https://arm.sputniknews.ru/20220217/vtangavvor-gvortsyntaci-meknark-e-abrahamjany-ah-nakhagahin-dzerbakalelu-sparnaliqi-masin-38772992.html
Վտանգավոր գործընթացի մեկնարկ է. Աբրահամյանը` ԱՀ նախագահին ձերբակալելու սպառնալիքի մասին
Վտանգավոր գործընթացի մեկնարկ է. Աբրահամյանը` ԱՀ նախագահին ձերբակալելու սպառնալիքի մասին
Sputnik Արմենիա
Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ եթե ՀՀ իշխանություններն իրենց բնորոշ «անտարբեր, անատամ պահվածք» դրսևորեն ու ձևացնեն, որ Արցախի հարցում անելիք այլևս չունեն... 17.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-17T10:50+0400
2022-02-17T10:50+0400
2022-02-17T11:26+0400
տիգրան աբրահամյան
արցախի նախագահ արայիկ հարությունյան
հետախուզում
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/06/37237351_0:51:960:591_1920x0_80_0_0_8dc02defc6c52d5f338b6401e364961d.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ադրբեջանից հնչած սպառնալիքը Արցախի նախագահին ձերբակալելու, իսկ իրականում՝ առևանգելու վերաբերյալ, շատ ավելի խորը և վտանգավոր գործընթացների մեկնարկի մասին է խոսում, քան կարելի է առաջին հայացքից պատկերացնել։ Facebook-ի էջում նման գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը;Փետրվարի 15-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել էր, թե Ադրբեջանի դատախազությունը «նախատեսում է սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։Ե՞րբ կլքի պաշտոնը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը. պատասխան ՍտեփանակերտիցԱբրահամյանը նշում է, որ նկատի ունենալով ադրբեջանական «սև ցուցակներում» հայտնված բազմաթիվ մեր հայրենակիցների փաստը, իրականում սա միայն մեկ մարդու ուղղված սպառնալիք չէ։Նրա խոսքով` եթե ՀՀ իշխանություններն իրենց բնորոշ «անտարբեր, անատամ պահվածք» դրսևորեն ու ձևացնեն, որ Արցախի հարցում անելիք այլևս չունեն, ապա շատ շուտով ականատես կլինենք ադրբեջանական նոր սադրանքների։Արցախում ընտրությունների անցկացումը «նվեր» կլինի Թուրքիայի և Ադրբեջանի համար
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/06/37237351_53:0:908:641_1920x0_80_0_0_80c80c79565800ee90962110ef511566.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան աբրահամյան, արցախի նախագահ արայիկ հարությունյան, հետախուզում, հայ-ադրբեջանական, ադրբեջան
տիգրան աբրահամյան, արցախի նախագահ արայիկ հարությունյան, հետախուզում, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Վտանգավոր գործընթացի մեկնարկ է. Աբրահամյանը` ԱՀ նախագահին ձերբակալելու սպառնալիքի մասին
10:50 17.02.2022 (Թարմացված է: 11:26 17.02.2022) Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ եթե ՀՀ իշխանություններն իրենց բնորոշ «անտարբեր, անատամ պահվածք» դրսևորեն ու ձևացնեն, որ Արցախի հարցում անելիք այլևս չունեն, ապա շատ շուտով ականատես կլինենք ադրբեջանական նոր սադրանքների։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Ադրբեջանից հնչած սպառնալիքը Արցախի նախագահին ձերբակալելու, իսկ իրականում՝ առևանգելու վերաբերյալ, շատ ավելի խորը և վտանգավոր գործընթացների մեկնարկի մասին է խոսում, քան կարելի է առաջին հայացքից պատկերացնել։
Facebook-ի էջում նման գրառում է արել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը;
Փետրվարի 15-ին Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը հայտարարել էր, թե Ադրբեջանի դատախազությունը «նախատեսում է սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։
Աբրահամյանը նշում է, որ նկատի ունենալով ադրբեջանական «սև ցուցակներում» հայտնված բազմաթիվ մեր հայրենակիցների փաստը, իրականում սա միայն մեկ մարդու ուղղված սպառնալիք չէ։
«Եթե նույնիսկ միջազգային իրավունքի տեսանկյունից ադրբեջանական իրավապահ մարմինների մեղադրանքը փաստական առումով հիմքեր չունի , դրանից առաջացող ռիսկերը չեն նվազում։ Ստեղծված իրավիճակում անելիքներն ավելի շատ ՀՀ համապատասխան մարմիններինն է, որոնք միջազգային տարբեր կառույցների միջոցով պետք է սանձեն ադրբեջանական շանտաժը»,–գրում է Աբրահամյանը։
Նրա խոսքով` եթե ՀՀ իշխանություններն իրենց բնորոշ «անտարբեր, անատամ պահվածք» դրսևորեն ու ձևացնեն, որ Արցախի հարցում անելիք այլևս չունեն, ապա շատ շուտով ականատես կլինենք ադրբեջանական նոր սադրանքների։