00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դուք նրան ոչնչացրիք»․ ինչպես մարզաշխարհն արձագանքեց Կամիլա Վալիևայի տապալմանը

Բաժանորդագրվել
Մեկնաբանները համոզված են, որ մարզաշխարհի պաշտոնյաները փչացրին աշխարհի ամենատաղանդավոր գեղասահորդուհու կյանքը։
Մարզաշխարհին ցնցեց այն, ինչ տեղի ունեցավ Պեկինում կանանց գեղասահքի անհատական մրցումների ժամանակ: Ռուսաստանի գեղասահքի գլխավոր աստղ Կամիլա Վալիևան, որին դոպինգ սկանդալից առաջ առաջին տեղն էին կանխատեսում, չկարողացավ անգամ ուժեղագույնների եռյակում հայտնվել:
15-ամյա գեղասահորդուհին չկարողացավ հաղթահարել հուզմունքը և տապալեց գրեթե բոլոր ցատկերը: Ձախողումից հետո նա սկսեց հեկեկալ։
Մարզական մեկնաբանները տարակուսեցին, և շատերը չթաքցրին արցունքները, օրինակ՝ օլիմպիական չեմպիոն Իրինա Սլուցկայան արտասվեց ուղիղ եթերում:
Գեղասահորդ Աննա Շչերբակովան օլիմպիական ոսկե մեդալ նվաճեց, Վալիևան 4-րդ տեղում է
Մեկնաբան, օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը չէր կարողանում հավատալ տեսածին:
«Սա մղձավանջ է։ Սարսափելի էր նույնիսկ պատկերացնել։ Կներեք, բայց դուք՝ մարզական պաշտոնյաներդ, կոտրեցիք երեխային: Դուք ոչնչացրիք աշխարհի ամենատաղանդավոր գեղասահորդուհուն։ Նա 15 տարեկան է, և այն, ինչի միջով անցավ Վալիևան, ոչ ոք երբեք չի անցել։ Պեկինի օլիմպիադայի գլխավոր աղետն ու անարդարությունը»,- բացականչեց նա։
Ազատ ծրագրից հետո օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր գեղասահորդուհի Ալեքսանդրա Տրուսովան հիստերիայի մեջ ընկավ։
«Ես ատում եմ սպորտը», - բղավեց նա՝ տեսնելով արտասվող Վալիևային։
Տրուսովան հայտարարեց, որ այլևս երբեք չի զբաղվելու գեղասահքով:
Կանանց գեղասահքի անհատական մրցաշարում օլիմպիական մեդալների պայքարը` լուսանկարներով
Լրահոս
0