00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրզոյանը Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ քննարկել է համագործակցելու հեռանկարները

© Photo : official site of MFA of RA ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ (19 փետրվարի, 2022թ). Մյունխեն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ (19 փետրվարի, 2022թ). Մյունխեն - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2022
Բաժանորդագրվել
Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ համագործակցությունը զարգացնելու համապատասխան ներուժ կա։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Մյունխենում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆայսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների և համագործակցության հաստատման հեռանկարների շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ համապատասխան ներուժ կա` զարգացնելու համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարներն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումային ծրագրերի իրականացման և գործարար շրջանակների միջև շփումների հաստատման կարևորությունը։
2021 թվականի հոկտեմբերի վերջին Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը երկրի պատմության մեջ առաջին անգամ այցելեց Սաուդյան Արաբիա, որի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի։ Մինչ այդ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներից որևէ մեկը անկախությունից ի վեր չէր այցելել այդ երկիր։
ՀՀ նախագահի այցը կարող է շրջադարձային լինել. ինչո՞ւ էր Սաուդյան Արաբիան «մերժում» ՀՀ–ին
Լրահոս
0