Մոսկվան ինտերակտիվ գրականություն է նվիրել ՀՀ-ի տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին
15:43 15.02.2022 (Թարմացված է: 15:45 15.02.2022)
© Photo : Московский культурно-деловой центр "Дом Москвы" в ЕреванеՄոսկվան ինտերակտիվ գրականություն է նվիրել ՀՀ-ի տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին
Մոսկվան ինտերակտիվ գրականություն է նվիրել ՀՀ-ի տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին
© Photo : Московский культурно-деловой центр "Дом Москвы" в Ереване
Բաժանորդագրվել
Հատուկ ձայնային հրահանգներով կազմված ռուսերեն գրքերը հնարավորություն կտան տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին լիարժեք հասկանալու գրականության աշխարհը։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Մոսկվայի կառավարության ԶԼՄ և գովազդի դեպարտամենտը պատկերազարդված ինտերակտիվ ռուսերեն գրականություն է փոխանցել Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող դպրոցի երեխաներին։ Տեղեկությունը հայտնում են Երևանի «Դոմ Մոսկվի» կենտրոնից։
© Photo : Московский культурно-деловой центр "Дом Москвы" в ЕреванеՄոսկվան ինտերակտիվ գրականություն է նվիրել ՀՀ-ի տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին
Մոսկվան ինտերակտիվ գրականություն է նվիրել ՀՀ-ի տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին
© Photo : Московский культурно-деловой центр "Дом Москвы" в Ереване
«Գիրք նվիրելու համաշխարհային օրը (փետրվարի 14) տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին փոխանցում ենք մեր նվերը: 1993 թվականից Մոսկվայի կառավարության հրատարակչական ծրագիրը տպագրել է բազմաթիվ գրքեր ևակտիվորեն աջակցում է տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար գրքերի տպագրությանն ու տարածմանը», - նշել է Մոսկվայի կառավարության ԶԼՄ և գովազդի դեպարտամենտի տպագրության վարչության ղեկավար Ելենա Կազակովան:
© Photo : Московский культурно-деловой центр "Дом Москвы" в ЕреванеՄոսկվան ինտերակտիվ գրականություն է նվիրել ՀՀ-ի տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին
Մոսկվան ինտերակտիվ գրականություն է նվիրել ՀՀ-ի տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին
© Photo : Московский культурно-деловой центр "Дом Москвы" в Ереване
Իր հերթին «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը շեշտել է, որ պետք է կրթելու հավասար հնարավորություն ստեղծել բոլորի համար:
Նա նշել է, որ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը պարբերաբար կրթական նյութեր է փոխանցում տարբեր կրթօջախներին:
© Photo : Московский культурно-деловой центр "Дом Москвы" в ЕреванеՄոսկվան ինտերակտիվ գրականություն է նվիրել ՀՀ-ի տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին
Մոսկվան ինտերակտիվ գրականություն է նվիրել ՀՀ-ի տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին
© Photo : Московский культурно-деловой центр "Дом Москвы" в Ереване
Դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանն իր խորհին շնորհակալությունն է հայտնել` ընդգծելով, որ ռուսերեն գրականության անհրաժեշտությունն իսկապես կար։
Նշենք, որ դպրոցը Հայաստանում միակն է, որտեղ ուսուցումը բրայլյան համակարգով է (տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված ուռուցիկ-կետային համակարգ)։
© Photo : Московский культурно-деловой центр "Дом Москвы" в ЕреванеՄոսկվան ինտերակտիվ գրականություն է նվիրել ՀՀ-ի տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին
Մոսկվան ինտերակտիվ գրականություն է նվիրել ՀՀ-ի տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին
© Photo : Московский культурно-деловой центр "Дом Москвы" в Ереване
Գիշերօթիկ դպրոցում այժմ սովորում է 62 երեխա՝ կույր, մնացորդային և թույլ տեսողությամբ: Դպրոցում ուսումնական դասագրքերի, գեղարվեստական գրականության խնդիր կա` ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզուներով։