https://arm.sputniknews.ru/20220216/aravvotjan-el-enq-eghel-shushii-mutqi-mvot-adrbejancineri-het-amen-or-banakcum-en-38750025.html
Առավոտյան էլ ենք եղել Շուշիի մուտքի մոտ. ադրբեջանցիների հետ ամեն օր բանակցում են
Առավոտյան էլ ենք եղել Շուշիի մուտքի մոտ. ադրբեջանցիների հետ ամեն օր բանակցում են
Sputnik Արմենիա
Արցախյան կողմը հույս ունի, որ բարենպաստ եղանակներ լինելուն պես կհաջողվի բարեհաջող բանակցություն ունենալ ու վերսկսել որոնողական աշխատանքները։ 16.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-16T15:52+0400
2022-02-16T15:52+0400
2022-02-16T16:02+0400
աճյուն
հայաստան
ադրբեջան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0e/25336642_0:83:1600:983_1920x0_80_0_0_3703480afd57c9565b4f951b47cfe121.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Արցախի օկուպացված տարածքներում զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ կատարելու համար ամեն օր բանակցություններ են տարվում ադրբեջանական կողմի հետ։Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։Նա հույս ունի, որ եղանակները տաքանալուն զուգահեռ, կհաջողվի արդյունքի հասնել ու կրկին վերսկսել աշխատանքները։Հիշեցնենք, որ զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։ՀՀ քննչական կոմիտեի հրապարակ տվյալների համաձայն` Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքով 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է: Անհետ կորած են համարվում 199 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ փետրվարի 9-ին հայտնել էր, որ անհետ կորած է համարվում 217 հոգի։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/0e/25336642_90:0:1510:1065_1920x0_80_0_0_40abf16edcf5b914401850a6a3466b37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աճյուն, հայաստան, ադրբեջան, արցախ
աճյուն, հայաստան, ադրբեջան, արցախ
Առավոտյան էլ ենք եղել Շուշիի մուտքի մոտ. ադրբեջանցիների հետ ամեն օր բանակցում են
15:52 16.02.2022 (Թարմացված է: 16:02 16.02.2022) Արցախյան կողմը հույս ունի, որ բարենպաստ եղանակներ լինելուն պես կհաջողվի բարեհաջող բանակցություն ունենալ ու վերսկսել որոնողական աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. Արցախի օկուպացված տարածքներում զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ կատարելու համար ամեն օր բանակցություններ են տարվում ադրբեջանական կողմի հետ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Առավոտյան ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն այցելել է Շուշիի մուտքի մոտ, որտեղ ադրբեջանական կողմի հետ մշտապես անցկացվում են բանակցությունները։ Հերթական անգամ այն ապարդյուն է ավարտվել` ադրբեջանական կողմը դեռևս չի համաձայնվում, որպեսզի Արցախի օկուպացված տարածքում կարողանանք վերսկսել որոնողական աշխատանքները»,– նշեց Թադևոսյանը։
Նա հույս ունի, որ եղանակները տաքանալուն զուգահեռ, կհաջողվի արդյունքի հասնել ու կրկին վերսկսել աշխատանքները։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առայսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։
ՀՀ քննչական կոմիտեի հրապարակ տվյալների համաձայն` Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի հետևանքով 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է:
Անհետ կորած են համարվում 199 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանն էլ փետրվարի 9-ին հայտնել էր, որ անհետ կորած է համարվում 217 հոգի։