https://arm.sputniknews.ru/20220220/amen-haji-arajin-u-amenaparz-aneliqy-petq-e-arcakh-ajcelely-lini-beglarjan-38893507.html
Ամեն հայի առաջին ու ամենապարզ անելիքը պետք է Արցախ այցելելը լինի․ Բեգլարյան
Ամեն հայի առաջին ու ամենապարզ անելիքը պետք է Արցախ այցելելը լինի․ Բեգլարյան
Sputnik Արմենիա
Այսօր նշվում է Արցախի վերածննդի 34-ամյա տարեդարձը։ Ըստ Բեգլարյանի՝ Արցախյան շարժման մեկնարկի այս օրը էլ ավելի կարևոր դարձավ 2020թ. պատերազմի հետևանքով։ 20.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-20T19:12+0400
2022-02-20T19:12+0400
2022-02-20T19:19+0400
արտակ բեգլարյան
արցախ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1b/36928545_0:83:1600:983_1920x0_80_0_0_bbae7ede0b32ab296635e489ed697a8a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Արցախի վերածննդի 34֊ամյա տարեդարձի առթիվ հաղորդագրություն է տարածել։ Դրանում ասված է, որ Արցախյան շարժման մեկնարկի այս օրը էլ ավելի կարևոր դարձավ 2020թ. պատերազմի հետևանքով։Նշվում է, որ յուրաքանչյուր հայի առաջին ու ամենապարզ անելիքը հիմա Արցախ այցելելը և ներազգային պառակտություններ թույլ չտալն է:«Արցախը եղել է ու հավերժ կլինի հայկական», - ամփոփում է Բեգլարյանը։Այսօր նշվում է Արցախի վերածննդի 34-ամյա տարեդարձը․ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու վերաբերյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/1b/36928545_90:0:1511:1066_1920x0_80_0_0_04878b53e753b6c336855e8b54f98beb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ արցախ բեգլարյան
Ամեն հայի առաջին ու ամենապարզ անելիքը պետք է Արցախ այցելելը լինի․ Բեգլարյան
19:12 20.02.2022 (Թարմացված է: 19:19 20.02.2022) Այսօր նշվում է Արցախի վերածննդի 34-ամյա տարեդարձը։ Ըստ Բեգլարյանի՝ Արցախյան շարժման մեկնարկի այս օրը էլ ավելի կարևոր դարձավ 2020թ. պատերազմի հետևանքով։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Արցախի վերածննդի 34֊ամյա տարեդարձի առթիվ
հաղորդագրություն է տարածել։ Դրանում ասված է, որ Արցախյան շարժման մեկնարկի այս օրը էլ ավելի կարևոր դարձավ 2020թ. պատերազմի հետևանքով։
«Թեև մեր արդար պայքարի ճամփան դարձել է ավելի ծանր ու երկար, սակայն, միևնույն է, մեր վերամիավորման վերջնանպատակը մնում է անփոփոխ: Իսկ նախքան այդ պետք է Արցախը պահել հայկական և անընդհատ ամրացնել: Ուստի, ով ունի նույն ազգային նպատակները, ուրեմն ունի իր բաժին անելիքներն այդ պայքարում», - գրված է ուղերձում։
Նշվում է, որ յուրաքանչյուր հայի առաջին ու ամենապարզ անելիքը հիմա Արցախ այցելելը և ներազգային պառակտություններ թույլ չտալն է:
«Արցախը եղել է ու հավերժ կլինի հայկական», - ամփոփում է Բեգլարյանը։
Այսօր նշվում է Արցախի վերածննդի 34-ամյա տարեդարձը․ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու վերաբերյալ։