https://arm.sputniknews.ru/20220216/turqiajum-ajsor-kqnnarken-hajastani-hatuk-nerkajacucchi-het-handipumnery-38742720.html
Թուրքիայում այսօր կքննարկեն Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումները
Թուրքիայում այսօր կքննարկեն Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումները
Sputnik Արմենիա
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին, Վիեննայում։ 16.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-16T13:52+0400
2022-02-16T13:52+0400
2022-02-16T13:56+0400
թուրքիա
ռեջեփ թայիփ էրդողան
հայաստան
ռուբեն ռուբինյան
սերդար քըլըչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38284361_0:0:1601:901_1920x0_80_0_0_cbd7644fa808094ef0948f2a5988764a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Թուրքիայում այսօր նախատեսվում է կառավարության նիստ` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում է թուրքական պետական TRT հեռուստառադիոընկերության կայքը, նիստի օրակարգում, բացի այլ արտաքին քաղաքական հարցերից, քննարկվելու է նաև Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները։ Կառավարության նիստից հետո կլինի նաև նախագահ Էրդողանը ելույթը։Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/04/38284361_25:0:1440:1061_1920x0_80_0_0_5c45593dfd02ec0b2b97eeff696df6c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, հայաստան, ռուբեն ռուբինյան, սերդար քըլըչ
թուրքիա, ռեջեփ թայիփ էրդողան, հայաստան, ռուբեն ռուբինյան, սերդար քըլըչ
Թուրքիայում այսօր կքննարկեն Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումները
13:52 16.02.2022 (Թարմացված է: 13:56 16.02.2022) Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին, Վիեննայում։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Թուրքիայում այսօր նախատեսվում է կառավարության նիստ` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի գլխավորությամբ։ Ինչպես հայտնում է թուրքական պետական TRT հեռուստառադիոընկերության
կայքը, նիստի օրակարգում, բացի այլ արտաքին քաղաքական հարցերից, քննարկվելու է նաև Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները։ Կառավարության նիստից հետո կլինի նաև նախագահ Էրդողանը ելույթը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին
հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան
Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի
հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ
ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։