00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սարիկ Անդրեասյանի «Ресторан по понятиям» սերիալը կցուցադրվի նաև հեռուստատեսությամբ

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցРежиссер Сарик Андреасян
Режиссер Сарик Андреасян - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
Բաժանորդագրվել
Սերիայում խաղում են Վլադիմիր Վդովիչենկովը, Դմիտրի Դյուժևը, Վլադիմիր Սիչյովը և Իվան Կոկորինը։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Հայազգի պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանի «Ресторан по понятиям» սերիալը, որն արդեն շուրջ 1 ամիս է ցուցադրվում է «PREMIER» առցանց կինոթատրոնի եթերում, հաջորդ շաբաթվանից կսկսի հեռարձակվել «ТНТ» հեռուստաալիքով։
Տեղեկությունը հայտնում է «ТНТ»-ի մամուլի ծառայությունը։
Սերիալը «PREMIER»–ի ամենահանրաճանաչ նախագծերի վարկանշային աղյուսակի առաջին տեղում է և համարվում է այս ձմռան կատակերգական հիթերից մեկը։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հեռուստապրեմիերան կկայանա փետրվարի 21-ին, ժամը 22։00-ին։
«Ресторан по понятиям» սերիալում գլխավոր դերերը կատարել են Վլադիմիր Վդովիչենկովը, Դմիտրի Դյուժևը, Վլադիմիր Սիչյովը և Իվան Կոկորինը։
Սերիալը քրեական կատակերգություն է գող-ռեստորանատերերի մասին։
Ըստ տասը սերիայից բաղկացած նախագծի սյուժեի՝ երեք հանցագործ տղամարդիկ միասին դուրս են գալիս բանտից և ծրագրում են միասին կատարել իրենց վերջին խոշոր կողոպուտը, ինչի համար վարձում են բանկի կողքին գտնվող ռեստորանը։ Սակայն բանտային ճաշացանկով և անձնակազմի բռի վերաբերմունքով ռեստորանը շատ հանրաճանաչ է դառնում այցելուների շրջանում, և հերոսները ստիպված են լինում մտածել՝ արդյոք հարկավո՞ր է հանցագործության դիմել։
Սարիկ Անդրեասյանը ՀՀ վարչապետի պաշտոնում հենց իրեն է տեսնում, բայց դեռ կինոյով է զբաղված
Սերիալի սցենարը գրել է Հայկ Ասատրյանը, ով հայտնի է «Անիծված չինովնիկ» ֆիլմով։ Նախագծի ռեժիսորն է Դավիթ Դադունաշվիլին, իսկ պրոդյուսերներն են Ղևոնդ և Սարիկ Անդրեասյաններն ու Արտյոմ Սուջյանը։
Լրահոս
0