https://arm.sputniknews.ru/20220215/oskari-lavagujn-filmy-kvorvoshvi-herustaditvoghi-qvearkutjan-ardjunqum-38716524.html
«Օսկարի» լավագույն ֆիլմը կորոշվի հեռուստադիտողի քվեարկության արդյունքում
«Օսկարի» լավագույն ֆիլմը կորոշվի հեռուստադիտողի քվեարկության արդյունքում
Sputnik Արմենիա
Մրցանակաբաշխության կազմակերպիչները կպարգևատրեն քվեարկության 8 մասնակցի։ 15.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-15T17:45+0400
2022-02-15T17:45+0400
2022-02-15T18:17+0400
«օսկար» մրցանակաբաշխություն
հոլիվուդ
քվեարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38456995_0:0:1601:901_1920x0_80_0_0_9f2fee6884368e7a78b38f1fa2e95cec.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. «Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ լավագույն ֆիլմը կորոշվի Twitter-ում հեռուստադիտողի քվեարկության արդյունքներով։ Տեղեկությունը հայտնում է The Hollywood Reporter-ը։Քվեարկությունը մեկնարկել է փետրվարի 14-ին։ Twitter-ի օգտատերերն իրենց նախընտրելի ֆիլմի օգտին կարող են քվեարկել մինչև մարտի 3-ը։Բացի այդ, հնարավոր է քվեարկել նաև այն ֆիլմերի օգտին, որոնք «Օսկար»–ում չեն էլ առաջադրվել, միայն պետք է #OscarsFanFavorite հեշթեգով քվեարկել։Մրցանակաբաշխության կազմակերպիչները քվեարկության 5 մասնակցի նույնպես կպարգևատրեն` նրանք 1 տարվա կտրվածքով անվճար տոմսեր կստանան կինոթատրոններ այցելելու համար։Հայտնի են «Օսկարի» հավակնորդներըԱվելին, 3 անձ էլ «Օսկարի» մրցանակաբաշխությանը մասնակցելու հնարավորություն կունենան. նրանց տոմսը դեպի Լոս-Անջելես կգնեն մրցանակաբաշխության կազմակերպիչները։ Իսկ թե ինչպես են ընտրելու քվեարկողների միջից մրցանակ ստացողներին, չի նշվում։Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հոլիվուդում` մարտի 28-ի գիշերը։Մրցանակաբաշխությունը կվարեն ստենդափ–կատակերգու Էմի Շումերը, ինչպես նաև դերասաններ Ռեջինա Հոլն ու Վանդա Սեյքը։Արցախի մասին «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/08/38456995_0:0:1601:1201_1920x0_80_0_0_518569715575aca27adfe006951f355e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«օսկար» մրցանակաբաշխություն, հոլիվուդ, քվեարկություն
«օսկար» մրցանակաբաշխություն, հոլիվուդ, քվեարկություն
«Օսկարի» լավագույն ֆիլմը կորոշվի հեռուստադիտողի քվեարկության արդյունքում
17:45 15.02.2022 (Թարմացված է: 18:17 15.02.2022) Մրցանակաբաշխության կազմակերպիչները կպարգևատրեն քվեարկության 8 մասնակցի։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. «Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ լավագույն ֆիլմը կորոշվի Twitter-ում հեռուստադիտողի քվեարկության արդյունքներով։ Տեղեկությունը հայտնում է
The Hollywood Reporter-ը։
Քվեարկությունը մեկնարկել է փետրվարի 14-ին։ Twitter-ի օգտատերերն իրենց նախընտրելի ֆիլմի օգտին կարող են քվեարկել մինչև մարտի 3-ը։
Բացի այդ, հնարավոր է քվեարկել նաև այն ֆիլմերի օգտին, որոնք «Օսկար»–ում չեն էլ առաջադրվել, միայն պետք է #OscarsFanFavorite հեշթեգով քվեարկել։
Մրցանակաբաշխության կազմակերպիչները քվեարկության 5 մասնակցի նույնպես կպարգևատրեն` նրանք 1 տարվա կտրվածքով անվճար տոմսեր կստանան կինոթատրոններ այցելելու համար։
Ավելին, 3 անձ էլ «Օսկարի» մրցանակաբաշխությանը մասնակցելու հնարավորություն կունենան. նրանց տոմսը դեպի Լոս-Անջելես կգնեն մրցանակաբաշխության կազմակերպիչները։ Իսկ թե ինչպես են ընտրելու քվեարկողների միջից մրցանակ ստացողներին, չի նշվում։
Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հոլիվուդում` մարտի 28-ի գիշերը։
Մրցանակաբաշխությունը կվարեն ստենդափ–կատակերգու Էմի Շումերը, ինչպես նաև դերասաններ Ռեջինա Հոլն ու Վանդա Սեյքը։