https://arm.sputniknews.ru/20220216/eghisabet-ii-i-vordin-mets-gumar-kvtshari-brnabarutjan-veraberjal-gvortsy-dadarecnelu-hamar-38736998.html
Եղիսաբեթ II-ի որդին մեծ գումար կվճարի բռնաբարության վերաբերյալ գործը դադարեցնելու համար
Եղիսաբեթ II-ի որդին մեծ գումար կվճարի բռնաբարության վերաբերյալ գործը դադարեցնելու համար
Sputnik Արմենիա
Արքայազն Էնդրյուն ասել է, որ պատրաստվում է մեծ գումար նվիրաբերել՝ ի պաշտպանություն բռնության զոհերի: 16.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-16T11:40+0400
2022-02-16T11:40+0400
2022-02-16T11:50+0400
մեծ բրիտանիա
բռնաբարություն
արքայազն
փող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/10/38734251_0:106:1600:1006_1920x0_80_0_0_3417a219657e8f98b4be7fda1bfed60d.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն, որին մեղադրում են անչափահասի բռնաբարության մեջ, թագուհու ճնշման տակ 12 մլն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 16 մլն դոլար) կվճարի արտադատական համաձայնության շրջանակում: Տեղեկությունը հայտնում է Mirror թերթը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայազն Էնդրյուն համաձայնության է եկել իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեի հետ, որն արքայազնին մեղադրում է բռնաբարության մեջ: Պաշտոնական հարցումը կներկայացվի 30 օրվա ընթացքում: Կողմերը խնդրել են այդ ընթացքում կասեցնել գործը։Բացի այդ, արքայազն Էնդրյուն հայտնել է, որ մտադիր է բարեգործության նպատակով զգալի գումար նվիրաբերել բռնության զոհերի աջակցության համար:Պարբերականը նշում է՝ հույս կա՝ փոխհատուցման վճարումը թույլ կտա խուսափել դատական վտանգավոր գործից, լռեցնել այն սկանդալը, որը կարող է վնաս հասցնել թագավորական ընտանիքին:Հնարավոր է, որ 12 միլիոն ֆունտ ստեռլինգից միայն 2 միլիոնը հատկացվի բարեգործությանը, իսկ 10 միլիոնը բաժին հասնի Ջուֆրեին։Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Եղիսաբեթ թագուհին ու արքայազն Չարլզը զգալի ճնշում են գործադրել արքայազն Էնդրյուի վրա ու պնդել են, որ նա կարգավորի գործը:Աղբյուրները հայտնում են, որ չնայած համաձայնագրին՝ արքայազն Էնդրյուն առաջվա պես վստահեցնում է, որ ինքն անմեղ է։Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ընտանիքում համալրո՞ւմ է սպասվումՀիշեցնենք՝ Ջուֆրեն մեղադրանքներ է ներկայացրել ֆինանսիստ Ջեֆրի Էփսթինին, որին քրեական պատասխանատվության են ենթարկել անչափահասների առևտրի համար: Նա պնդում է, որ Էփսթինի շրջապատում է եղել նաև Եղիսաբեթ II -րդի երկրորդ որդին՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն, որն իրեն 17 տարեկանում բռնաբարել է Լոնդոնում: Արքայազն Էնդրյուն հերքում է կապը Ջուֆրեի հետ։
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/10/38734251_82:0:1505:1067_1920x0_80_0_0_b468177ae2af1933d988810f3a659195.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մեծ բրիտանիա, բռնաբարություն, արքայազն, փող
մեծ բրիտանիա, բռնաբարություն, արքայազն, փող
Եղիսաբեթ II-ի որդին մեծ գումար կվճարի բռնաբարության վերաբերյալ գործը դադարեցնելու համար
11:40 16.02.2022 (Թարմացված է: 11:50 16.02.2022) Արքայազն Էնդրյուն ասել է, որ պատրաստվում է մեծ գումար նվիրաբերել՝ ի պաշտպանություն բռնության զոհերի:
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի - Sputnik. Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն, որին մեղադրում են անչափահասի բռնաբարության մեջ, թագուհու ճնշման տակ 12 մլն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 16 մլն դոլար) կվճարի արտադատական համաձայնության շրջանակում: Տեղեկությունը հայտնում է
Mirror թերթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայազն Էնդրյուն համաձայնության է եկել իրավապաշտպան Վիրջինիա Ջուֆրեի հետ, որն արքայազնին մեղադրում է բռնաբարության մեջ: Պաշտոնական հարցումը կներկայացվի 30 օրվա ընթացքում: Կողմերը խնդրել են այդ ընթացքում կասեցնել գործը։
Բացի այդ, արքայազն Էնդրյուն հայտնել է, որ մտադիր է բարեգործության նպատակով զգալի գումար նվիրաբերել բռնության զոհերի աջակցության համար:
Պարբերականը նշում է՝ հույս կա՝ փոխհատուցման վճարումը թույլ կտա խուսափել դատական վտանգավոր գործից, լռեցնել այն սկանդալը, որը կարող է վնաս հասցնել թագավորական ընտանիքին:
Հնարավոր է, որ 12 միլիոն ֆունտ ստեռլինգից միայն 2 միլիոնը հատկացվի բարեգործությանը, իսկ 10 միլիոնը բաժին հասնի Ջուֆրեին։
Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Եղիսաբեթ թագուհին ու արքայազն Չարլզը զգալի ճնշում են գործադրել արքայազն Էնդրյուի վրա ու պնդել են, որ նա կարգավորի գործը:
Աղբյուրները հայտնում են, որ չնայած համաձայնագրին՝ արքայազն Էնդրյուն առաջվա պես վստահեցնում է, որ ինքն անմեղ է։
Հիշեցնենք՝ Ջուֆրեն մեղադրանքներ է ներկայացրել ֆինանսիստ Ջեֆրի Էփսթինին, որին քրեական պատասխանատվության են ենթարկել անչափահասների առևտրի համար: Նա պնդում է, որ Էփսթինի շրջապատում է եղել նաև Եղիսաբեթ II -րդի երկրորդ որդին՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն, որն իրեն 17 տարեկանում բռնաբարել է Լոնդոնում: Արքայազն Էնդրյուն հերքում է կապը Ջուֆրեի հետ։