00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի քանի կոպեկի դիմաց կկորցնենք ՀՀ համար մի անգին կառույց. գիտնականների բողոքի ակցիան

© Sputnik / Artak Aghababyan ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ
 ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Բաժանորդագրվել
Ցուցարարների խոսքով` բարձրահարկ շենքի շինարարությունն իրենց աշխատանքին կվնասի, քանի որ ցնցումներն ու փոշին համատեղելի չեն դեղամիջոցների սինթեզի հետ։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով դադարեցնել իրենց տարածքում` Ազատության 26 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը։

«1997 թվականին` պատերազմից հետո (արցախյան 1–ին,–խմբ) մեր կենտրոնի տնօրինությունը սուղ պայմաններից ելնելով` ջրավազանի տարածքը հանձնել է քաղաքապետարանին` մաքրելու, հետևելու համար։ Ինչ–ինչ պատճառներով` հետագայում` 2006 թվականին, տարածքը հանձնվել է համայնքային տիրապետությանը։ Հետո տարածքը քաղաքապետարանից օտարվել է, տրվել հասցե և վաճառվել անհատի»,- նշեց Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Արթուր Հարությունյանը։

Այժմ ջրավազանի տարածքում բազմահարկ շենք է կառուցվելու, որի շինարարությունը կխանգարի կենտրոնի աշխատանքին։
© Sputnik / Artak Aghababyan ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ
Акция протеста работников научно-технологического центра органической и фармацевтической химии АН (17 февраля 2022). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ
«Մենք ձեռք ենք բերել գերնոր սարքեր, որոնք շատ զգայուն են ցանկացած ցնցումների, փոշու նկատմամբ։ Եթե մենք այդ սարքերից չօգտվենք, դեղամիջոցների սինթեզ ուղղակի չենք կարող իրականացնել։ Շինարարության ընթացքում փոշին, ցնցումները կարող են վնասել մեր աշխատանքին։ Նաև կկորցնենք լողավազանը, որը կարող ենք օգտագործել հրդեհների դեպքում»,- ասաց նա։
© Sputnik / Artak Aghababyan ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ
Акция протеста работников научно-технологического центра органической и фармацевтической химии АН (17 февраля 2022). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ
Կենտրոնի գիտական գծով փոխտնօրենի խոսքով` իրենք այժմ համագործակցում են ինչպես շվեյցարական, այնպես էլ Սաուդյան Արաբիայի ընկերությունների հետ։

«Այն պրոդուկտը, որը մենք տալիս ենք, պետք է ինչպես շվեյցարական, այնպես էլ Սաուդյան Արաբիայի ընկերություններին, այսինքն` մի քանի կոպեկի դիմաց կարող ենք կորցնել Հայաստանի համար մի անգին կառույց, ու ոչ մեկը դրա մասին չի խոսում։ Մենք կառուցապատողի հետ խնդիր չունենք, մենք դեմ ենք կառավարության դիրքորոշմանը»,–ասաց փոխտնօրենը։

Նշենք, որ կենտրոնում այժմ 4 դեղամիջոց է արտադրվում, մինչդեռ խորհրդային տարիներին արտադրում էին 14 տեսակի դեղամիջոց։ Կենտրոնի արտադրած դեղամիջոցները ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո էլ բանակում օգտագործվում են։
Պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը զգալի կաճի. Փաշինյան
Ցուցարարները նշում են, որ այս պահին նախագծով նախատեսվում է կառուցել ութհարկանի շենքեր՝ ավտոկայանատեղով և բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Կառավարությունից հարցը քննարկելու համար հրավիրել են կենտրոնի երեք աշխատակիցների։ Ամենայն հավանականությամբ` բանակցություններ կլինեն։
Լրահոս
0