https://arm.sputniknews.ru/20220218/turqian-sparnum-e-paterazmvov-hunastani-artgvortsnakharar-38831652.html
Թուրքիան սպառնում է պատերազմով. Հունաստանի արտգործնախարար
Թուրքիան սպառնում է պատերազմով. Հունաստանի արտգործնախարար
Sputnik Արմենիա
Հունաստանի արտգործնախարարը վստահեցնում է, որ իր երկիրը կպաշտպանի ինքնիշխանությունը, ազգային շահերն ու արժանապատվությունը։ 18.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-18T16:55+0400
2022-02-18T16:55+0400
2022-02-18T17:14+0400
հունաստան
թուրքիա
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0b/12/35509061_0:180:3073:1908_1920x0_80_0_0_faa1d56c92e26a606c5e4e8c29eb894b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Թուրքիան շարունակում է որոշ վիճելի կղզիների հավակնել և հիմա մարտական պատրաստականություն մեջ է։ Պատերազմի վտանգ կա։ Նման հայտարարություն է արել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Հույն նախարարը Թուրքիային մեղադրել է ագրեսիվ և ապակայունացնող վարքագիծը շարունակելու մեջ։Միաժամանակ Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանն անշեղորեն պահպանելու է իր վարած քաղաքականությանը և հանդես է գալու միջազգային իրավունքի վրա հիմնված կառուցողական երկխոսության օգտին։«Բնականաբար, մենք պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, ազգային շահերն ու արժանապատվությունը՝ դիմակայելով ցանկացած սպառնալիքի»,- հավելել է նախարարը։1995 թվականին, երբ Հունաստանի խորհրդարանը վավերացրեց UNCLOS կոնվենցիան, Անկարան հայտարարեց` եթե Հունաստանն իր տարածքային ջրերը Էգեյան ծովում 6 ծովային մղոնից հասցնի 12–ի, ապա դա կհամարվի Թուրքիայի ազգային ինքնիշխանության խախտում և կվերածվի casus belli–ի`պատերազմ հայտարարելու պատճառի։Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին լրջորեն վատթարացել են տարածքային վեճերի պատճառով։ Երկու երկրները չեն կարողանում պայմանավորվել ծովային գոտիների շուրջ։Իսպանիան որոշել է հարձակողական զենք չմատակարարել Թուրքիային. Հունաստանի արտգործնախարար
հունաստան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/0b/12/35509061_39:0:2770:2048_1920x0_80_0_0_53e19512ca7a0aacdc6265d2452e630f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունաստան, թուրքիա, պատերազմ
հունաստան, թուրքիա, պատերազմ
Թուրքիան սպառնում է պատերազմով. Հունաստանի արտգործնախարար
16:55 18.02.2022 (Թարմացված է: 17:14 18.02.2022) Հունաստանի արտգործնախարարը վստահեցնում է, որ իր երկիրը կպաշտպանի ինքնիշխանությունը, ազգային շահերն ու արժանապատվությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Թուրքիան շարունակում է որոշ վիճելի կղզիների հավակնել և հիմա մարտական պատրաստականություն մեջ է։ Պատերազմի վտանգ կա։ Նման հայտարարություն է արել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Հույն նախարարը Թուրքիային մեղադրել է ագրեսիվ և ապակայունացնող վարքագիծը շարունակելու մեջ։
«Միգուցե Թուրքիան օգտվում է այն հանգամանքից, որ բոլորի ուշադրությունն այլ երկրի վրա է, և առաջ է քաշում Հունաստանի ինքնիշխանության ուղղված անիրատեսական ու անօրինական պահանջները»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը։
Միաժամանակ Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանն անշեղորեն պահպանելու է իր վարած քաղաքականությանը և հանդես է գալու միջազգային իրավունքի վրա հիմնված կառուցողական երկխոսության օգտին։
«Բնականաբար, մենք պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունը, ազգային շահերն ու արժանապատվությունը՝ դիմակայելով ցանկացած սպառնալիքի»,- հավելել է նախարարը։
1995 թվականին, երբ Հունաստանի խորհրդարանը վավերացրեց UNCLOS կոնվենցիան, Անկարան հայտարարեց` եթե Հունաստանն իր տարածքային ջրերը Էգեյան ծովում 6 ծովային մղոնից հասցնի 12–ի, ապա դա կհամարվի Թուրքիայի ազգային ինքնիշխանության խախտում և կվերածվի casus belli–ի`պատերազմ հայտարարելու պատճառի։
Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին լրջորեն վատթարացել են տարածքային վեճերի պատճառով։ Երկու երկրները չեն կարողանում պայմանավորվել ծովային գոտիների շուրջ։