00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թաղավարդի դպրոցը թիրախի տակ է. ինչ արձանագրումներ է արել Թաթոյանն Արցախում

© Photo : Facebook / Arman TatoyanԱրման Թաթոյանն Արցախում
Արման Թաթոյանն Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Բաժանորդագրվել
Թաթոյանն Արցախ կատարած այցի ժամանակ արձանագրել է, որ ադրբեջանական զինված ուժերն անմիջապես այդ համայնքների բնակելի տների դիմաց են գտնվում։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 14-16-ն Արցախի իր գործընկերոջ` Գեղամ Ստեփանյանի հետ Թաղավարդ, Կարմիր Շուկա, Աղավնո և մի շարք այլ գյուղեր այցի ժամանակ փաստեր է հավաքագրել 44-օրյա պատերազմից հետո այդ տարածքներում մարդկանց իրավունքների վերաբերյալ։ Այս մասին Թաթոյանը հայտնել է Facebook-ի իր էջում։
ՀՀ ՄԻՊ–ն արձանագրել է, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները խաղաղ բնակչության նկատմամբ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, բնույթով նույնն են։

«Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերում կրակոցները գյուղի ուղղությամբ գրեթե ամեն օր են: Ընդամենը մի քանի օր առաջ՝ փետրվարի 11-ին, ադրբեջանական զինված ուժերը կրակահերթեր են արձակվել բնակելի տների ուղղությամբ: Վնասվել են տների պատեր, տանիքներ: Կրակոցների պահին տներում եղել են երեխաներ ու կանայք: Խոցել են տներից մեկի ապակին, սենյակում այդ պահին քնած են եղել մանկահասակ երեխաներ»,– գրել է Թաթոյանը:

Նա ընդգծել է, որ ադրբեջանական զինված ծառայողներն անմիջապես այս համայնքների բնակելի տների դիմաց են՝ ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, և մարդիկ նրանց ամբողջական դիտարկման ներքո են: Նրանց տեղակայումները մարդկանց պատկանող հողերում է՝ արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքներ: Կրակոցներ լինում են նաև Թաղավարդի հանրակրթական դպրոցի ուղղությամբ, որի ուսուցիչներն ու աշակերտներն առանձնազրույցի ու քննարկումների ժամանակ հաստատել են այդ փաստը։
Բնակիչները նշել են նաև, որ Թաղավարդում ու Կարմիր Շուկայում ադրբեջանական դիրքերից կամ մեքենաներից հատուկ լույսեր են արձակում դեպի բնակելի տները, այդ թվում՝ մարդկանց ահաբեկելու նպատակով:
Հատկանշական է, որ պաշտոնավարման ժամկետն ավարտում եք արցախյան այցով. Բեգլարյանը` Թաթոյանին
Նա նշել է, որ Արցախում գտնվելու ժամանակ իրենք էլ են համոզվել ադրբեջանական հանցավոր արարքների մեջ: Թաթոյանը հատկապես շեշտել է փետրարի 15-ին և 16-ին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց վրա կրակելու կամ զենքով սպառնալու դեպքերը։ Ընդ որում, աշխատանքներ կատարողների մեծագույն մասը կանայք են եղել:
Բոլոր համայնքներում բնակիչները նշել են, որ գյուղատնտեսական աշխատանքների համար հողատարածքներին մոտենալ փորձելիս անգամ, ադրբեջանական ԶՈւ–ն կրակոցներ է արձակում, որոնք թիրախային են:
Այս արարքներով մարդկանց համար առաջ են գալիս լրջագույն սոցիալական խնդիրներ, քանի որ այդ պատճառով չեն կարողանում եկամուտ ունենալ։
Խոսելով Աղավնո համայնքում մարդկանց խնդիրների մասին` Թաթոյանն ընդգծել է, որ վերջիններս կանգնած են խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդիրների առաջ. գրեթե բոլոր բնակիչները պատմել են, որ ադրբեջանական զինված ծառայողները խոշոր եղջերավոր կենդանիներ մորթելուց հետո ոչ պետքական օրգանները գցում են այն ջրի մեջ, որից օգտվում են գյուղի բնակիչները: Այս ամենի պատճառով գյուղում եղել են ջրից զանգվածային թունավորման դեպքեր:
Շեշտվել է այն հանգամանքը, որ ադրբեջանական ներխուժումների պատճառով ջրից զրկվել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր, իրական վտանգի տակ է Սյունիքի մի շարք համայնքներում ջրի անվտանգության հարցը:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները վարում են խաղաղ բնակիչներին ահաբեկելու, հուսահատության մթնոլորտ առաջացնելու հանցավոր քաղաքականություն, որն ունի համակարգված և նպատակային բնույթ: Բոլոր այն վայրերում, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինված ծառայողներ, խաթարված է մարդկանց անվտանգությունը, իրական վտանգի ներքո է կյանքը»,– նշել է ՀՀ ՄԻՊ–ը:

Թաթոյանը գրել է, որ իր և Արցախի գործընկերոջ համար ակնհայտ է` այս ամենի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քարոզի շարունակվող քաղաքականությունն է` թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի նկատմամբ:
Լրահոս
0