00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարելի է բավարար համարել. օլիմպիադայում ՀՀ պատվիրակության ղեկավարի բացառիկ հարցազրույցը

Բաժանորդագրվել
ՀԱՕԿ փոխնախագահ, Պեկինում անցկացվող օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում մեկնաբանել է մեր հավաքականի մասնակցությունը օլիմպիական խաղերին։
Հայաստանի հավաքականի մասնակցությունը Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին կարելի է բավարար համարել։ Այսպես է կարծում ՀԱՕԿ փոխնախագահ, Պեկինում անցկացվող օլիմպիական խաղերի Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը, որը բացառիկ հարցազրույց է տվել Պեկինում աշխատող Sputnik Արմենիայի ֆոտոլրագրող Ասատուր Եսայանցին։
Հայաստանի պատվիրակության ղեկավարը, թեև ընդհանուր առմամբ գոհ է մասնակիցների կատարած աշխատանքից, բայց ասում է, որ Երևանում քննարկումներ կունենան, եզրակացություններ կանեն, որպեսզի ապագայում Հայաստանից մասնակցությունը ձմեռային օլիմպիադային ավելի նշանակալի լինի։
Խոսելով առաջինը պայքարի դուրս եկած մեր դահուկորդների մասին` Արմեն Գրիգորյանը նշեց, որ Միքայել Միքայելյանը բավականին լավ դրսևորեց իրեն հենց առաջին րոպեից, սակայն վերջնագծին հասավ 47–րդ տեղում։

«Առաջին հայացքից թվում է` շատ հետ է 47–րդ տեղը, բայց այստեղ լինելով և տեսնելով, թե ինչպիսի ծանրություն է, հասկանում ես, որ բավականին դժվար էր գրավել այդ տեղը»,–ասաց նա։

Պատվիրակության ղեկավարը դահուկորդներ Կատյա Գալստյանի և Անգելինա Մուրադյանի մասին ասաց, որ կարելի է համարել ուղղակի մասնակցություն, բայց դա բավականին մեծ փորձ կլինի նրանց համար և ապագայում շատ ավելի լավ մասնակցություն կունենան։
Կատյա Գալստյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը և գրավեց 80–րդ հորիզոնականը, իսկ Անգելինա Մուրադյանը` 94–րդ տեղը։
«Գեղասահքում մեր պարող զույգը բավականին լավ մասնակցություն ունեցավ։ Առաջին օրը նրանք իրենց բավականին լավ դրսևորեցին և անցան եզրափակիչ փուլ։ Բոլոր մասնագետներն ու մարզիչները գովեստի խոսքեր էին ասում մեր զույգին։ Նրանց մասնակցությունն էլ կարելի է բավարար համարել»,– Թինա Կարապետյան–Սիմոն Պրու–Սենեկալ զույգի մասին այսպես է խոսում Գրիգորյանը։
Կարող էին 10-յակում լինել. ֆեդերացիայի ղեկավարը` ՀՀ–ն ներկայացնող գեղասահորդների մասին
Պեկինի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան–Սիմոն Պրու–Սենեկալ պարային զույգը գրավել է 18-րդ հորիզոնականը։
Նա ափսոսում է, որ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը չկարողացավ մասնակցել, որովհետև դա ևս մեծ փորձ կլիներ և ձեռքբերում նրա համար։
«Պեկինի ու Աշոցքի եղանակային պայմանները իրար շատ նման են». Միքայել Միքայելյան
Հիշեցնենք, որ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող վեց մարզիկներից մեկը` լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, չմեկնեց Պեկին, քանի որ կորոնավիրուսի թեստը դրական էր եկել։
Հայաստանը Պեկինի օլիմպիական խաղերում ներկայացնում էին 5 մարզիկ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը, գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը:
Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը կայացավ փետրվարի 4-ին, մրցումները կավարտվեն փետրվարի 20-ին։ Չինաստանի մայրաքաղաքը դարձել է պատմության մեջ առաջին քաղաքը, որն ընդունել է ամառային և ձմեռային օլիմպիական խաղերը:
Լրահոս
0