https://arm.sputniknews.ru/20220217/erevany-patrastvum-e-brncqamarti-evrvopaji-arajnutjann-u-evratesilin-38776447.html
Երևանը պատրաստվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ու Եվրատեսիլին
Երևանը պատրաստվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ու Եվրատեսիլին
Sputnik Արմենիա
Բռնցքամարտի առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 280 մարզիկների, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն 17.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-17T12:00+0400
2022-02-17T12:00+0400
2022-02-17T12:30+0400
երևան
կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
վերանորոգում
բռնցքամարտ
մանկական եվրատեսիլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/02/33863060_99:224:1600:1068_1920x0_80_0_0_c52f97a92b796e506675d9298f2c7de2.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացվել է 77 768 000 դրամ։Նախարարը նաև հայտնեց, որ հատկացված գումարով ֆեդերացիան նաև ձեռք է բերելու 2 ռինգ, 12 տանձիկ, բռնցքամարտի 300 ձեռնոց։Նախագծի քննարկման շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության մեկ այլ որոշմամբ այսօր նաև գումար է տրամադրվելու Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին` ոչ միայն այս առաջնության, այլև Մանկական Եվրատեսիլ մրցույթի անցկացման համար։Մալենան նոր նշաձող սահմանեց. «Մանկական Եվրատեսիլը» 2-րդ անգամ կանցկացվի ՀայաստանումՆշենք, որ ՄՀՀ–ի համար մոդուլային շարժական հատակի ձեռքբերման նպատակով կառավարությունը հատկացրել է 170 520 000 դրամ, ինֆորմացիոն լուսադիոդային (LED) ցուցատախտակի ձեռքբերման նպատակով` 60 մլն, հանդերձարանների և միջանցքի վերանորոգման համար` 42 մլն, համալիրի ճակատային մասերի կոսմետիկ նորոգման աշխատանքների նպատակով՝ ևս 6,5 մլն դրամ։ՄՀՀ–ում կփոխարինվեն նաև երկու վերելակները, որոնց ձեռքբերման նպատակով հատկացվել է 22 800 000 դրամ։ Նախապատվությունը տրվել է բելառուսական արտադրության վերելակներին։Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության նպատակով էլ հատկացվել է 400 000 դրամ:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/02/33863060_79:0:1503:1068_1920x0_80_0_0_a6d2a66aeae35162875dee33aa6cfb01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, վերանորոգում, բռնցքամարտ, մանկական եվրատեսիլ
երևան, կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, վերանորոգում, բռնցքամարտ, մանկական եվրատեսիլ
Երևանը պատրաստվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ու Եվրատեսիլին
12:00 17.02.2022 (Թարմացված է: 12:30 17.02.2022) Բռնցքամարտի առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 280 մարզիկների, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. 2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացվել է 77 768 000 դրամ։
«Առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 280, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն: Ընդհանուր առմամբ ակնկալվում է շուրջ 350 անձանց մասնակցություն»,– որոշման նախագիծը ներկայացնելիս հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նախարարը նաև հայտնեց, որ հատկացված գումարով ֆեդերացիան նաև ձեռք է բերելու 2 ռինգ, 12 տանձիկ, բռնցքամարտի 300 ձեռնոց։
Նախագծի քննարկման շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության մեկ այլ որոշմամբ այսօր նաև գումար է տրամադրվելու Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին` ոչ միայն այս առաջնության, այլև Մանկական Եվրատեսիլ մրցույթի անցկացման համար։
Նշենք, որ ՄՀՀ–ի համար մոդուլային շարժական հատակի ձեռքբերման նպատակով կառավարությունը հատկացրել է 170 520 000 դրամ, ինֆորմացիոն լուսադիոդային (LED) ցուցատախտակի ձեռքբերման նպատակով` 60 մլն, հանդերձարանների և միջանցքի վերանորոգման համար` 42 մլն, համալիրի ճակատային մասերի կոսմետիկ նորոգման աշխատանքների նպատակով՝ ևս 6,5 մլն դրամ։
ՄՀՀ–ում կփոխարինվեն նաև երկու վերելակները, որոնց ձեռքբերման նպատակով հատկացվել է 22 800 000 դրամ։ Նախապատվությունը տրվել է բելառուսական արտադրության վերելակներին։
Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության նպատակով էլ հատկացվել է 400 000 դրամ: