https://arm.sputniknews.ru/20220217/pfizer-y-erkushabti-orvanic-hasaneli-klini-pvoliklinikanerum-avanesjan-38779215.html
Pfizer-ը երկուշաբթի օրվանից հասանելի կլինի պոլիկլինիկաներում. Ավանեսյան
Pfizer-ը երկուշաբթի օրվանից հասանելի կլինի պոլիկլինիկաներում. Ավանեսյան
Sputnik Արմենիա
«Պֆայզերը» պաշտոնապես ճանաչվել է նաև 12-18 տարեկանների համար նախատեսված պատվաստանյութ։ 17.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-17T12:34+0400
2022-02-17T12:34+0400
2022-02-17T13:07+0400
pfizer պատվաստանյութ
պատվաստանյութ
կորոնավիրուս
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
կորոնավիրուսը աշխարհում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0a/26748137_0:159:3079:1890_1920x0_80_0_0_505004bdffd9a4936239afa5316ce351.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Pfizer պատվաստանյութն առաջիկա երկուշաբթի օրվանից հասանելի կլինի ՀՀ պատվաստման բոլոր կետերում։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նախարարը շեշտեց, որ որևէ էական տարբերություն Pfizer–ի ու մնացած պատվաստանյութերի միջև չկա։ Բոլոր շահառուները կարող են ստանալ այն ինչպես առաջին ու երկրորդ պատվաստումների, այնպես էլ խթանիչ դեղաչափի տեսքով։Pfizer–ի միակ տարբերությունն, ըստ նրա, այն է, որ այն պաշտոնապես ճանաչվել է նաև 12-18 տարեկանների համար նախատեսված պատվաստանյութ։ՀՀ–ն բաց է թողել Pfizer–ի 15 000 չափաբաժին գնելու հնարավորությունը. նախարարն ասաց պատճառըՀիշեցնենք` օրեր առաջ Pfizer պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակ էր ներկրվել Հայաստան:Հայաստանում արդեն Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/0a/26748137_173:0:2904:2048_1920x0_80_0_0_65b4dba7a8ad040370a37748ba5c84cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
pfizer պատվաստանյութ, պատվաստանյութ, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, կորոնավիրուսը աշխարհում
pfizer պատվաստանյութ, պատվաստանյութ, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, կորոնավիրուսը աշխարհում
Pfizer-ը երկուշաբթի օրվանից հասանելի կլինի պոլիկլինիկաներում. Ավանեսյան
12:34 17.02.2022 (Թարմացված է: 13:07 17.02.2022) «Պֆայզերը» պաշտոնապես ճանաչվել է նաև 12-18 տարեկանների համար նախատեսված պատվաստանյութ։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Pfizer պատվաստանյութն առաջիկա երկուշաբթի օրվանից հասանելի կլինի ՀՀ պատվաստման բոլոր կետերում։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մաքսազերծման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են։ Այսօր–վաղը հանրապետության ամբողջ տարածքով դրանք կբաշխվեն, պոլիկլինիկաներում ու շարժական կետերում հասանելի կլինեն»,– ասաց նա։
Նախարարը շեշտեց, որ որևէ էական տարբերություն Pfizer–ի ու մնացած պատվաստանյութերի միջև չկա։ Բոլոր շահառուները կարող են ստանալ այն ինչպես առաջին ու երկրորդ պատվաստումների, այնպես էլ խթանիչ դեղաչափի տեսքով։
Pfizer–ի միակ տարբերությունն, ըստ նրա, այն է, որ այն պաշտոնապես ճանաչվել է նաև 12-18 տարեկանների համար նախատեսված պատվաստանյութ։
Հիշեցնենք` օրեր առաջ Pfizer պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակ էր ներկրվել Հայաստան:
Հայաստանում արդեն Covid-19-ի դեմ պատվաստում են «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ V»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») պատվաստանյութերով։