուսաստան, ուկրաինա, դոնբաս, էվակուացիա
Ավելի քան 40 հազար փախստական է Դոնբասից մեկնել Ռուսաստան
11:01 20.02.2022 (Թարմացված է: 12:08 20.02.2022) Փախստականները հիմնականում տեղափոխվել են Ռոստով, Վորոնեժ և Կուրսկ։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Ավելի քան 40 հազար փախստական Դոնբասից արդեն ժամանել է Ռուսաստան, գրում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանին։
Այսօր առավոտյան Դոնի Ռոստովում կայացել է ինքնահռչակ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի փախստականների հետ կապված իրավիճակի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի հերթական նիստը։
«Տեղեկություն կա, որ ավելի քան 40 հազար մարդ ստիպված է եղել լքել Ուկրաինայի հարևան շրջանները և ժամանել Ռուսաստանի տարածք, այժմ նրանք հիմնականում գտնվում են Ռոստովի մարզում»,- լրագրողներին ասել է Չուպրիյանը։
Չուպրիյանը հավելել է, որ գիշերը Դոնբասից մոտ երկու հազար փախստական Ռոստովից գնացքով տեղափոխվել են Վորոնեժի և Կուրսկի շրջաններ։
«Երեք գնացք՝ մոտ 2000 մարդ, մեկնել է երկու Վորոնեժի և Կուրսկի մարզեր»,- ասել է նա։
Նշենք, որ այս շաբաթ կտրուկ սրվել է Դոնբասի շփման գծում տիրող իրավիճակը։ Կիևն անտեսում է նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, բանակի մեծ մասը կենտրոնացրել է Դոնեցկի և Լուգանսկի սահմանին և պարբերաբար գնդակոծում է աշխարհազորայիններին, այդ թվում՝ արգելված տեխնիկայի կիրառմամբ: