https://arm.sputniknews.ru/20220219/hh-pashtpanutjan-nakhararutjuny-kvochvov-dimel-e-adrbejanin-38857338.html
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչով դիմել է Ադրբեջանին
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչով դիմել է Ադրբեջանին
Sputnik Արմենիա
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից... 19.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-19T11:14+0400
2022-02-19T11:14+0400
2023-06-01T16:53+0400
հայաստան
ադրբեջան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/04/11130424_0:77:1600:977_1920x0_80_0_0_e8babcc77b906cd7f44fa323d4823930.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած լուրը` նշելով, որ կրկին ապատեղեկատվություն է տարածվել։Փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել` պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։Ադրբեջանցիները կրկին կրակել են Թաղավարդի տների ուղղությամբ. լուսանկարներ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1113/04/11130424_98:0:1502:1053_1920x0_80_0_0_e20e9161f33e410650dd61c2dd80b5c1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան, ադրբեջան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչով դիմել է Ադրբեջանին
11:14 19.02.2022 (Թարմացված է: 16:53 01.06.2023) Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ ԶՈՒ կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած լուրը` նշելով, որ կրկին ապատեղեկատվություն է տարածվել։
«ՀՀ պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը կոչ է անում ձեռնպահ մնալ սահմանային իրադրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու գործելաոճից, որը ոչ մի կերպ չի նպաստում հայ-ադրբեջանական սահմանին կայունության հաստատմանը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Փետրվարի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել` պնդելով, թե նույն օրը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։