https://arm.sputniknews.ru/20220217/tshshmartutjunic-depi-arvoghjutjun-khaghvoghi-ginineri-ogtakarutjan-masin-ev-voch-miajn-38742312.html
Ճշմարտությունից դեպի առողջություն. խաղողի գինիների օգտակարության մասին և ոչ միայն
Ճշմարտությունից դեպի առողջություն. խաղողի գինիների օգտակարության մասին և ոչ միայն
Sputnik Արմենիա
Հին հռոմեական գիտնական Պլինիոս Ավագի «In vino veritas» (Ճշմարտությունը գինու մեջ է) արտահայտության իմաստը բոլորին է հայտնի։ Շարունակություն էլ կա․ «In vino... 17.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-17T08:59+0400
2022-02-17T08:59+0400
2022-02-17T08:59+0400
գինի
տղամարդ
կին
գիտնական
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/06/23440658_0:84:1600:984_1920x0_80_0_0_d94016e5b77718665e50baab13272cd3.jpg
Հին հռոմեական գիտնական Պլինիոս Ավագի «In vino veritas» (Ճշմարտությունը գինու մեջ է) արտահայտության իմաստը բոլորին է հայտնի։ Շարունակություն էլ կա․ «In vino veritas, in aqua sanitas» («Ճշմարտությունը գինու մեջ է, առողջությունը՝ ջրի»)։ Ստացվում է՝ գինին ազատություն է տալիս լեզվին, իսկ ջուրը առողջություն է պարգևում։Տարբեր տարիներին իրականացված բազմաթիվ հետազոտությունների արդյունքում գիտնականները համոզվել են, որ գինու չափավոր օգտագործումը բարելավում է առողջությունը։Ամեն ինչ չափի մեջ է լավԱլկոհոլի չարաշահումը վտանգավոր է առողջության համար, ու դա անվիճելի է: Միաժամանակ մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ալկոհոլի փոքր չափաբաժինը կարող է օգտակար լինել առողջության համար։ Երբ մասնագետները խոսում են ալկոհոլի մասին, առաջին հերթին նկատի ունեն գինին։Իտալացի կենսաբանների ու բժիշկների տվյալներով՝ կարմիր և սպիտակ գինին օգնում է սրտին։ Գինու օգտակարությունը գիտնականները կապում են CAF պոլիֆենոլների հետ, որոնց ակտիվ բաղադրիչները բարերար ազդեցություն ունեն սրտի անոթների վրա:Մկների ու մարդու արյան անոթների բջիջների (լաբորատոր պայմաններում աճեցված) վրա կատարված փորձերի արդյունքների համաձայն՝ CAF պոլիֆենոլները շատ ցածր չափաբաժնով խթանում են ազոտի օքսիդի արտադրությունը, որը նվազեցնում է ճնշումը, պաշտպանում է սրտամկանը իշեմիայից, նվազեցնում է շաքարախտի ու երիկամների խրոնիկ հիվանդությունների վտանգը:Կարմիր գինու մեջ (ավելի շատ, քան սպիտակի) նաև ռեսվերատրոլ կա, որը հզոր հակաօքսիդանտ է:Տղամարդուն ամո՞թ է. հայկական գինին կներկայացվի անսպասելի կողմերից, անսպասելի քաղաքումՌեսվերատրոլը կարող է կանխել անոթների վնասվածքները, նվազեցնել թրոմբները, կարգավորել սրտի աշխատանքը, նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը: Այն կարող է նաև հակաբորբոքային ազդեցություն ունենալ, ինչ-որ չափով ամրացնել ոսկորները: Մի շարք հետազոտությունները ցույց են տվել, որ ռեստավերոլը դրական ազդեցություն ունի քիմիաթերափիա ու ճառագայթային թերապիա անցած հիվանդների վրա։ետք է նշել, որ գինու ազդեցության և դրանում հակաօքսիդանտների պարունակության հետազոտության մեծ մասը կատարվել է միայն կենդանիների վրա։Այդուհանդերձ, բժիշկների մեծ մասը համակարծիք են, որ գինու օրական որոշակի չափաբաժինը բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա։ Միևնույն ժամանակ կարևոր է հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է լավ, ու կանոնավոր խմելը կարող է վերաճել առողջության համար վտանգավոր կախվածության։ Ալկոհոլի մեծ չափաբաժինները կարող են բացասաբար ազդել ուղեղի և այլ օրգանների աշխատանքի վրա։ Ցանկացած տարիքի կանանց ու 65 տարեկանից բարձր տղամարդկանց համար օրական նորման կազմում է մեկ բաժակ (150 գրամ), իսկ այլ տարիքի տղամարդկանց համար՝ երկու բաժակ:Ի դեպ, ձեր սննդակարգը օգտակար հակաօքսիդանտով համալրելու համար պարտադիր չէ գինի խմել։ Հատկապես եթե խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնց ինչ-ինչ պատճառներով հակացուցված է ալկոհոլը: Ռեսվերատրոլը կարելի է ձեռք բերել բուսական ծագման այլ մթերքից, ինչպիսիք են խաղողը, ազնվամորին, նուռը, հապալասը, թութը, կակաոն (օրգանական մուգ շոկոլադ):Գինի և ալկոհոլիզմԽոհարարության ոլորտում հայտնի մասնագետ Վ. Պոխլեբկինը վստահեցնում է, որ գինեգործությունը երբեք մեղավոր չի եղել ալկոհոլիզմի ծագման, առավել ևս՝ տարածման մեջ:Նրա խոսքով՝ դասական գինեգործության երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, ինչպես նաև Հայաստանում, Վրաստանում և այլ վայրերում, որտեղ տնական գինու արտադրանքի սպառման մակարդակը միշտ բարձր է եղել, հարբեցողությունը, որպես ազգային աղետ, չի եղել պատմական զարգացման ոչ մի ժամանակաշրջանում:Որքա՞ն հայկական գինի է վաճառվել աշխարհում 2020 թվականին«Ավելին՝ հարբեցողությունն այդ երկրների համար երբեք խնդիր չի եղել։ Այն պարզապես գոյություն չի ունեցել։ Ինչպես նաև դրա սոցիալական ու բժշկական հետևանքները, որոնք հայտնի են այն երկրներում, որտեղ սպառվում են թունդ սպիրտային խմիչքներ՝ օղի, վիսկի տարբեր տնական օղիներ: Հարցը ոչ այնքան տարբեր հումքից ստացվող խմիչքների թնդությունն է, որքան գինու և սպիրտի արտադրության տարբեր տեխնոլոգիաները։ Տեխնոլոգիական գործընթացների տարբերությունը ֆիզիոլոգիապես դրսևորվում է մարդու օրգանիզմում սպիրտ կամ գինի հայտնվելու դեպքում»,- գրում է Պոխլեբկինը իր «Դարի խոհանոցը» գրքում:Սպիտակ, վարդագույն ու կարմիր խաղողի գինիները խաղողի խմորում անցած հյութն են՝ առանց որևէ հավելումների ու խառնուրդների:Սեղանի (չոր) գինու թնդությունը սովորաբար 10-12 տոկոս է, իսկ շաքար գրեթե չկա (ոչ ավելի, քան 0,2%): Գինու քիմիական բաղադրությունը բարդ է։ Աղանդերային գինիների մեջ կա նաև խաղողի շաքարի փոքր քանակություն, որը շատ օգտակար է:Ամբողջ աշխարհի գիտնականները, բժիշկները, բժշկական կազմակերպությունները հաստատում են խաղողի գինու օգտակարությունը՝ հակադրելով այն օղուն և սպիրտ պարունակող մյուս թունդ ըմպելիքներին: Գիտության այս եզրակացությունը հաստատում է բոլոր ժողովուրդների դարավոր փորձը, ինչը վկայում է, որ ալկոհոլիզմի աղետներն ու վնասները հիմնականում կապված են օղու, ոչ թե գինու հետ:Կյանքն ավելի լավն է դարձել, կյանքն ավելի ուրախ է դարձելԻ դեպ, դեռ խորհրդային տարիներին ինչպես իշխանությունը, այնպես էլ մասնագետները ալկոհոլային խմիչքների սպառմանն ուղղված լուսավորչական և գործնական լուրջ աշխատանքներ էին տանում բնակչության շրջանում։Օրինակ՝ ԽՍՀՄ առաջնորդներից Անաստաս Միկոյանը, որը տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ էր զբաղեցնում (սննդի արդյունաբերության ժողկոմի ղեկավար, ԽՍՀՄ արտաքին առևտրի մինիստր) 1936 թվականին ասում էր հետևյալը․ «Ցարի օրոք ժողովուրդն աղքատ էր, այն ժամանակ ոչ թե ուրախությունից էին խմում, այլ դարդից ու աղքատությունից։ Խմում էին հենց հարբելու համար, որպեսզի մոռանան իրենց անիծված կյանքի մասին։ Երբեմն մարդը մի շիշ օղու փող էր հայթայթում ու խմում, միևնույն ժամանակ ուտելիքի փող չկար, ուտելու ոչինչ չկար, ու մարդը հարբում էր։ Այժմ կյանքն ավելի ուրախ է դարձել։ Կուշտ կյանքից չես հարբի։ Կյանքն ավելի ուրախ է դարձել, ուրեմն կարելի է խմել, բայց խմել այնպես, որ գլուխդ չկորցնես և առողջությանը վնաս չհասցնես»։Մեր կյանքը, անշուշտ, չի կարելի ձանձրալի անվանել, ինչ վերաբերում է ուրախությանը, ապա դա վիճելի հարց է: Բայց ահա ականջալուր լինել Միկոյանի խոսքերին՝ «առողջությանը վնաս չհասցնել», արժե, առավել ևս, որ նա կոչ էր անում ավելի քիչ օղի խմել և դրա փոխարեն չափավոր քանակությամբ բնական խաղողի գինի, շամպայն կամ գարեջուր օգտագործել։Իսկ վերջում ավելորդ չէ հիշել նաև, որ արիստոկրատիան բոլոր ժամանակներում նախապատվությունը տալիս էր հենց նրբաճաշակ գինիներին ու ըմպելիքներին (թանկարժեք շամպայն, հին, լավ կոնյակ)։ Ստացվում է, որ գրեթե ազնվական ավանդույթներ ունեն նաև Կովկասի ժողովուրդները (և ոչ միայն), որոնք հայտնի են իրենց երկարակեցությամբ, հնուց զբաղվում են գինեգործությամբ և հասկանում են լավ խմիչքների նուրբ համերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2344/06/23440658_90:0:1511:1066_1920x0_80_0_0_2bf72c5545a6128b7ca53577fc7b0b8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գինի, տղամարդ, կին, գիտնական
գինի, տղամարդ, կին, գիտնական
Հին հռոմեական գիտնական Պլինիոս Ավագի «In vino veritas» (Ճշմարտությունը գինու մեջ է) արտահայտության իմաստը բոլորին է հայտնի։ Շարունակություն էլ կա․ «In vino veritas, in aqua sanitas» («Ճշմարտությունը գինու մեջ է, առողջությունը՝ ջրի»)։ Ստացվում է՝ գինին ազատություն է տալիս լեզվին, իսկ ջուրը առողջություն է պարգևում։
Տարբեր տարիներին իրականացված բազմաթիվ հետազոտությունների արդյունքում գիտնականները համոզվել են, որ գինու չափավոր օգտագործումը բարելավում է առողջությունը։
Ալկոհոլի չարաշահումը վտանգավոր է առողջության համար, ու դա անվիճելի է: Միաժամանակ մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ ալկոհոլի փոքր չափաբաժինը կարող է օգտակար լինել առողջության համար։ Երբ մասնագետները խոսում են ալկոհոլի մասին, առաջին հերթին նկատի ունեն գինին։
Իտալացի կենսաբանների ու բժիշկների տվյալներով՝ կարմիր և սպիտակ գինին օգնում է սրտին։ Գինու օգտակարությունը գիտնականները կապում են CAF պոլիֆենոլների հետ, որոնց ակտիվ բաղադրիչները բարերար ազդեցություն ունեն սրտի անոթների վրա:
Մկների ու մարդու արյան անոթների բջիջների (լաբորատոր պայմաններում աճեցված) վրա կատարված փորձերի արդյունքների համաձայն՝ CAF պոլիֆենոլները շատ ցածր չափաբաժնով խթանում են ազոտի օքսիդի արտադրությունը, որը նվազեցնում է ճնշումը, պաշտպանում է սրտամկանը իշեմիայից, նվազեցնում է շաքարախտի ու երիկամների խրոնիկ հիվանդությունների վտանգը:
Տղամարդուն ամո՞թ է. հայկական գինին կներկայացվի անսպասելի կողմերից, անսպասելի քաղաքում
Ռեսվերատրոլը կարող է կանխել անոթների վնասվածքները, նվազեցնել թրոմբները, կարգավորել սրտի աշխատանքը, նվազեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը: Այն կարող է նաև հակաբորբոքային ազդեցություն ունենալ, ինչ-որ չափով ամրացնել ոսկորները: Մի շարք հետազոտությունները ցույց են տվել, որ ռեստավերոլը դրական ազդեցություն ունի քիմիաթերափիա ու ճառագայթային թերապիա անցած հիվանդների վրա։
ետք է նշել, որ գինու ազդեցության և դրանում հակաօքսիդանտների պարունակության հետազոտության մեծ մասը կատարվել է միայն կենդանիների վրա։
Այդուհանդերձ, բժիշկների մեծ մասը համակարծիք են, որ գինու օրական որոշակի չափաբաժինը բարենպաստ ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա։ Միևնույն ժամանակ կարևոր է հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է լավ, ու կանոնավոր խմելը կարող է վերաճել առողջության համար վտանգավոր կախվածության։ Ալկոհոլի մեծ չափաբաժինները կարող են բացասաբար ազդել ուղեղի և այլ օրգանների աշխատանքի վրա։ Ցանկացած տարիքի կանանց ու 65 տարեկանից բարձր տղամարդկանց համար օրական նորման կազմում է մեկ բաժակ (150 գրամ), իսկ այլ տարիքի տղամարդկանց համար՝ երկու բաժակ:
Ի դեպ, ձեր սննդակարգը օգտակար հակաօքսիդանտով համալրելու համար պարտադիր չէ գինի խմել։ Հատկապես եթե խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնց ինչ-ինչ պատճառներով հակացուցված է ալկոհոլը: Ռեսվերատրոլը կարելի է ձեռք բերել բուսական ծագման այլ մթերքից, ինչպիսիք են խաղողը, ազնվամորին, նուռը, հապալասը, թութը, կակաոն (օրգանական մուգ շոկոլադ):
Խոհարարության ոլորտում հայտնի մասնագետ Վ. Պոխլեբկինը վստահեցնում է, որ գինեգործությունը երբեք մեղավոր չի եղել ալկոհոլիզմի ծագման, առավել ևս՝ տարածման մեջ:
Նրա խոսքով՝ դասական գինեգործության երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, ինչպես նաև Հայաստանում, Վրաստանում և այլ վայրերում, որտեղ տնական գինու արտադրանքի սպառման մակարդակը միշտ բարձր է եղել, հարբեցողությունը, որպես ազգային աղետ, չի եղել պատմական զարգացման ոչ մի ժամանակաշրջանում:
«Ավելին՝ հարբեցողությունն այդ երկրների համար երբեք խնդիր չի եղել։ Այն պարզապես գոյություն չի ունեցել։ Ինչպես նաև դրա սոցիալական ու բժշկական հետևանքները, որոնք հայտնի են այն երկրներում, որտեղ սպառվում են թունդ սպիրտային խմիչքներ՝ օղի, վիսկի տարբեր տնական օղիներ: Հարցը ոչ այնքան տարբեր հումքից ստացվող խմիչքների թնդությունն է, որքան գինու և սպիրտի արտադրության տարբեր տեխնոլոգիաները։ Տեխնոլոգիական գործընթացների տարբերությունը ֆիզիոլոգիապես դրսևորվում է մարդու օրգանիզմում սպիրտ կամ գինի հայտնվելու դեպքում»,- գրում է Պոխլեբկինը իր «Դարի խոհանոցը» գրքում:
Սպիտակ, վարդագույն ու կարմիր խաղողի գինիները խաղողի խմորում անցած հյութն են՝ առանց որևէ հավելումների ու խառնուրդների:
Սեղանի (չոր) գինու թնդությունը սովորաբար 10-12 տոկոս է, իսկ շաքար գրեթե չկա (ոչ ավելի, քան 0,2%): Գինու քիմիական բաղադրությունը բարդ է։ Աղանդերային գինիների մեջ կա նաև խաղողի շաքարի փոքր քանակություն, որը շատ օգտակար է:
Ամբողջ աշխարհի գիտնականները, բժիշկները, բժշկական կազմակերպությունները հաստատում են խաղողի գինու օգտակարությունը՝ հակադրելով այն օղուն և սպիրտ պարունակող մյուս թունդ ըմպելիքներին: Գիտության այս եզրակացությունը հաստատում է բոլոր ժողովուրդների դարավոր փորձը, ինչը վկայում է, որ ալկոհոլիզմի աղետներն ու վնասները հիմնականում կապված են օղու, ոչ թե գինու հետ:
Կյանքն ավելի լավն է դարձել, կյանքն ավելի ուրախ է դարձել
Ի դեպ, դեռ խորհրդային տարիներին ինչպես իշխանությունը, այնպես էլ մասնագետները ալկոհոլային խմիչքների սպառմանն ուղղված լուսավորչական և գործնական լուրջ աշխատանքներ էին տանում բնակչության շրջանում։
Օրինակ՝ ԽՍՀՄ առաջնորդներից Անաստաս Միկոյանը, որը տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ էր զբաղեցնում (սննդի արդյունաբերության ժողկոմի ղեկավար, ԽՍՀՄ արտաքին առևտրի մինիստր) 1936 թվականին ասում էր հետևյալը․ «Ցարի օրոք ժողովուրդն աղքատ էր, այն ժամանակ ոչ թե ուրախությունից էին խմում, այլ դարդից ու աղքատությունից։ Խմում էին հենց հարբելու համար, որպեսզի մոռանան իրենց անիծված կյանքի մասին։ Երբեմն մարդը մի շիշ օղու փող էր հայթայթում ու խմում, միևնույն ժամանակ ուտելիքի փող չկար, ուտելու ոչինչ չկար, ու մարդը հարբում էր։ Այժմ կյանքն ավելի ուրախ է դարձել։ Կուշտ կյանքից չես հարբի։ Կյանքն ավելի ուրախ է դարձել, ուրեմն կարելի է խմել, բայց խմել այնպես, որ գլուխդ չկորցնես և առողջությանը վնաս չհասցնես»։
Մեր կյանքը, անշուշտ, չի կարելի ձանձրալի անվանել, ինչ վերաբերում է ուրախությանը, ապա դա վիճելի հարց է: Բայց ահա ականջալուր լինել Միկոյանի խոսքերին՝ «առողջությանը վնաս չհասցնել», արժե, առավել ևս, որ նա կոչ էր անում ավելի քիչ օղի խմել և դրա փոխարեն չափավոր քանակությամբ բնական խաղողի գինի, շամպայն կամ գարեջուր օգտագործել։
Իսկ վերջում ավելորդ չէ հիշել նաև, որ արիստոկրատիան բոլոր ժամանակներում նախապատվությունը տալիս էր հենց նրբաճաշակ գինիներին ու ըմպելիքներին (թանկարժեք շամպայն, հին, լավ կոնյակ)։ Ստացվում է, որ գրեթե ազնվական ավանդույթներ ունեն նաև Կովկասի ժողովուրդները (և ոչ միայն), որոնք հայտնի են իրենց երկարակեցությամբ, հնուց զբաղվում են գինեգործությամբ և հասկանում են լավ խմիչքների նուրբ համերը։