00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
38 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Այս պահին Ադրբեջանից հայրենադարձվել է 150 գերի. իրավապաշտպանը տվյալներ է հայտնում

Այս պահին Ադրբեջանից հայրենադարձվել է 150 գերի. իրավապաշտպանը տվյալներ հայտնեց
Բաժանորդագրվել
Սիրանուշ Սահակյանի խոսքով` այլ երկրների ներկայացուցիչները գերիների հարցում առավելագույն ջանասիրություն չեն դրսևորում, քանի որ տեսնում են հայ–ադրբեջանական իշխանությունների համագործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Մինչ օրս ադրբեջանական կողմը Հայաստանին է վերադարձրել 150 գերեվարված զինծառայողի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց իրավապաշտպան, ՄԻԵԴ–ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանում պաշտոնապես 38 գերի է պահվում, ապացուցված գերեվարման 80 դեպք էլ շարունակում է մնալ չհաստատված։

«Այլ երկրների ներկայացուցիչներն այս առումով Ադրբեջանի պաշտոնյաների հետ որոշակի աշխատանք են իրականացնում տարբեր մակարդակներում, սակայն չեմ կարծում, որ այդ գործընկերներն առավելագույն ջանասիրություն են դրսևորում, քանի որ տեսնում են հայ–ադրբեջանական իշխանությունների համագործակցությունը։ Հայկական կողմից չկա խնդրանք–պահանջ, որպեսզի միջազգային գործընկերները լուծեն այդ խնդիրները, ինչպես նաև չեն ցանկանում «վատամարդ» լինել, քանի որ ՀՀ–ն բարիդրացիական հարաբերություններ է կառուցում Ադրբեջանի հետ»,– ասաց Սահակյանը։

Իրավապաշտպանը նաև ընդգծեց, որ այդ 80 հոգին ՀՀ–ում անհետ կորածների ցուցակում չեն։ Շեշտեց` անհետ կորած են համարվում նրանք, ում վերաբերյալ տեղեկություն չկա, այսինքն` հնարավոր է գերեվարվել են կամ զոհվել մարտի դաշտում, ուղղակի նրանց դիերը դեռևս հայտնաբերված չեն։
2021 թվականի նոյեմբերի 16-ին գերեվարված անձանց վերաբերյալ էլ նա ընդգծեց, որ դեռևս 1 անձ շարունակում է գերության մեջ մնալ։

«Ադրբեջանի Հանրապետության կողմից չի վերադարձվել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Հովսեփյանը։ Ընդհանուր առմամբ 32 հոգի է այդ օրը գերի ընկել։ Զինծառայողներից մեկն էլ, որը մահացել է արդեն գերության ժամանակ, տվյալներ ունենք, որ վիրավորվել է արդեն Ադրբեջանում պահման ընթացքում։ Հանգամանքները դեռևս պետք է պարզվեն»,– ասաց իրավապաշտպանը։

Խոսելով գերեվարված շիրակցիների մասին` Սահակյանը նշեց, որ այս պահին 62 գերիներից 30–ը չեն հայրենադարձվել։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ մինչև նոյեմբերի 9-ը գերեվարված անձանցից 5-ը շարունակում են մնալ Ադրբեջանում, և նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձինք։
Հիշեցնենք` հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է: Անհետ կորած են համարվում 199 զինծառայող և 21 քաղաքացիական անձ (ընդհանուր` 220 անհետ կորած)։ Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ունի 217 անհետ կորած։
Զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։
Լրահոս
0