00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտակարգ իրավիճակ՝ օդապարիկում․ ի՞նչ գնով է հայ օդագնացը ռեկորդ սահմանել

© Photo : provided by Nairi BarseghyanԹռիչք Գյումրիից Երևան՝ Արագածի վրայով
Թռիչք Գյումրիից Երևան՝ Արագածի վրայով - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2022
Թռիչք Գյումրիից Երևան՝ Արագածի վրայով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչը համաշխարհային ռեկորդ է սահմանել օդապարիկով։ Արդյունքում մեր երկիրը կհայտնվի ավիացիոն սպորտի համաշխարհային ցուցակում այնպիսի գերտերությունների կողքին, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ճապոնիան։
Հայաստանի Օդագնացության ֆեդերացիայի նախագահ Նաիրի Բարսեղյանի և Ռուսաստանի Օդագնացության ֆեդերացիայի անդամ Սերգեյ Բաժենովի սահմանած համաշխարհային ռեկորդն առանց միջադեպերի չի անցել: Ավելի քան 34 ժամ տևած թռիչքի ամբողջ ընթացքում առնվազն երկու անգամ օդաչուների մոտ հարց է ծագել, թե արժե արդյոք շարունակել ճամփորդությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Բարսեղյանը։
Փետրվարի 17-ին Բարսեղյանն ու Բաժենովը օդում գտնվելու տևողության ռեկորդ են սահմանել՝ AH-9 դասի մինչև 4000 խմ ծավալով ջերմային աերոստատով: Օդագնացները օդում մնացել են 34 ժամ 41 րոպե։ Նախորդ ռեկորդը՝ 32 ժամ 20 րոպե, սահմանվել էր 2016 թվականի հունվարին՝ օդաչուներ Իվան Մենյայլոյի և Ֆյոդոր Կոնյուխովի կողմից:

Թռիչքի նախապատրաստումը

Մեկնարկը տրվել է Ռուսաստանի Օրենբուրգի մարզի Ալեքսեևկա գյուղից: Օդագնացների թիմն այս թռիչքին պատրաստվել է մեկ տարի շարունակ, վերջին շաբաթվա ընթացքում օդաչուները սպասում էին թռիչքի համար հարմար եղանակի: Սակայն հենց սկզբում հասկացել են, որ կանխատեսումը չարդարացավ, բայց հետդարձի ճանապարհ այլևս չկար։
«Մեզ օգնեցին գյուղացիները, օպերատիվ կարգով մաքրեցին տարածքը։ Մենք ճամբար խփեցինք, գիշերվա ընթացքում պատրաստվեցինք, և փետրվարի 16-ի առավոտյան 08։00-ին օդ բարձրացանք»,-պատմում է Բարսեղյանը։
Այդ պահին կասկածեր կային՝ արժե՞ արդյոք թռչել․ կանխատեսվում էր, որ եղանակը պետք է լինի մինուս 20-21 աստիճան, սակայն պարզվեց, որ 5 աստիճանով տաք է։ Դա ճանապարհորրդների շահերից չէր բխում, քանի որ բարդացնում էր թռիչքը։
© Photo : provided by Nairi BarseghyanՆաիրի Բարսեղյան
Наири Барсегян - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2022
Նաիրի Բարսեղյան
Բարսեղյանը պարզաբանեց, որ օդապարիկով թռիչքի համար պրոպան է օգտագործվում։ Օդապարիկում տարբեր ծավալի ու քաշի բազմաթիվ բալոններ են եղել, ընդհանուր առմամբ մոտ 2300 լիտր վառելիք։ Մեկնարկի ժամանակ, երբ թափ հավաքելու համար շատ վառելիք է պահանջվում, մեկ ժամում կարելի է մոտ 200 լիտր ծախսել։
Յուրաքանչյուր բալոնը պարանով կախված է օդապարիկից։ Դատարկ բալոնները օդաչուները արձակում-շպրտում էին։ Դրանք հավաքում էր թիմը, որը ձյունագնացներով հետևում էր օդապարիկին։ Այնպես է ստացվել, որ Բարսեղյանը պատահաբար երկու պարան է կտրել՝ դատարկ և լիքը բալոնների։
«Այսինքն՝ ես նետեցի 50 կիլոգրամանոց բալոնը, որի մեջ 80 լիտր վառելիք կար։ Որպեսզի հասկանաք, նշեմ, որ թռիչքի համար կարևոր է վառելիքի յուրաքանչյուր լիտրը։ Թռիչքի ժամանակ ավելորդ բեռ չպետք է լինի։ Դրա պատճառով հարկավոր տարածությունը չանցնելու ռիսկն ավելացավ»,-ասաց Բարսեղյանը։
Նա նշեց,օդաչուները արագ են հասկացել, թե ինչ է պետք անել։ Վառելիքը խնայելու համար որոշել են ցերեկը գետնից ավելի փոքր բարձրությամբ թռչել, իսկ գիշերը բարձրանալ մինչև ավելի հարմար բարձրություն և սպասել արևածագին։
Նրա խոսքով՝ հույս կար, որ արդեն առավոտյան արևը կտաքացնի օդապարիկը, և իրենք կկարողանան տաքանալ և վառելիք խնայել։ Սակայն այստեղ էլ նրանց բախտը չի բերել․ առավոտյան սկսել է ձյուն գալ, մշուշապատ է եղել։ Բարսեղյանը նշում է, որ հարցը լուծել են ամպերից վեր բարձրանալով։

Առանց սննդի, բայց ադրենալինով

Գիշերը՝ վատ տեսանելիության պայմաններում, թռչելը դժվար է եղել։ Իսկ առավոտյան օդապարիկի գնդի վրա կոնդենսատ է առաջացել, ջրի կաթիլները վայրկենական սառել են և բարդություններ ստեղծել։ Ամբողջ թռիչքի ընթացքում օդաչուները չեն սնվել, օդապարիկում սնունդ չի եղել՝ քաշ խնայելու համար։ Նմանատիպ թռիչքների պարագայում անգամ մի կտոր հացը կարող է ծանրություն դառնալ և խանգարել հասնել նշված նպատակին։ Այդ պատճառով էլ Նաիրին ու Սերգեյը սահմանափակվել են մի քանի կոնֆետով և սուրճի ու թեյի երկու թերմոսով։
Հայ օդաչուն ասում է, որ դիմանալուն օգնել է ադրենալինը, ինչպես նաև հավատը, որ ամեն ինչ կստացվի։ Ռեկորդ սահմանելու գաղափարը ի հայտ է եկել երեք տարի առաջ, երբ սկսել է ուսումնասիրել Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի ցուցակները։
«Ես զարմացած էի, երբ պարզվեց, որ դրանցում ոչ միայն Հայաստանը չկա, այլև առհասարակ հայկական ազգանունով մարդ չկա։ Հենց այդ ժամանակ էլ որոշեցի, որ այդ հարցը պետք է լուծվի»,-ասաց Բարսեղյանը։
Այս ռեկորդից հետո Հայաստանն արդեն կգրանցվի օդագնացության պատմության մեջ։ Դա թույլ կտա ավելացնել երկրի ճանաչելիությունը, ինչպես նաև կխթանի փոքր ավիացիայի զարգացումը։
Լրահոս
0