https://arm.sputniknews.ru/20220219/tavushi-marzum-adrbejani-het-sahmanin-tshanaparhashinakan-ashkhatanqner-chen-irakanacvum-38840324.html
Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանին ճանապարհաշինական աշխատանքներ չեն իրականացվում
Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանին ճանապարհաշինական աշխատանքներ չեն իրականացվում
Sputnik Արմենիա
Մամուլը գրել էր, որ ՀՀ իշխանությունները մտադիր են այլընտրանքային ճանապարհներ կառուցել Տավուշի մարզում՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի երեք հատվածներում` դրանց... 19.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-19T09:58+0400
2022-02-19T09:58+0400
2022-02-19T09:58+0400
տավուշ
ադրբեջան
ճանապարհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/12/38838495_193:324:1514:1067_1920x0_80_0_0_81fe65f206d0110f82311ebbcf1685ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Տավուշի մարզում ներկա պահին ճանապարհաշինական աշխատանքներ չեն իրականացվում։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։Միաժամանակ նախարարությունը հայտնում է, որ 2021թ–ին մեկնարկած Մ-4 միջպետական (Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման) ճանապարհի 8 կմ–անոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները դադարեցված են ու կվերսկսեն գարնանը։Հիշեցնենք` օրերս «Փաստինֆոն» գրել էր, որ իր աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունների որոշմամբ Ոսկեպար գյուղ տանող գլխավոր մայրուղու երեք հատված հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակ։ Ըստ կայքի` տվյալ տարածքում այլընտրանքային 12 կմ-անոց ճանապարհ է կառուցվում։ Նշենք, որ մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում այն մասին, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են Տավուշում տարածքային զիջումներ անել Ադրբեջանին` նախատեսվող սահմանազատման ու սահմանագծման գործընթացի շրջանակներում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/12/38838495_463:264:1534:1067_1920x0_80_0_0_1c837352d3361fbca118e24db46a6908.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տավուշ, ադրբեջան, ճանապարհ
տավուշ, ադրբեջան, ճանապարհ
Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանին ճանապարհաշինական աշխատանքներ չեն իրականացվում
Մամուլը գրել էր, որ ՀՀ իշխանությունները մտադիր են այլընտրանքային ճանապարհներ կառուցել Տավուշի մարզում՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի երեք հատվածներում` դրանց վերահսկողությունը փոխանցելով Ադրբեջանին։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Տավուշի մարզում ներկա պահին ճանապարհաշինական աշխատանքներ չեն իրականացվում։
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Տեղեկացնում ենք, որ ձմռան եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով` Տավուշի մարզում այս պահին «Ճանապարհային ցանցի բարելավում», «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների շրջանակներում ճանապարհաշինական աշխատանքներ չեն ընթանում»,- ասված է պատասխանում։
Միաժամանակ նախարարությունը հայտնում է, որ 2021թ–ին մեկնարկած Մ-4 միջպետական (Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման) ճանապարհի 8 կմ–անոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները դադարեցված են ու կվերսկսեն գարնանը։
Հիշեցնենք` օրերս
«Փաստինֆոն» գրել էր, որ իր աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունների որոշմամբ Ոսկեպար գյուղ տանող գլխավոր մայրուղու երեք հատված հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակ։ Ըստ կայքի` տվյալ տարածքում այլընտրանքային 12 կմ-անոց ճանապարհ է կառուցվում։
Նշենք, որ մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում այն մասին, որ Հայաստանի իշխանությունները նախատեսում են Տավուշում տարածքային զիջումներ անել Ադրբեջանին` նախատեսվող սահմանազատման ու սահմանագծման գործընթացի շրջանակներում։