https://arm.sputniknews.ru/20220219/rus-khaghaghapahnery-mardasirakan-ognutjun-en-pvokhancel-arcakhi-ashan-gjughi-erekhanerin-38855943.html
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի Աշան գյուղի երեխաներին
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի Աշան գյուղի երեխաներին
Sputnik Արմենիա
Արցախցի երեխաներին փափուկ խաղալիքներ, գրքեր, զարգացնող խաղեր, ինչպես նաև գրենական պիտույքներ են նվիրել։ 19.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-19T10:12+0400
2022-02-19T10:12+0400
2022-02-19T10:18+0400
արցախ
խաղաղապահ
երեխա
տեսանյութ
տեսանյութեր
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/13/38855043_0:0:1920:1080_1920x0_80_0_0_205515be4c118c5b31357c58af4919d0.jpg
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Աշան գյուղի մանկապարտեզում, որը գտնվում է կողմերի շփման գծի հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։«27 երեխա ստացել են զարգացնող խաղեր, նկարչական հավաքածուներ, պլաստիլիններ»,– ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։Խաղաղապահներն ու բարերարները մարդասիրական ակցիան անցկացրել են մանկապարտեզի շենքում։2022 թվականի առաջին եռամսյակում ռուս խաղաղապահները ծրագրել են 30 մարդասիրական ակցիա անցկացնել Արցախի քաղաքներում և գյուղերում։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի Աշան գյուղի 27 երեխայի
Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի Աշան գյուղի 27 երեխայի
2022-02-19T10:12+0400
true
PT0M56S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/13/38855043_0:0:1440:1080_1920x0_80_0_0_0da944c3c4960ae69a6c68803398085a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղապահ երեխա գիրք խաղ խաղալիք
խաղաղապահ երեխա գիրք խաղ խաղալիք
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի Աշան գյուղի երեխաներին
10:12 19.02.2022 (Թարմացված է: 10:18 19.02.2022) Արցախցի երեխաներին փափուկ խաղալիքներ, գրքեր, զարգացնող խաղեր, ինչպես նաև գրենական պիտույքներ են նվիրել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ մարդասիրական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Աշան գյուղի մանկապարտեզում, որը գտնվում է կողմերի շփման գծի հատվածում։ Տեղեկությունը հայտնում է
ՌԴ պաշտպանության նախարարությունը։«27 երեխա ստացել են զարգացնող խաղեր, նկարչական հավաքածուներ, պլաստիլիններ»,– ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։
Խաղաղապահներն ու բարերարները մարդասիրական ակցիան անցկացրել են մանկապարտեզի շենքում։
2022 թվականի առաջին եռամսյակում ռուս խաղաղապահները ծրագրել են 30 մարդասիրական ակցիա անցկացնել Արցախի քաղաքներում և գյուղերում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: