https://arm.sputniknews.ru/20220217/erevanum-avtvobusneri-nvor-havaqakajan-kkarucvi-taratsqy--geraka-shah-e-tshanachvum-38771399.html
Երևանում ավտոբուսների նոր հավաքակայան կկառուցվի. տարածքը գերակա շահ է ճանաչվում
Երևանում ավտոբուսների նոր հավաքակայան կկառուցվի. տարածքը գերակա շահ է ճանաչվում
Sputnik Արմենիա
Հանրային գերակա շահ ճանաչված գույքի փոխհատուցման չափերն ու վճարման կարգը ներկայացնելու համար օտարման ենթակա գույքի սեփականատերերի, տարածքի բնակիչների հետ... 17.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-17T11:27+0400
2022-02-17T11:27+0400
2022-02-17T11:27+0400
ավտոբուս
ավտոկայանատեղի
հհ կառավարություն
որոշում
հայաստան
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1f/28498268_0:87:1024:663_1920x0_80_0_0_87864d04b568a60c7f6ca781645870f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման կետի հետնամասում գտնվող տարածքում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան։Անկանխիկ վճարում ու նոր ավտոբուսներ. կլուծվի՞ արդյոք տրասնպորտային խնդիրը ԵրևանումԱյդ նպատակով տվյալ տարածքում առկա գույքի և հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի։ Բայց մինչ այդ կառավարությունը դեռ ուսումնասիրում է տարածքում առկա գույքը։ Օտարման գործընթացը նախատեսվում է սկսել 2022թ–ի մայիսի 15-ից ոչ ուշ։Այս վերջնաժամկետն ամրագրվել է այսօր ՀՀ առավարության նիստում ընդունված որոշմամբ։Ծրագրի ամբողջ արժեքը` օտարումից մինչև հավաքակայանի կառուցում, գնահատվել է մոտ 1.3 մլրդ դրամ։Ավտոբուսային նոր հավաքակայանի կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու ՀՀ կառավարության միջև` սեղմված բնական գազով աշխատող 100 ավտոբուսների ձեռքբերման մասին պայմանագրով։Կառուցվող նոր հավաքակայանը զբաղեցնելու է 12 հա տարածք, նախատեսված է լինելու 400 ավտոբուսի համար: Այն ներառելու է կայանատեղի, գազալիցքավորման կայան, լվացման կայան, ադմինիստրատիվ շենք, սպասարկման այլ շինություններ:«Պլան չկա` կասսա է». ավտոբուսի վարորդները դժգոհ են նաև նոր վճարային համակարգիցԲանն այն է, որ Երևանի առկա ավտոբուսային հավաքակայանները գտնվում են խիստ անմխիթար վիճակում, չունեն համապատասխան ենթակառուցվածքներ` նոր ձեռք բերվող ավտոբուսների շահագործման, պահպանման ու լիցքավորման համար:Երևանի ավտոբուսների պահպանման և սպասարկման հիմնական վայրն այժմ Ջրվեժում գործող ավտոբուսային հավաքակայանն է, որը ևս նախատեսվում է առաջիկայում վերակառուցել` հարմարեցնելով 12 մետրանոց նոր ավտոբուսների սպասարկմանը։Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը 2019 թվականի դեկտեմբերի 13-ին դիմել էր Ասիական զարգացման բանկին` բանկից ստացած Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի վարկային միջոցներից հավաքակայան կառուցելու առաջարկով։ 2020 թվականի մայիսի 15-ին բանկը տվել էր իր համաձայնությունը։Նշենք, որ 2016թ-ին Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց հատվածում շահագործման հանձնվեց Երևանից դեպի Արտաշատի խճուղի տանող նորակառույց ճանապարհային հանգույցը:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/1f/28498268_0:0:1024:768_1920x0_80_0_0_62ec5bc5e14f42b4cad38b9d432db986.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոբուս, ավտոկայանատեղի, հհ կառավարություն, որոշում, հայաստան, երևան
ավտոբուս, ավտոկայանատեղի, հհ կառավարություն, որոշում, հայաստան, երևան
Երևանում ավտոբուսների նոր հավաքակայան կկառուցվի. տարածքը գերակա շահ է ճանաչվում
Հանրային գերակա շահ ճանաչված գույքի փոխհատուցման չափերն ու վճարման կարգը ներկայացնելու համար օտարման ենթակա գույքի սեփականատերերի, տարածքի բնակիչների հետ նախատեսվում է անցկացնել հանդիպումներ։
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման կետի հետնամասում գտնվող տարածքում նախատեսվում է կառուցել սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների նոր հավաքակայան։
Այդ նպատակով տվյալ տարածքում առկա գույքի և հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի։ Բայց մինչ այդ կառավարությունը դեռ ուսումնասիրում է տարածքում առկա գույքը։ Օտարման գործընթացը նախատեսվում է սկսել 2022թ–ի մայիսի 15-ից ոչ ուշ։
Այս վերջնաժամկետն ամրագրվել է այսօր ՀՀ առավարության նիստում ընդունված որոշմամբ։
«Օտարման ենթակա գույքի սեփականատերերի, ինչպես նաև տվյալ տարածքի բնակիչների հետ անցկացվելու են հանդիպումներ տեղում. ներկայացվելու է իրականացվող շինարարական աշխատանքների և սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու վճարման կարգը, միաժամանակ, տեղեկատվություն կտրամադրվի նաև հեռախոսով»,– ասված է կառավարության հաստատած նախագծում:
Ծրագրի ամբողջ արժեքը` օտարումից մինչև հավաքակայանի կառուցում, գնահատվել է մոտ 1.3 մլրդ դրամ։
Ավտոբուսային նոր հավաքակայանի կառուցման անհրաժեշտությունը պայմանավորված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու ՀՀ կառավարության միջև` սեղմված բնական գազով աշխատող 100 ավտոբուսների ձեռքբերման մասին պայմանագրով։
Կառուցվող նոր հավաքակայանը զբաղեցնելու է 12 հա տարածք, նախատեսված է լինելու 400 ավտոբուսի համար: Այն ներառելու է կայանատեղի, գազալիցքավորման կայան, լվացման կայան, ադմինիստրատիվ շենք, սպասարկման այլ շինություններ:
Բանն այն է, որ Երևանի առկա ավտոբուսային հավաքակայանները գտնվում են խիստ անմխիթար վիճակում, չունեն համապատասխան ենթակառուցվածքներ` նոր ձեռք բերվող ավտոբուսների շահագործման, պահպանման ու լիցքավորման համար:
Երևանի ավտոբուսների պահպանման և սպասարկման հիմնական վայրն այժմ Ջրվեժում գործող ավտոբուսային հավաքակայանն է, որը ևս նախատեսվում է առաջիկայում վերակառուցել` հարմարեցնելով 12 մետրանոց նոր ավտոբուսների սպասարկմանը։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը 2019 թվականի դեկտեմբերի 13-ին դիմել էր Ասիական զարգացման բանկին` բանկից ստացած Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի վարկային միջոցներից հավաքակայան կառուցելու առաջարկով։ 2020 թվականի մայիսի 15-ին բանկը տվել էր իր համաձայնությունը։
Նշենք, որ 2016թ-ին Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց հատվածում շահագործման հանձնվեց Երևանից դեպի Արտաշատի խճուղի տանող նորակառույց ճանապարհային հանգույցը: