https://arm.sputniknews.ru/20220217/stepanakerti-n3-dprvocum-bacvec-ats-neri-krtakan-arajin-ashkhatanvocy-38805917.html
Ստեփանակերտի N3 դպրոցում բացվեց ԱԹՍ-ների կրթական առաջին աշխատանոցը
Ստեփանակերտի N3 դպրոցում բացվեց ԱԹՍ-ների կրթական առաջին աշխատանոցը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. «Արմաթն օդում» ծրագրի շրջանակներում այսօր Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը... 17.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-17T21:10+0400
2022-02-17T21:10+0400
2022-02-17T21:15+0400
ստեփանակերտ
անօդաչու թռչող սարք (աթս)
աշակերտ
արտակ բեգլարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/11/38805653_0:55:1080:663_1920x0_80_0_0_74052c2b181a4fed633b34bdd322b384.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. «Արմաթն օդում» ծրագրի շրջանակներում այսօր Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը: Տեղեկությունը հայտնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության», Արմաթի 500 խմբավարների ու թիմի անդամների շնորհիվ հնարավորություն է ընձեռվել պատանիներին յուրացնելու անօդաչու թռչող սարքերի նախագծման, պատրաստման, ծրագրային ապահովման և կառավարման առանձնահատկությունները:Ռոբոտը մարում է կրակը. ՀՀ գյուղերի դպրոցականները զարմացրել են ժյուրիի անդամներին«Առաջիկայում Արցախի այլ դպրոցներում ևս նման աշխատանոցներ կհիմնենք, կառավարությունն էլ պատրաստ է աջակցել այդ ծրագրերին: Եվ կարևոր է նման տեխնոլոգիական ու կիրառական գիտելիքի ու հմտությունների տրամադրումը մեր երեխաներին, որոնք արդեն հնարավորություն կունենան բարձրագույն կրթության ոլորտ մտնել կոնկրետ կողմնորոշումներով, գիտելիքներով ու նպատակներով: Շատ ուրախ եմ, որ այսպիսի կիրառական լուծումները և՛ առաջադեմ են, և՛ համապատասխանում են մեր կարիքներին ու ռազմավարական նպատակներին»,- Facebook-ի իր էջում գրել է Բեգլարյանը:Նշենք, որ առաջին նման աշխատանոցը (Արմաթն օդում) բացվել է Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում։
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/11/38805653_62:0:1019:718_1920x0_80_0_0_5320f704610f43d7d5e899c05ad9a84e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ աթս դպրոց աշխատանոց
արցախ աթս դպրոց աշխատանոց
Ստեփանակերտի N3 դպրոցում բացվեց ԱԹՍ-ների կրթական առաջին աշխատանոցը
21:10 17.02.2022 (Թարմացված է: 21:15 17.02.2022) ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. «Արմաթն օդում» ծրագրի շրջանակներում այսօր Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը: Տեղեկությունը հայտնում է
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության», Արմաթի 500 խմբավարների ու թիմի անդամների շնորհիվ հնարավորություն է ընձեռվել պատանիներին յուրացնելու անօդաչու թռչող սարքերի նախագծման, պատրաստման, ծրագրային ապահովման և կառավարման առանձնահատկությունները:
«Առաջիկայում
Արցախի այլ դպրոցներում ևս նման աշխատանոցներ կհիմնենք, կառավարությունն էլ պատրաստ է աջակցել այդ ծրագրերին: Եվ կարևոր է նման տեխնոլոգիական ու կիրառական գիտելիքի ու հմտությունների տրամադրումը մեր երեխաներին, որոնք արդեն հնարավորություն կունենան բարձրագույն կրթության ոլորտ մտնել կոնկրետ կողմնորոշումներով, գիտելիքներով ու նպատակներով: Շատ ուրախ եմ, որ այսպիսի կիրառական լուծումները և՛ առաջադեմ են, և՛ համապատասխանում են մեր կարիքներին ու ռազմավարական նպատակներին»,- Facebook-ի իր էջում գրել է Բեգլարյանը:
Նշենք, որ առաջին նման աշխատանոցը (Արմաթն օդում) բացվել է Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում։