00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միայն ՌԴ–ի հետ համագործակցությունն է Հայաստանի անվտանգության երաշխիքը. Քոչարյան

© Sputnik / Facebook / Screenshot / Հայաստան դաշինքՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Բաժանորդագրվել
Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ պատերազմի արդյունքների վրա կարևոր ազդեցություն են ունեցել 2 գործոն։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Միայն ՌԴ հետ համագործակցությունն է Հայաստանի անվտանգության երաշխիքը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հավելելով, որ միակ աշխատող տարբերակը ՌԴ կողմից անվտանգության երաշխիքի ապահովումն է։
Նրա խոսքով` պատերազմը մի շարք խնդիրներ բացահայտեց. Ռուսաստանի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց ՌԴ–ի միջամտության և օժանդակության որոշակի սահմաններ։ Ավելին` ըստ Քոչարյանի` մինչ օրս չկա պատասխան, թե ինչու էր Վրաստանի օդային տարածքը փակ ռազմական բեռնափոխադրումների համար։ Առաջին երկու շաբաթների ժամանակ փակ էր նաև Իրանի օդային տարածքը։ Քոչարյանը կարծում է, որ այս երկու գործոնը շեշտակի ազդեցություն ունեցան պատերազմի արդյունքների վրա։

«Ռուսաստանի միջնորդ լինելը ԼՂ կարգավորման հարցում էականորեն սահմանափակում է ՌԴ–ի` քայլեր ձեռնարկելու ազատությունը։ Բացի այդ, պատերազմի ժամանակ բացահայտվեց տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության շեշտակի աճը։ Ես հիմա չեմ տեսնում լուրջ քայլեր, որոնք կփորձեն փոխել այս իրավիճակը»,–ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա նշեց, որ զրոյից պետք է նոր ռազմաարդյունաբերական համալիր ստեղծենք, զինամթերքը համալրենք։ Սակայն այս ամենն ինքնուրույն անել չենք կարող և պետք է հասկանալ, թե ՌԴ–ն ինչ ծավալով է պատրաստ աջակցել մեզ։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0