00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Տոնոյանի և մյուսների գործը. ինչ փուլում է դատավարությունը

© Photo : Social media of Shushan StepanyanԴավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 16.02.2022
Դավիթ Տոնոյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ոչ պիտանի ավիացիոն հրթիռների գործով դատն առայժմ ձգձգվում է, հիմնական մասնակիցներին շարունակում են կալանքի տակ պահել:
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի գործով նոր դատական նիստը նախատեսված է փետրվարի 28-ին: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Գալստյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը։
Նշված անձինք, ինչպես նաև նախկին և գործող մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, մեղադրվում են ոչ պիտանի ավիացիոն հրթիռներ գնելու ու 4,6 միլիոն դոլար յուրացնելու համար: Վերջինս ազատության մեջ է, մյուսները ձերբակալված են։
ՊՆ-ն առայսօր հրթիռների որակի հետ կապված որևէ խնդիր չի տեսնում. Տոնոյանի պաշտպաններ
Առաջին դատական նիստը տեղի է ունեցել 2022–ի հունվարի 24-ին։ Դրա ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել Տոնոյանին, Գալստյանին ու մյուսներին կալանքից ազատելու վերաբերյալ` նշելով, որ այս փուլում նրանց ճաղերի հետևում պահելու որևէ պատճառ չկա: Դատարանն այդ փաստարկներին ականջալուր չի եղել և թողել է նրանց քննչական մեկուսարանում։ Մյուս նիստը նշանակվել է փետրվարի 4-ին, սակայն այն չի կայացել դատավորի առողջական խնդիրների պատճառով։
Միաժամանակ փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ կապված առաջին ատյանի դատարանի՝ իրենց պաշտպանյալներին կալանքի տակ թողնելու որոշման հետ։ Վերաքննիչում բողոքի քննության ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Անդրադառնալով Դավիթ Գալստյանին կալանքի տակ պահելու պայմաններին՝ փաստաբանը նշեց, որ պայմանները նույնն են, ինչ մյուս բոլոր կալանավորների համար։ Գործարարը մենախցում չի պահվում, նրա հետ նաև այլ կալանավորներ կան։

Ավելի վաղ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ զենք վաճառողը շատ «ակտիվ բանտային կյանք է վարում, սպորտով է զբաղվում, բանտախցի «հարևաններին» կոչ է անում հրաժարվել բանտային սնունդից և իր հաշվին ապահովում է նրանց «առողջ սնունդով»: Անդրիկյանը հայտնեց, որ չի տիրապետում նման լուրերի, միայն գիտի, որ իր պաշտպանյալը ոչ մի հատուկ արտոնություն չունի, բայց ընդհանուր առմամբ Գալստյանի վիճակը նորմալ է:
Փաստաբանները մի քանի անգամ հանդես են եկել ավիացիոն հրթիռների փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ` վստահ լինելով, որ այդ փորձաքննության արդյունքները պարզապես կվերացնեն մեղադրանքի փաստարկները: Նախաքննության փուլում այդ միջնորդությունը մերժվել է, և այժմ թեմային կրկին կարող են վերադառնալ արդեն դատական քննության փուլում։
Դատարանի այս կազմով արդար դատաքննության ակնկալիք չունենք. Դավիթ Գալստյանի պաշտպան
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Լրահոս
0