https://arm.sputniknews.ru/20220217/hh-ishkhanutjan-npatakn-ajn-e-vor-lgh-harcum-ir-het-voreve-hujs-chkapen-rvobert-qvocharjan-38778054.html
ՀՀ իշխանության նպատակն այն է, որ ԼՂ հարցում իր հետ որևէ հույս չկապեն. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ իշխանության նպատակն այն է, որ ԼՂ հարցում իր հետ որևէ հույս չկապեն. Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե 1999-ին ստորագրած ստամբուլյան փաստաթղթում արդեն իսկ նշված էր, որ ՀՀ-ն ճանաչում է... 17.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-17T12:20+0400
2022-02-17T12:20+0400
2022-02-17T12:24+0400
նիկոլ փաշինյան
իշխանություն
ռոբերտ քոչարյան
եահկ մինսկի խումբ
արցախ
արցախյան պատերազմ
ղարաբաղյան հակամարտություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1775/05/17750574_0:67:1600:967_1920x0_80_0_0_cbd54e0d85341c13a87d2118c7b69921.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ տպավորություն է, որ ՀՀ իշխանությունը ԼՂ հարցի կարգավորման թեմայից չի ուզում խոսել։ Քոչարյանն այս մասին ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումներին, ապա Քոչարյանը նշում է` անհանգստությամբ է սպասում այդ բանակցություններին։ Նա չգիտի` ներկայիս իշխանությունը ի՞նչ է քննարկելու հիմա։ ՀՀ երկրորդ նախագահը նույնիսկ մտածում է` ներկայիս իշխանության օրոք ԼՂ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցություններ մեզ պե՞տք են, թե ոչ։Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Քոչարյանի կողմից 1999-ին ստորագրած ստամբուլյան փաստաթղթում արդեն իսկ նշված էր, որ ՀՀ–ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Քոչարյանը նշեց, որ դա սուտ է։Պետք է մնալ ՀԱՊԿ–ի կազմում, բայց անվտանգության տեսանկյունից հույսեր չկապել. ՔոչարյանՆա վստահեցնում է, որ ստամբուլյան փաստաթուղթը մեր դիվանագիտական ամենալուրջ հաղթանակներից մեկն է եղել։ Այնտեղ, ըստ Քոչարյանի, նշված է, որ ստորագրող կողմերը հարգում և հաստատում են երկրների տարածքային ամբողջականությունը, ու բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում։Սակայն ԼՂ հակամարտության մասում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ոչինչ չկա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1775/05/17750574_0:0:1424:1068_1920x0_80_0_0_6da4764106cdafbdf4111100e2e3cd66.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, իշխանություն, ռոբերտ քոչարյան, եահկ մինսկի խումբ, արցախ, արցախյան պատերազմ, ղարաբաղյան հակամարտություն
նիկոլ փաշինյան, իշխանություն, ռոբերտ քոչարյան, եահկ մինսկի խումբ, արցախ, արցախյան պատերազմ, ղարաբաղյան հակամարտություն
ՀՀ իշխանության նպատակն այն է, որ ԼՂ հարցում իր հետ որևէ հույս չկապեն. Ռոբերտ Քոչարյան
12:20 17.02.2022 (Թարմացված է: 12:24 17.02.2022) Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե 1999-ին ստորագրած ստամբուլյան փաստաթղթում արդեն իսկ նշված էր, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ տպավորություն է, որ ՀՀ իշխանությունը ԼՂ հարցի կարգավորման թեմայից չի ուզում խոսել։ Քոչարյանն այս մասին ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«ՀՀ իշխանությունների նպատակն այն է, որ ԼՂ հարցում իրենց հետ որևէ հույս չկապեն։ Սա աշխատելու է։ 1-2 տարի ԼՂ հարցի մասին չխոսելով` տպավորությւոն է ստեղծվելու, որ ՀՀ–ն ԼՂ հարցի հետ կապված այլևս գործ չունի, իսկ եթե հարցեր առաջանան էլ, ռուսների հետ պետք է քննարկեն դրանք»,–ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումներին, ապա Քոչարյանը նշում է` անհանգստությամբ է սպասում այդ բանակցություններին։ Նա չգիտի` ներկայիս իշխանությունը ի՞նչ է քննարկելու հիմա։ ՀՀ երկրորդ նախագահը նույնիսկ մտածում է` ներկայիս իշխանության օրոք ԼՂ հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցություններ մեզ պե՞տք են, թե ոչ։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Քոչարյանի կողմից 1999-ին ստորագրած ստամբուլյան փաստաթղթում արդեն իսկ նշված էր, որ ՀՀ–ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Քոչարյանը նշեց, որ դա սուտ է։
Նա վստահեցնում է, որ ստամբուլյան փաստաթուղթը մեր դիվանագիտական ամենալուրջ հաղթանակներից մեկն է եղել։ Այնտեղ, ըստ Քոչարյանի, նշված է, որ ստորագրող կողմերը հարգում և հաստատում են երկրների տարածքային ամբողջականությունը, ու բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում։
Սակայն ԼՂ հակամարտության մասում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ոչինչ չկա։