00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Covid-ի հետևանքները բուժվելուց հետո էլ կարող են երկար ժամանակ չվերանալ. մասնագետ

Կովիդի հետևանքները բուժվելուց հետո էլ կարող են երկար ժամանակ չվերանալ. պատմում է մասնագետը
Բաժանորդագրվել
Հանրային առողջապահության կազմակերպիչ, ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է հետքովիդյան բարդությունների մասին։
Որպես կանոն` այն կողմնակի ազդեցությունները, որոնք տեսել ենք Covid-ից հետո, մինչ օրս եղած սեզոնային վիրուսների դեպքում չեն հայտնաբերվել, ինչը ևս խոսում է այն մասին, որ Covid-ն իր տեսակով յուրահատուկ վիրուս է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսելով Covid-ի կողմնակի ազդեցությունների մասին` այս մասին ասաց հանրային առողջապահության կազմակերպիչ, դեղագետ Մարթա Սիմոնյանը։
Հայտնի են «Օմիկրոնի» թաքնված ախտանշանները
Ըստ Սիմոնյանի` քանի որ Covid-ը մեր կյանքում նոր է և հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են, այսօր դեռևս գիտականորեն խոսելու համար շատ շուտ է, բայց տեսնում ենք ամեն օր պրակտիկայում առավել շատ և առավել քիչ հանդիպող հետևանքներ։

«Անկախ նրանից, թե Covid-ի որ շտամն է եղել, գրեթե բոլոր պացիենտները Covid-ից հետո նշում են հոգնածությունը, որոշակի հիշողության խնդիրները, համի և հոտի ոչ ամբողջական վերականգնումը, քրտնարտադրությունը (նույնիսկ Covid-ից բուժվելուց 5-6 ամիս հետո), թուլությունը, և շատ են զարգացել նաև նյարդային խնդիրները, որոնց համար որպես բացատրություն այլ խնդիր չկա, քան Covid-ն է։ Լինում են դեպքեր, երբ ասիմպտոմ տանող պացիենտերը ևս նշում են նույն գանգատները»,–մանրամասնեց Սիմոնյանը։

Հարցին` հնարավո՞ր է, որ նյարդային խնդիրները կապ ունենան բուժման ընթացքում թթվածնի արհեստական սարքին միացված լինելու հետ, Սիմոնյանը պատասխանեց` նման կապ կարող է լինել, որովհետև թթվածնային քաղցի պարագայում ևս նյարդային խնդիրները կարող են սրվել և ավելի երկար բուժում պահանջել, բայց այս դեպքում պետք չէ առանձնացնել այն մարդկանց, որոնք արհեստական շնչառության սարքերին են միացվում, որովհետև այդ գանգատներն ունենում են նաև այն մարդիկ, որոնք տնային պայմաններում են բուժում ստացել։
«Օմիկրոնը» կարող է հանգեցնել խլության. բժիշկ
Սիմոնյանը նշեց, որ այն բարդությունները, որոնք նկատվել են Covid-ից հետո, իրականում մինչ այսօր եղած սեզոնային վիրուսների դեպքում չեն հայտնաբերվել, ինչը ևս խոսում է այն մասին, որ Covid-ն իր տեսակով յուրահատուկ վիրուս է, և դա է պատճառը, որ բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստվել` Covid-ով չվարակվելու համար։

«Պատվաստվելու դեպքում հավանականությունը մեծանում է, որ մարդ չի հիվանդանա Covid-ով, հետևաբար դրա հետ կապված բոլոր կողմնակի ազդեցությունները հավասարվում են 0-ի։ Իհարկե, հնարավոր են դեպքեր, երբ մենք ունենանք Covid հիվանդներ, որոնք պատվաստված են թե՛ 1, թե՛ 2 դեղաչափ, թե՛ նույնիսկ խթանիչ (բուստեր) դեղաչափով, բայց հստակ տվյալներ կան, որոնք խոսում են այն մասին, որ բուստեր դեղաչափ ստացած մարդկանցից եզակիներն են, որ շնչառական ապարատներին են միացվում կամ լինում են ռեանիմացիաներում։ Նրանք շատ ավելի թեթև են տանում»,–հավելեց Սիմոնյանը։

Խոսելով քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ Covid-ի բարդությունների մասին` Սիմոնյանը նշեց, որ իրականում բոլոր քրոնիկ հիվանդների մոտ ցանկացած տեսակի վիրուսը կարող է բերել հիվանդության սրացման և հաշվի առնելով, որ Covid-ն էլ իր տեսակով համարվում է բավականին բարդ վիրուս, շատ զգուշավոր է պետք լինել քրոնիկ հիվանդների դեպքում, որովհետև նույնիսկ այն դեպքում, երբ իրենք բարեհաջող են ապաքինվում Covid-ից, իրենց մոտ կողմնակի ազդեցությունները շատ ավելի դժվար է լինում վերացնել, քան առողջ մարդկանց մոտ։
«Դելտան» հաղթահարած մարդը կարո՞ղ է վարակվել «Օմիկրոնով». վարակաբանի պատասխանը
Հանրային առողջապահության կազմակերպիչը նաև հատուկ ընդգծեց, որ մանավանդ Covid-ի վերջին մանրէահիմքերը շատ նման են լինում սեզոնային վիրուսներին և մարդիկ շատ հաճախ անուշադրության են մատնում այն, չեն թեստավորվում, կարծում են, որ այդ վիրուսներն այնքան էլ վտանգավոր չեն և իրենք թեթև են տանում, բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։

«Իրենք չեն հասկանում, որ այդ վիրուսներով աշխատանքի գնալը, դուրս գալը, զբոսնելը կարող է բերել բազմաթիվ այլ կողմնակի ազդեցությունների, իրենք վարակեն բազմաթիվ մարդկանց, նրանք էլ իրենց հարազատներին։ Դա է խնդիրը, որ այսքան տարածվում է մեր վարակելիության աստիճանը։ Անպայման անհրաժեշտ է, որ մարդիկ թեստավորվեն, իմանան` իրենք Covid- են, թե ոչ»,–շեշտեց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1417-ով և դարձել 413 295: Այս պահին փաստացի բուժում է ստանում 17 239 մարդ (-1435), կատարվել է 2 851 836 թեստավորում (+5659), առողջացել են վարակվածներից 386 193-ը (+2825): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 25-ով և դարձել 8 278։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը մնացել է անփոփոխ` 1581։
Լրահոս
0