00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական էքսպանսիան և Վրաստանի տխուր փորձը. ի՞նչ կարող է անել հայկական սփյուռքը

© Sputnik / Aram NersesyanԹուրքական ապրանք
Թուրքական ապրանք - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
Բաժանորդագրվել
Փորձագետները խոսել են բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի դերակատարության մասին՝ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր ռիսկերը մեղմելու հարցում:
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի– Sputnik. Թուրքիայի տնտեսական էքսպանսիան սպառնում է Հայաստանին գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում։ Ավելին, մեր երկիրը կարող է զրկվել սեփական արտադրությունից, եթե իշխանությունը տեղական բիզնեսի պաշտպանության մեխանիզմներ չմշակի և տնտեսական դիվանագիտության քաղաքականություն չվարի։
Նման կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
© Sputnik / Andranik GhazaryanՊրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը «Հայաստանին սպառնո՞ւմ է «աջարական թուրքացումը»» տեսակամրջի ժամանակ (16 փետրվարի, 2022թ)․ Երևան
Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը «Հայաստանին սպառնո՞ւմ է «աջարական թուրքացումը»»  տեսակամրջի ժամանակ (16 փետրվարի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը «Հայաստանին սպառնո՞ւմ է «աջարական թուրքացումը»» տեսակամրջի ժամանակ (16 փետրվարի, 2022թ)․ Երևան
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Երևան-Թբիլիսի տեսակամրջի ընթացքում բանախոսը նշեց, որ Հայաստանը կարող է բախվել այդ բոլոր ռիսկերի հետ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման ֆոնին։ Նա նշեց, որ երկրի բնակչությունն այս ամենին դեռ պատրաստ չէ, իշխանության պատրաստվածություն էլ կասկած է հարուցում։
© Sputnik / Andranik GhazaryanՊրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը «Հայաստանին սպառնո՞ւմ է «աջարական թուրքացումը»» տեսակամրջի ժամանակ (16 փետրվարի, 2022թ)․ Երևան
Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը «Հայաստանին սպառնո՞ւմ է «աջարական թուրքացումը»»  տեսակամրջի ժամանակ (16 փետրվարի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը «Հայաստանին սպառնո՞ւմ է «աջարական թուրքացումը»» տեսակամրջի ժամանակ (16 փետրվարի, 2022թ)․ Երևան
Մանասերյանը մի շարք հանգամանքներ թվարկեց, մասնավորապես՝ թուրքական տնտեսությունը մի քանի անգամ ավելի ուժեղ է, քան հայկականը։ Հարևանների մոտ ոչ միայն տեղական արտադրություն կա, այլև լայնորեն տարածված են խոշոր երկրների հետ համատեղ ձեռնարկությունները (թուրք-գերմանական, թուրք-ֆրանսիական և այլն)։ Կարևոր դերակատարություն ունի նաև «ծավալի էֆեկտը»՝ որքան շատ ապրանքներ են արտադրվում, այնքան ցածր է դրանց ինքնարժեքը։ Բացի այդ, թուրքական կառավարությունը սուբսիդավորում է արտահանումը, քանի որ նրանց քաղաքականության ուղղություններից մեկը սպառման նոր շուկաների նվաճումն է։

«Այս բոլոր գործոնները մրցակցային առավելություն են տալիս հարևան երկրին։ Հարցն այն է, թե արդյո՞ք մենք պատրաստ ենք դիմակայել դրան։ Առանց կոնկրետ քայլերի մենք կարող ենք կորցնել այն արտադրությունը, որն ունենք», - ասաց Մանասերյանը։

Նա կարծում է, որ Հայաստանի իշխանությունը պետք է տնտեսական դիվանագիտության քաղաքականություն վարի։ Իսկ Անկարայի և Երևանի միջև համագործակցության հաստատումը պետք է հավասար դիրքերից սկսվի՝ հիմա դա չկա։
Նա հիշեցրեց, որ 1990 թվականից Թուրքիայում պաշտոնապես արգելվել է հայկական արտադրության ապրանքների ներմուծումն ու իրացումը։ Բացի այդ, Անկարան շարունակում է խախտել կարևոր կոնվենցիաները. այն պետք է Հայաստանին ելք տա դեպի ծով, ընդ որում՝ անվճար, սակայն դա չի իրականացվում։ 2000-ականներին էլ հենց Թուրքիան է խախտել «ֆուտբոլային դիվանագիտության» պայմանավորվածությունները։
Մանասերյանը կարևորեց նաև ներդրումների աղբյուրների և Հայաստանի հետ աշխատանքով հետաքրքրվածների դիվերսիֆիկացումը: Նա առաջարկում է մարտահրավերներին դիմակայելու համար տարածաշրջանում համատեղ գործողությունների ծրագիր մշակել և պայքարել տնտեսական էքսպանսիայի ընդհանուր սպառնալիքների դեմ՝ Վրաստանի գործընկերների հետ միասին։
Ինչ պետք է անել, որ Հայաստանի տնտեսությունը թուրքական էքսպանսիայի չենթարկվի
Պրոֆեսոր, ահաբեկչության և քաղաքական բռնության ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Բադրի Նաչկեբիան իր հերթին նշեց, որ ըմբռնումով է մոտենում Հայաստանի մտահոգություններին: Մանավանդ, որ Թուրքիայի տնտեսությունը մի քանի անգամ ավելի հզոր է Հայաստանի ու Վրաստանի տնտեսություններից։
© Sputnik / Vladimir UmikashviliՊրոֆեսոր Բադրի Նաչկեբիան «Հայաստանին սպառնո՞ւմ է «աջարական թուրքացումը»» տեսակամրջի ժամանակ (16 փետրվարի, 2022թ)․ Թբիլիսի
Պրոֆեսոր Բադրի Նաչկեբիան «Հայաստանին սպառնո՞ւմ է «աջարական թուրքացումը»» տեսակամրջի ժամանակ (16 փետրվարի, 2022թ)․ Թբիլիսի - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
Պրոֆեսոր Բադրի Նաչկեբիան «Հայաստանին սպառնո՞ւմ է «աջարական թուրքացումը»» տեսակամրջի ժամանակ (16 փետրվարի, 2022թ)․ Թբիլիսի
Նաչկեբիան կարծում է, որ Հայաստանն ավելի մեծ շանսեր ունի դիվերսիֆիկացիայի ու թուրքական էքսպանսիան հավասարակշռելու համար, քան Վրաստանը։ Նրա խոսքով՝ այս հարցում երկրին կարող է օգնել աշխարհով մեկ սփռված բազմամիլիոնանոց սփյուռքը։

«Բացի այդ, Հայաստանը կարող է դա հավասարակշռել իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի օգնությամբ։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդը կարող է այնպես անել, որ երկար տարիներ պահպանվի Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հավասարակշռությունը»,-ասաց Նաչկեբիան:

Նա նշեց, որ ներկայում Թուրքիան Վրաստանի խոշորագույն ներդրողն է։ Դա արտահայտվում է հատկապես Աջարիայում։ Այնտեղ արդեն կան փողոցներ, որտեղ արդեն գրեթե ոչ ոք վրացերեն չի խոսում։ Նա հիշեցրեց, որ մարզի բնակչության մի մասն իսլամ է ընդունել։
«Մարդիկ անհանգստացած են, որ Բաթումում հայտնվել են փողոցներ, որտեղ միայն թուրքերեն են խոսում, անհասկանալի խտրականություն է՝ վրացական գրությունների բացակայություն, ինչն անընդունելի է», - ասաց Նաչկեբիան:
Նա նշեց, որ Վրաստանում ստեղծվել են հատուկ գոտիներ` թուրքերը սպասարկում են տարանցիկ տրեյլերները, որոնք մեկնում են Հայաստան, Կենտրոնական Ասիա և Ադրբեջան: Այնտեղ թուրք վարորդների համար աղոթարաններ են բացվել։ Նաչկեբիան ընդգծեց, որ այդ ինտեգրացված բիզնեսը մտահոգիչ է:
Միևնույն ժամանակ, երկրի իշխանությունները փորձում են հավասարակշռել թուրքական ազդեցությունը՝ նոր գործընկերներ ու նոր ներդրողներ գտնելու միջոցով:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկել և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հունվարի 14-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպեցին Մոսկվայում։
Ավելի ուշ ԱԳՆ–ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին Վիեննայում։
Լրահոս
0