00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաստա, հավի ռոլ և Օգյուստ Էսկոֆյեի քանդակով տորթ. հայ խոհարարները հաղթել են մրցույթներում

© Sputnik / Zara MikaԱսուլիս Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում
Ասուլիս Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Բաժանորդագրվել
«Young chef olympiad 2022»–ը, ի զարմանս շատերի, անցկացվել է առցանց. մասնակցել են 50 երկրի խոհարարներ։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Հայ խոհարարները վերջին ամսում մասնակցել են միջազգային մրցույթների և հաղթել։
Դրանցից մեկը` «Young chef olympiad 2022»–ը, անցկացվել է առցանց. մասնակցել են 50 երկրի խոհարարներ։
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ գործադիր տնօրեն Արբի Ղարախանին այդ մրցույթում մասնակցող 19-ամյա Գայանե Սիմոնյանի մենթորն է եղել։
© Sputnik / Zara MikaԱրբի Ղարախանի
Исполнительный директор общественной организации по развитию и сохранению традиций армянской кулинарии Арби Карахани на пресс-конференции Кто готовит всех вкусней? (17 февраля 2022). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Արբի Ղարախանի
«Մրցույթի հիմնական վայրը Հնդկաստանն էր, սակայն ընդհանուր առմամբ այն առցանց է անցկացվել։ Մեզ համար տարօրինակ էր նման ձևաչափով մասնակցել, սակայն հաղթահարեցինք ամեն ինչ։ Օրինակ` ուտեստների բաղադրիչներն այնպիսին էին, որ գուցե իրար հետ համային առումով չհամապատասխանեին։ Պետք է այնպես անեինք, որպեսզի ամեն ինչ ճիշտ լիներ ու համահունչ։ Ժամանակային առումով էլ սահմանափակված ես լինում մրցույթների ժամանակ, ինչը բնականաբար ավելի է բարդացնում»,– Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Ղարախանին։
Նա ընդգծեց, որ ժյուրին հետևում է աշխատելաոճին, պահվածքին, սթրեսի կառավարմանը և այլն։ Թափոններին էլ են ուշադիր լինում, քանի որ այն պետք է հնարավորինս քիչ լինի։
«Young chef olympiad 2022»–ին ժյուրիի անդամները շուրջ 135-ն էին, որոնք առցանց հետևել են մրցույթին ու գնահատել աշխատանքները։ Ամեն երկրի խոհանոցում տեղադրված են եղել տեսախցիկներ։ Երևանում ժյուրիի 2 անդամ է եղել` շեֆ–խոհարարներ Տիգրանն ու Գարեգինը, որոնք համտեսել են Գայանեի պատրաստած ուտեստները, սակայն որևէ միավոր չեն նշանակել, առցանց հետևող ժյուրին է հարցերի միջոցով իր եզրակացությունը տվել։
© Sputnik / Zara MikaԳայանե Սիմոնյան
Победительница кулинарной Олимпиады в Индии Гаяне Симонян на пресс-конференции Кто готовит всех вкусней? в мультимедийном пресс-центре Sputnik (17 февраля 2022). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Գայանե Սիմոնյան
Գայանեն ստացել է խոհարարի մասնագիտություն` ավարտել է Ֆրանս–հայկական ուսումնական մասնագիտական կենտրոնի խոհարարության բաժինը։
«Մասնակցության առաջարկը ստացա, որոշեցի, որ պետք է փորձեմ։ 2 փուլից էր բաղկացած մրցույթը, մասնակցեցի ու հաղթեցի` ստացա Plate Trophy (Լավագույն ափսե)։ Առաջին փուլում պետք է պաստա պատրաստեինք, տրվել էին բոլոր բաղադրիչները։ Մենք պատրաստել ենք ծնեբեկով, նարնջի սոուսով, միջուկն էլ այծի պանրով էր։ Երկրորդ փուլում էլ հավի ռոլ պատրաստեցի, իսկ խավարտը մանգոյով և քաղցրի կարտոֆիլով էր»,– ներկայացրեց Գայանեն։
Նա նշեց, որ առցանց տարբերակով մասնակցելն անսովոր է եղել, քանի որ խոհարարական մրցույթում համն ու հոտը կարևոր է։
© Sputnik / Zara MikaՋուլիետա Սարուխանյան
Лауреат конкурса кондитеров во Франции Джулия Саруханян на пресс-конференции Кто готовит всех вкусней? в мультимедийном пресс-центре Sputnik (17 февраля 2022). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Ջուլիետա Սարուխանյան
Երկրորդ մրցույթը` Disciples Escoffier international հիմնադրամն է անցկացրել Ֆրանսիայում։ Հաղթողը եղել է հրուշակագործ Ջուլիետա Սարուխանյանը, ով ասաց, որ իր ոլորտն մի փոքր տարբերվում է խոհարարությունից` այստեղ ավելի շատ երանգներ, քանդակներ, հետաքրքիր տեխնիկաներ են առկա։
© Photo : provided by Julia SarukhanyanՕգյուստ Էսկոֆյեի կիսանդրի-տորթը
Международный кулинарный конкурс Disciples Escoffier international  - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Օգյուստ Էսկոֆյեի կիսանդրի-տորթը
«Մրցույթն անցկացվել է Մարսելում, պատրաստել եմ տորթ` Օգյուստ Էսկոֆյեի կիսանդրին ու մատուցել եմ այդ ամենը հետաքրքիր մրգային կոմպոզիցիայով։ Ներկայացրածս տեխնիկայի միջոցով այնտեղ գտնվող ժյուրին կարողացավ գնահատել մասնագետի մակարդակը։ Տորթը չեն համտեսել, այն որպես քանդակ տեղափոխվել է Էսկոֆյեի թանգարան, որտեղ ներկայացվելու է որպես հայի կողմից իրականացրած աշխատանք»,– ընդգծեց Ջուլիան։
Անդրադառնալով կրթությանը՝ նա շեշտեց, որ խոհարարական դպրոց չի ավարտել, սովորել է Գեղարվեստի ակադեմիայում։ Շեշտում է` հենց այդտեղից է սկսել սերը դեպի նկարչությունն ու քանդակները։ 15 տարեկանից է սկսել հրուշակագործությամբ զբաղվել։ Վերապարաստումներ է անցել արտասահմանում, այժմ էլ ունեցած փորձով կիսվում է իր աշակերտների հետ։
© Sputnik / Zara Mika

Ջուլիետա Սարուխանյան

Ջուլիետա Սարուխանյան - Sputnik Արմենիա
1/10

Ջուլիետա Սարուխանյան

© Sputnik / Zara Mika

Արբի Ղարախանի

Արբի Ղարախանի - Sputnik Արմենիա
2/10

Արբի Ղարախանի

© Sputnik / Zara Mika

Գայանե Սիմոնյան

Գայանե Սիմոնյան - Sputnik Արմենիա
3/10

Գայանե Սիմոնյան

© Photo : provided by Julia Sarukhanyan

«Disciples Escoffier international» խոհարարական մրցույթ

«Disciples Escoffier international» խոհարարական մրցույթ - Sputnik Արմենիա
4/10

5/10

6/10

«Disciples Escoffier international» խոհարարական մրցույթ

© Photo : provided by Gayane Simonyan

«Young chef Olympiad 2022» խոհարարական մրցույթ

«Young chef Olympiad 2022» խոհարարական մրցույթ - Sputnik Արմենիա
7/10

«Young chef Olympiad 2022» խոհարարական մրցույթ

© Photo : provided by Gayane Simonyan

«Young chef Olympiad 2022» խոհարարական մրցույթ

«Young chef Olympiad 2022» խոհարարական մրցույթ - Sputnik Արմենիա
8/10

«Young chef Olympiad 2022» խոհարարական մրցույթ

© Photo : provided by Gayane Simonyan

«Young chef Olympiad 2022» խոհարարական մրցույթ

«Young chef Olympiad 2022» խոհարարական մրցույթ - Sputnik Արմենիա
9/10

«Young chef Olympiad 2022» խոհարարական մրցույթ

© Photo : provided by Gayane Simonyan

«Young chef Olympiad 2022» խոհարարական մրցույթ

«Young chef Olympiad 2022» խոհարարական մրցույթ - Sputnik Արմենիա
10/10

«Young chef Olympiad 2022» խոհարարական մրցույթ

1/10

Ջուլիետա Սարուխանյան

2/10

Արբի Ղարախանի

3/10

Գայանե Սիմոնյան

4/10

«Disciples Escoffier international» խոհարարական մրցույթ

5/10

«Disciples Escoffier international» խոհարարական մրցույթ

6/10

«Disciples Escoffier international» խոհարարական մրցույթ

7/10

«Young chef Olympiad 2022» խոհարարական մրցույթ

8/10

«Young chef Olympiad 2022» խոհարարական մրցույթ

9/10

«Young chef Olympiad 2022» խոհարարական մրցույթ

10/10

«Young chef Olympiad 2022» խոհարարական մրցույթ

Խոսելով առաջիկա մրցույթների մասին՝ Ղարախանին նշեց, որ այս տարի կայանալու է նաև «Worldskills Shanghai 2022»–ը, որին նույնպես մասնակցելու է Գայանեն։
Լրահոս
0