https://arm.sputniknews.ru/20220215/lavrvovy-ushagrav-hajtararutjunner-e-arel-38709340.html
Լավրովը ուշագրավ հայտարարություններ է արել
Լավրովը ուշագրավ հայտարարություններ է արել
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ Ռուսաստանը երբեք Ուկրաինայի նկատմամբ բարի կամքի պակաս չի ունեցել։ 15.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-15T16:39+0400
2022-02-15T16:39+0400
2022-02-15T16:49+0400
սերգեյ լավրով
ուկրաինա
եահկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0e/38678655_0:325:3063:2048_1920x0_80_0_0_f49b46908833ef65db6990fc532f41e8.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ է անցկացրել լեհ գործընկերոջ՝ ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ։ Բանակցություններից հետո նա մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ու ընդհանուր առմամբ եվրոպական անվտանգության վերաբերյալ։Համաձայնության գալու հնարավորություններ կանԼավրովը հայտնել է, որ Ռուսաստանն առաջիկայում Վաշինգտոնին ու Բրյուսելին կփոխանցի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նամակների պատասխանները:«Ես երեկ զեկուցել եմ նախագահ Պուտինին ու ընդգծել, որ մեր առաջարկությունները, որոնց նա սկզբունքորեն հավանություն է տվել և որոնք այժմ վերջնականապես կլրամշակվեն ու մոտ ժամանակներս կփոխանցվեն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին, բխում են ռուսական դիրքորոշման ամբողջականության պահպանումից», - ասել է նախարարը:Նա ընդգծել է, որ անվտանգության երաշխիքների թեմայով բավականին լավ արդյունքի մշակման հեռանկարներ է տեսնում:Մոսկվան չի կարող ընդունել ՆԱՏՕ-ի երկրների հավաքական պատասխանը. ՌԴ ԱԳՆՄոսկվան պատրաստ է հրթիռների մասին խոսել եվրոպացիների հետԼավրովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքի երկրների հետ առանձին խորհրդակցություններ անցկացնել միջին ու փոքր հեռահարության հրթիռների և ռազմական ռիսկերի նվազեցման միջոցառումների վերաբերյալ:Նա նշել է, որ Մոսկվան կշարունակի երկխոսությունը Արևմուտքի դիրքորոշումը հստակեցնելու նպատակով և հասկանալու համար՝ որքանով են ՆԱՏՕ-ի անդամները պատրաստ պայմանավորվելու անվտանգության անբաժանելիության սկզբունքը իրական բովանդակությամբ լրացնելու առումով:«...Եվ, իհարկե, փորձագիտական խորհրդակցություններ կանցկացնենք կոնկրետ հարցերի շուրջ մոտեցումները համաձայնեցնելու համար՝ լինի դա միջին և փոքր հեռահարության հրթիռներ, թե ռազմական ռիսկերի նվազեցման միջոցառումներ։ Կարծում եմ, որ ջանքերի շնորհիվ այդ բոլոր ուղղություններով կարելի է լավ փաթեթային արդյունք մշակել», — ասել է նա։Ուկրաինայի գլխավոր դժբախտությունըԱնդրադառնալով ուկրաինական թեմային՝ ռուսական դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Ուկրաինայի իշխանությունը, ինչպես Վրաստանինը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չկարողացավ ճիշտ ընտրություն կատարել Արևմուտքի արտաքին կառավարման ու Ռուսաստանի հետ լավ հարաբեորւթյունների միջև։ Արտաքին կառավարման նպատակն էր այդ երկրների վերջնական տարանջատումը Ռուսաստանից և նրանց ներքաշումը ՆԱՏՕ-ի ազդեցության ոլորտ։ Միևնույն ժամանակ Մոսկվան այս բոլոր տարիներին Ուկրաինայի նկատմամբ բարի կամքի պակաս չի ունեցել։ԵԱՀԿ-ին էլ բաժին հասավՆախարարը կարծում է, որ ԵԱՀԿ-ն՝ որպես եվրոպական անվտանգության կենտրոնական հարթակ, կարևոր խնդիր ունի՝ անվտանգության ճարտարապետության միասնական ըմբռնումը: Ռուսական կողմը ելնում է այն հանգամանքից, որ ԵԱՀԿ-ի առջև ծառացած գլխավոր մարտահրավերներից մեկը եվրոպական անվտանգության ողջ ճարտարապետության համար հիմնարար անվտանգության անբաժանելիության սկզբունքի միասնական ըմբռնմանը հասնելն է:Լավրովը հիշեցրել է, որ այդ սկզբունքը պահանջում է խուսափել որևէ գործողություններից, որոնք կամրապնդեն որևէ մեկի անվտանգությունը ցանկացած այլ երկրի անվտանգության հաշվին:«ՆԱՏՕ-ն փոխել է իր դիրքորոշումը». Լավրովը հայտարարել է, որ ամեն ինչ կորած չէՀիշեցնենք՝ Արևմուտքը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու ենթադրյալ ծրագրերի մեջ։ Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի` «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն որևէ արդյունք չեղավ։Հունվարի 26-ին ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյին փոխանցեց Վաշինգտոնի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը: Արևմտյան գործընկերները, Մոսկվայի կարծիքով, անտեսել էին Ռուսաստանի պահանջը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0e/38678655_0:0:2731:2048_1920x0_80_0_0_2904d2e60f08e42222170a24f983b47e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սերգեյ լավրով, ուկրաինա, եահկ
սերգեյ լավրով, ուկրաինա, եահկ
Լավրովը ուշագրավ հայտարարություններ է արել
16:39 15.02.2022 (Թարմացված է: 16:49 15.02.2022) ՌԴ արտգործնախարարի կարծիքով՝ Ռուսաստանը երբեք Ուկրաինայի նկատմամբ բարի կամքի պակաս չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ է անցկացրել լեհ գործընկերոջ՝ ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուի հետ։ Բանակցություններից հետո նա մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ու ընդհանուր առմամբ եվրոպական անվտանգության վերաբերյալ։
Համաձայնության գալու հնարավորություններ կան
Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանն առաջիկայում Վաշինգտոնին ու Բրյուսելին կփոխանցի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի նամակների պատասխանները:
«Ես երեկ զեկուցել եմ նախագահ Պուտինին ու ընդգծել, որ մեր առաջարկությունները, որոնց նա սկզբունքորեն հավանություն է տվել և որոնք այժմ վերջնականապես կլրամշակվեն ու մոտ ժամանակներս կփոխանցվեն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին, բխում են ռուսական դիրքորոշման ամբողջականության պահպանումից», - ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ անվտանգության երաշխիքների թեմայով բավականին լավ արդյունքի մշակման հեռանկարներ է տեսնում:
Մոսկվան պատրաստ է հրթիռների մասին խոսել եվրոպացիների հետ
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքի երկրների հետ առանձին խորհրդակցություններ անցկացնել միջին ու փոքր հեռահարության հրթիռների և ռազմական ռիսկերի նվազեցման միջոցառումների վերաբերյալ:
Նա նշել է, որ Մոսկվան կշարունակի երկխոսությունը Արևմուտքի դիրքորոշումը հստակեցնելու նպատակով և հասկանալու համար՝ որքանով են ՆԱՏՕ-ի անդամները պատրաստ պայմանավորվելու անվտանգության անբաժանելիության սկզբունքը իրական բովանդակությամբ լրացնելու առումով:
«...Եվ, իհարկե, փորձագիտական խորհրդակցություններ կանցկացնենք կոնկրետ հարցերի շուրջ մոտեցումները համաձայնեցնելու համար՝ լինի դա միջին և փոքր հեռահարության հրթիռներ, թե ռազմական ռիսկերի նվազեցման միջոցառումներ։ Կարծում եմ, որ ջանքերի շնորհիվ այդ բոլոր ուղղություններով կարելի է լավ փաթեթային արդյունք մշակել», — ասել է նա։
Ուկրաինայի գլխավոր դժբախտությունը
Անդրադառնալով ուկրաինական թեմային՝ ռուսական դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Ուկրաինայի իշխանությունը, ինչպես Վրաստանինը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո չկարողացավ ճիշտ ընտրություն կատարել Արևմուտքի արտաքին կառավարման ու Ռուսաստանի հետ լավ հարաբեորւթյունների միջև։ Արտաքին կառավարման նպատակն էր այդ երկրների վերջնական տարանջատումը Ռուսաստանից և նրանց ներքաշումը ՆԱՏՕ-ի ազդեցության ոլորտ։ Միևնույն ժամանակ Մոսկվան այս բոլոր տարիներին Ուկրաինայի նկատմամբ բարի կամքի պակաս չի ունեցել։
«Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա այնտեղ էլ մենք բարի կամքի պակաս չունեինք, և երբ արևմտյան գործընկերները, ներառյալ ԵՄ անդամները, իրենց չափազանց մեծամիտ պահեցին, դա հիմք դարձավ այն գործընթացների համար, որոնք ի վերջո պայթեցին Մայդանում», - ասել է Լավրովը:
Նախարարը կարծում է, որ ԵԱՀԿ-ն՝ որպես եվրոպական անվտանգության կենտրոնական հարթակ, կարևոր խնդիր ունի՝ անվտանգության ճարտարապետության միասնական ըմբռնումը: Ռուսական կողմը ելնում է այն հանգամանքից, որ ԵԱՀԿ-ի առջև ծառացած գլխավոր մարտահրավերներից մեկը եվրոպական անվտանգության ողջ ճարտարապետության համար հիմնարար անվտանգության անբաժանելիության սկզբունքի միասնական ըմբռնմանը հասնելն է:
Լավրովը հիշեցրել է, որ այդ սկզբունքը պահանջում է խուսափել որևէ գործողություններից, որոնք կամրապնդեն որևէ մեկի անվտանգությունը ցանկացած այլ երկրի անվտանգության հաշվին:
Հիշեցնենք՝ Արևմուտքը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրում է Ուկրաինայի շուրջ իրավիճակը սրելու ենթադրյալ ծրագրերի մեջ։ Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի` «ագրեսիվ գործողությունների» վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները պատրվակ են ռուսական սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար։
2021 թվականի վերջին Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծեր հրապարակեց։ Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան Ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն որևէ արդյունք չեղավ։
Հունվարի 26-ին ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյին
փոխանցեց Վաշինգտոնի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ գրավոր պատասխանը: Արևմտյան գործընկերները, Մոսկվայի կարծիքով, անտեսել էին Ռուսաստանի պահանջը։