00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պետք է քայլեր ձեռնարկել, որ հնարավոր լինի իմաստավորել Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը

Պետք է քայլեր ձեռնարկել, որ հնարավոր լինի իմաստավորել Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը․ Բենիամին Մաթևոսյան
Բաժանորդագրվել
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախի ԱԺ–ի ընդունած «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքին ու արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման հեռանկարին։
Այժմ ընթանում է Արցախի պետականության որոշակի վերարժևորման գործընթաց, ուստի տրամաբանական է, որ քաղաքական տրանսֆորմացիաները պետք է նաև օրենքի տեսքով արտացոլեն այն, ինչ Արցախում տեղի ունեցավ 2020 թվականի սեպտեմբերի 27–ից հետո, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Արցախը հայտնվել է մի փուլում, երբ այնտեղ պետք է տեղի ունենան քաղաքական տրանսֆորմացիաներ, արցախցիները փոխում են Սահմանադրությունը և հրաժարվում այն համակարգից, որով անցկացվում էին նախագահական ու խորհրդարանական սինխրոն ընտրություններ։ Պետք է հստակեցվի, թե այսուհետ ինչ ուղղությամբ է գնալու Արցախը, ինչպես են աշխատելու պետական ինստիտուտները, ինչ նպատակներ են հետապնդելու։ Ակնհայտ է, որ առանց Երևանի գործուն աջակցության դժվար կլինի հայկական էթնոսը պահել Արցախում»,– ասաց քաղաքագետը։

Մաթևոսյանի դիտարկմամբ` երբ Արցախի բռնազավթված տարածքներին առնչվող օրենքի նախագիծը մտավ ԱԺ–ի լիագումար նիստի օրակարգ, անմիջապես հետևեց Ադրբեջանի արձագանքը, և Բաքուն հայտարարեց, որ քայլեր է ձեռնարկելու հնարավորիս շուտ ձերբակալելու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։
Քաղաքագետը կարծում է, որ վերոհիշյալ օրենքի տակ պետք է լինի համապատասխան նյութատեխնիկական և ռազմաքաղաքական բազա, այլապես այն կմնա թղթի վրա։ Ըստ նրա` օրենքի ընդունումը տրամաբանության շրջանակներում է, իսկ կկարողանանք կյանքի կոչել, թե ոչ, կախված է մի շարք հանգամանքներից` Արցախի պետականության վերականգնումից, նրա տնտեսական ներուժից, ռուս խաղաղապահների մանդատը երկարաձգելու ժամկետից, Երևանի ու Մոսկվայի հարաբերություններից, հետևաբար սա կոմպլեքս խնդիրների ամբողջություն է, որի մեջ վերոհիշյալ օրենքը բաղադրիչներից մեկն է։
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման հեռանկարին` Մաթևոսյանն ընդգծեց, որ ներկա պահին այնպիսի իրավիճակ է, երբ Մինսկի խմբի համանախագահները հայտարարում են, թե հիմնախնդիրը կարգավորված չէ, և հարցի լուծման համատեքստում միակ լեգիտիմ մարմինը Մինսկի խմբի համանախագահությունն է, որի շրջանակում հնարավոր է բանակցություններ վարել և կարգավորման ուղիներ փնտրել։
«Շատ կարևոր է, որ հայկական կողմը կարողանա իր գործողությունները սինխրոնացնել ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ և որոշակի քայլեր ձեռնարկի, որպեսզի հնարավոր լինի իմաստավորել Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը։ Համանախագահները նշում են Արցախում հումանիտար ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությունը, որոնցում ակտիվորեն պետք է ներգրավվի նաև ՄԱԿ–ի փախստականների հարցերով զբաղվող հանձնախումբը, ուստի հումանիտար խնդիրների առաջքաշումն ու լուծումը կարող է լինել հիմքերից մեկը, որի միջոցով կարող ենք վերականգնել Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը»,– ասաց քաղաքագետը։
Մաթևոսյանի համոզմամբ` տվյալ տեսլականի իրագործման դեպքում հայկական կողմը կարող է դրական արդյունք ակնկալել կարճաժամկետ կտրվածքով։
Նշենք, որ Արցախի Ազգային ժողովը փետրվարի 18-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը:
Ընդունված օրենքով սահմանվում է 1991-1994թթ.-ին, 2016թ.-ին Ադրբեջանի և 2020-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված տարածքների իրավական կարգավիճակը ու դրանց վրա տարածվող իրավական հատուկ ռեժիմը, պետական կառավարման և ՏԻՄ–երի, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանության ու պաշտպանության հետ կապված առանձնահատկությունները։
Արցախի ԱԺ-ն նաև կոչ է արել Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը վերսկսելու համար։
Լրահոս
0