00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը Ռուսաստանին պարտություն է հաշվում պատերազմին չներկայանալու համար

© AP Photo / Evgeniy MaloletkaՈւկրաինացի զինծառայողը Մարիուպոլում
Ուկրաինացի զինծառայողը Մարիուպոլում - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2022
Ուկրաինացի զինծառայողը Մարիուպոլում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Ռուսաստանն առաջինը թարթե՞ց։ Թե պարզապես փակեց մի աչքը, որ ավելի լավ նշան բռնի ու սեղմի ձգանը»։ The Economist-ից այս մեջբերումը լավագույնս բնութագրում է ատլանտյան վերնախավի այսօրվա տրամադրությունները։
Այդ վերնախավը դեռ չի շտապում հայտարարել Ուկրաինայի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի մասին՝ նախընտրելով մի փոքր էլ երկարացնել «ռուսական սպառնալիքի», Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման թեման։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության ներկա փուլն արդեն պետք է ավարտված համարել, ինչը նշանակում է, որ կարելի է նախնական եզրակացություններ անել: Ո՞վ հաղթեց այս չկայացած պատերազմում, և ի՞նչ պատերազմ էր դա։
Մենք գիտենք, որ Ռուսաստանին գրեթե անհնար է ռազմի դաշտում հաղթել, եթե միայն այն ինքն իրեն ներսից չկործանի և ուժասպառ չլինի։ Այդպես եղավ և՛ թեժ Առաջին աշխարհամարտում, և՛ սառը պատերազմում, ու դրանում կամավոր կապիտուլյացիայի հետևանքները Ռուսաստանը մինչև հիմա զգում է, այդ թվում՝ ուկրաինական ուղղությամբ։
Բայց հիմա մենք առճակատման նոր ձև ենք տեսնում. ՌԴ հակառակորդները հայտարարել էին, որ Ռուսաստանը պատերազմ է պատրաստում, անգամ օր էին նշանակել ու հերոսաբար փորձում էին այն կանգնեցնել... Իսկ երբ պատերազմ չեղավ, այսինքն՝ Ռուսաստանը դրան չներկայացավ, դա որպես պարտություն հաշվեցին։ Եվ այստեղ արդեն կարևոր չէ՝ հավատո՞ւմ էին արդյոք արևմուտքում իրենց քարոզին, թե՞ դա լրիվ հատուկ գործողություն էր։ Հիմա այլ բան է կարևոր. Ռուսաստանին կփորձեն պարտված հայտարարել աշխարհաքաղաքական դիմակայությունում։ Որքանո՞վ հաջող կարող են լինել այդ փորձերը։
Եթե խոսենք Ռուսաստանի միջազգային հեղինակության մասին, ապա «Արևմուտքի կողմից կանխված ռուսական ագրեսիան» դրա վրա ոչ մի կերպ չի անդրադառնա։ Արևմտյան լսարանից դուրս ոչ ոքի դրանով չես խաբի՝ ո՛չ Չինաստանին, ո՛չ Հնդկաստանին, ո՛չ արաբական աշխարհին, ո՛չ էլ նույնիսկ Լատինական Ամերիկային։ Այսինքն՝ վիրտուալ հաղթանակը անգլոսաքսերի հորինած պատերազմում նրանց չի օգնի, բայց բավականին շոշափելի բացասական հետևանքներ կունենա։
Չէ՞ որ կեղծ մեղադրանքները ագրեսիվության մեջ հարվածում են հորինողի հեղինակությանը։ Եվ չնայած աշխարհում ոչ ոք չէր կասկածում անգլոսաքսերի՝ ամեն ինչ ուրիշներին վերագրելու ունակությանը, այնուամենայնիվ, համաշխարհային առաջնորդների մեծ մասն այժմ եզրակացնում է, որ այս անգամ «Աքելան վրիպեց»։
Թե դա ինչու է արվել՝ ռուսական ներխուժման իրական մտավախությա՞ն, թե՞ Ռուսաստանին ճնշելու ու ահաբեկելու նպատակով՝ մնացած աշխարհի համար սկզբունքային չէ։ Վաշինգտոնն ու Լոնդոնը գլոբալ մասշտաբի հիստերիա էին սարքել, և այժմ արդեն Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը նրանց մեղադրելու գիտակցված սադրանքի ու ապատեղեկատվության մեջ: Ցանկացած երկիր կարող է իրեն ՌԴ-ի տեղը դնել ու պատկերացնել՝ ինչ կանի այդ իրավիճակում։
Բոլորի եզրակացությունը մոտավորապես նույնն է լինելու՝ պետք է ամեն ինչ անել՝ անգլոսաքսերին նման մասշտաբի տեղեկատվական ահաբեկչություն կազմակերպելու հնարավորությունից զրկելու գործընթացն արագացնելու համար։ Այսինքն՝ աշխարհն ավելի արագ պետք է իսկապես բազմաբևեռ դառնա, որ արևմտյան տեղեկատվական հատուկ գործողությունները տարածվեն միայն արևմտյան երկրներում։
Ի դեպ, տեղի ունեցածի ազդեցությունն էլ արևմտյան հասարակական կարծիքի վրա այնքան էլ միանշանակ չի լինի, որքան հիմա շատերին է թվում։ «Խաղաղարարի» դափնիները, այսինքն՝ նրա, ով կանխեց պատերազմը և «կանգնեցրեց Պուտինին», չեն օգնի ո՛չ Ջոնսոնին, ո՛չ Բայդենին և «վաշինգտոնյան ճահճին»։ Նույնիսկ եթե ամերիկացիների մի մասը հավատա, որ Բայդենը կանգնեցրել է Պուտինին, դա գրեթե ոչ մի կերպ չի օգնի դեմոկրատներին նոյեմբերին դադարեցնել Թրամփի ռևանշը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Ավելին, ռուս-ամերիկյան անվտանգության շուրջ բանակցությունների սկսվելուց հետո «Ուկրաինայի պաշտպանությունը» դեռ դեմոկրատների դեմ կօգտագործեն՝ նրանց մեղադրելով և՛ ռուսներին զիջելու, և՛ Ռուսաստանի ու Չինաստանի հետագա մերձեցմանը նպաստելու մեջ։
Ուկրաինայում պատերազմի դեպքում հաղթող չի լինի, կպարտվեն բոլորը. Մարկարովն ասում է` ինչպես
Բայց կա երրորդ դաշտը՝ «Ռուսաստանը տանուլ տվեց» թեզը կիրառելու համար. Դա ՌԴ ներքաղաքական դաշտն է։ Այդտեղ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդները հատուկ ցինիզմով կխաղարկեն թեման։ Եվ ոչ թե ռուս արևմտամետ լիբերալների շրջանում՝ այստեղ ամեն ինչ պարզ է, այնտեղ ամեն ինչ այսպես թե այնպես կառուցվում է ամերիկացիների՝ աշխարհը և Ռուսաստանը սարսափելի Պուտինից փրկելու ունակությանը հավատալու վրա։
Ոչ, օգտագործելու են ռուս հայրենասեր հանրության մի մասին՝ նրանց շրջանում հիասթափություն սերմանելով այն բանից, որ «Պուտինն այդպես էլ չվերցրեց Կիևը»։ Այս ամենը մենք արդեն տեսել ենք 2014-2016 թվականներին, այդ բոլոր անվերջանալի ենթադրություններն այն մասին, որ «Պուտինը դավաճանել է» (Դոնբասին, Նովոռոսիային, ռուսական աշխարհին, ռուսական շահերին)։ Հիմա նույնն է լինելու՝ վախեցել է, չի ազատագրել Ուկրաինան, կուլ է գնացել Արևմուտքի ճնշմանը։
«Ռուսաստանը պարտվեց»-ի ևս մեկ տարբերակ էլ կա, այն մի քիչ ավելի բարդ է։ Ռուսները չէին ուզում պատերազմել, բայց փորձում էին անգլոսաքսերին վախեցնել, դրա համար էլ նրանց անվտանգության ակնհայտ անընդունելի պահանջներ ներկայացրին և Ուկրաինայի շուրջ ռազմական ցուցադրություն կազմակերպեցին։ Հույս ունենալով, որ նրանք կվախենան, կսարսափեն ու զիջումների կգնան՝ առնվազն երաշխավորելով Ռուսաստանին, որ Ուկրաինան չի անդամակցի ՆԱՏՕ-ին։
Բայց աննկուն Բայդենն ու մյուսները չեն ենթարկվել, ընդհակառակը, սկսել են գրեթե սադրել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ գործողություն սկսել, որին Պուտինը բոլորովին չէր պատրաստվում։ Եվ արդյունքում ռուսները ստիպված էին նահանջել, համաձայնվել «ճղճիմ խաղաղության», այսինքն՝ համաձայնեցին վերադառնալ սրացման սկսվելուց առաջ եղած իրավիճակին։
Ի՞նչ կատակ է անում Պուտինը Ուկրաինա «ներխուժելու» թեմայով
Այս տրամաբանության մեջ ամենաթույլը առաջին ուղերձն է. պետք է հավատալ, որ Պուտինը բլից չի խաղացել, հարյուր մետրանոց չի վազել, այսինքն՝ կարճ պարտիայում արագ հաղթանակի հույս չուներ։ Սակայն նոյեմբերին անվտանգության երաշխիքների վերաբերյալ վերջնագիր ներկայացնելով՝ նախագահը չէր ելնում ո՛չ Բայդենի թուլությունից, ո՛չ էլ Գերմանիայում կառավարության փոփոխությունից կամ Ֆրանսիայում ընտրությունների մոտենալուց։ Նա ելնում էր Ուկրաինայի համար պայքարի ընդհանուր ռազմավարությունից։ Որը շարունակվում է ոչ միայն ութ հետղրիմյան տարիների ընթացքում, բայց ամեն տարի ավելի ու ավելի կոշտ բնույթ է ստանում:
Ռուսաստանն Ուկրաինայի համար պայքարում է ոչ թե Զելենսկու կամ ուկրաինացի օլիգարխների, այլ ատլանտյան աշխարհի այն ուժերի դեմ, որոնք լրջորեն հույս ունեն, որ պատմական Ռուսաստանի այդ հատվածը մշտապես կառանձնանա ՌԴ-ից։ Այսինքն՝ խաղադրույք են կատարում 1991 թվականի արդյունքների ռազմավարական, պատմական ամրագրման վրա՝ ռուսական աշխարհի և Եվրոպայի միջև սահմանների վերանայման միջոցով։
Հենց դա էլ խիստ անընդունելի է Ռուսաստանի համար. ոչ թե Պուտինի, այլ ցանկացած ռուսի համար ներկա ռուս-ուկրաինական սահմանի երկու կողմերում էլ։ Հենց այդ մասին է Պուտինը Արևմուտքին ասում իր առաջարկ-պահանջներում, և հենց դա էլ շատ լավ հասկացան անգլոսաքսոնական վերնախավերում։
Նրանց հուզում է ոչ թե այն, ինչ Պուտինն այսօր կանի, նրանց անհանգստացնում է, որ Ռուսաստանը ստիպում է նրանց հրաժարվել Ուկրաինայի ատլանտացման, դեպի արևելք էքսպանսիայի ծրագրերից։ Ճիշտն ասած, միջնաժամկետ հեռանկարում նրանք առանց դա էլ ուրիշինը պահելու քիչ շանսեր ունեին, ու դա շատ լավ հասկանում են Քիսինջերի նման իրական ռազմավարները, բայց նրանք պատրանք ունեին, որ Ուկրաինայի հետ այս ամբողջ պատմությունը կարելի է դեռ երկար ձգել։ Հիմա Պուտինը զրկեց նրանց այդ պատրանքից։
Որոշ ժամանակ նրանց պետք կլինի ռեֆլեքսիայի ու այդ փաստն ընդունելու համար։ Ուկրաինայի համար այս ճակատամարտում (բայց դեռ ոչ աշխարհաքաղաքական պատերազմում) սեփական պարտության փաստը։
Լրահոս
0