00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է պարզելու 44–օրյա պատերազմի հանձնաժողովը, կամ ապրիլյանի դառը փորձը

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը և Արշակ Կարապետյանը ԱԺ–ում
Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը և Արշակ Կարապետյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 15.02.2022
Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը և Արշակ Կարապետյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Վերջին կործանարար պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի հետ կապված բազմաթիվ անպատասխան հարցեր կան։
Նկատեք՝ ոչ թե պատերազմի, այլ հենց հանձնաժողովի հետ կապված։ Մեր ժողովրդին, որի ամենասիրած զբաղմունքներից մեկը միշտ եղել է ամեն ինչի մեղավորներին փնտրելը, երևի թե հենց այդ հարցն է ամենից շատ հետաքրքրում՝ լավ, ո՞ւմ պատճառով խայտառակ պարտություն կրեցինք։ Շատերը երևի կզարմանան, եթե ասեմ, որ սա բոլոր բարդ հարցերից ամենահեշտն է, որովհետև մինչև այս հանձնաժողովը շատ դանդաղ, հին սելի նման ճռռալով կազմավորվում էր՝ առնվազն երկու բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ուսերին վերցրին պատասխանատվության ծանր բեռը։
Եվս մեկ հանձնաժողով, բայց մենք դարձյալ չենք իմանա, թե ինչ է կատարվել փակ դռների հետևում
Այդ պաշտոնյաներից մեկը, ինչպես գիտեք, վարչապետն է, որը մի քանի ամիս առաջ խոստովանեց. «Ես այս ամբիոնից տասնյակ անգամ եմ հայտարարել, որ այս ամենի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ես եմ: Հարյուր անգամ եմ ասել»։ Ճիշտն ասած «հարյուր անգամի» մասին պնդումը, կներեք, բավական զարմանալի է, որովհետեւ դրանից առաջ՝ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին, բոլորովին այլ հայտարարություն է հնչել. «Ես ասել եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»: Կներե՛ք, ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է լինել պատասխանատու, բայց անմեղ։ Ինչևէ, դա արդեն նշանակություն չունի, քանզի վերջնականապես պարզվեց՝ վարչապետը իրեն հա՛մ պատասխանատու, հա՛մ էլ մեղավոր է ճանաչում։
Մի նրբություն կա միայն՝ դրանից առաջ մեկ այլ պաշտոնյա արդեն հայտարարել էր, որ պատասխանատվությունն իրենն է։ Պարզապես մեջբերեմ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանի խոստովանությունը, որը հրապարակվել էր նոյեմբերյան պարտությունից անմիջապես հետո. «Որպես Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ և անմիջական հրամանատար, ես պատասխանատվություն եմ կրում Զինված ուժերի բոլոր հաջողությունների ու անհաջողությունների համար»։ Այսինքն` խորհրդարանական հանձնաժողովը նոր-նոր է սկսել իր աշխատանքը, որի նպատակներից մեկը պատասխանատուին բացահայտելն է, իսկ մենք արդեն ունենք ոչ թե մեկ, այլ նույնիսկ երկու պատասխանատու։ Կներեք, բա էլ ի՞նչ է պարզելու հանձնաժողովը։
Սա նույնն է, որ մեղուները սկսեն մեղրի դեմ պայքարել. Վրթանեսյանը` քննիչ հանձնաժողովի մասին
Ավելի ճիշտ, երևի այսպես կարելի է ձևակերպել հարցը՝ որն է այս հանձնաժողովի նպատակը՝ հաշվետու լինե՞լ հանրության առջև ու կանխե՞լ սխալների կրկնությունը առաջիկայում։ Էդ դեպքում հիշենք 2016 թվականի կարճատև պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի փորձը։ Որևէ նոր բան իմացա՞վ հայաստանյան հասարակությունը այդ հանձնաժողովի զեկույցից։ Շատ ճիշտ եք, ինչպե՞ս իմանար, եթե այդ զեկույցն ամբողջությամբ երբեք չի էլ ներկայացվել ժողովրդին՝ պետական գաղտնիք չհրապարակելու պատճառաբանությամբ։
Սխալների կանխմանը նպաստելու միֆական հնարավորության մասին էլ չեմ խոսում։ Էդ որտե՞ղ եք տեսել, որ համեմատաբար սահմանափակ ռազմական գործողությունների ժամանակ թույլ տրված սխալների ու բացթողումների մանրակրկիտ ուսումնասիրությունն ու վերլուծությունը հանգեցնեն հսկայական կորուստների հաջորդ՝ անհամեմատ ավելի լայնածավալ ռազմական գործողությունների լավ ավարտին։ Բայց ամենագլխավորը՝ այդ ինչպես կարող էր մեր ռազմական ղեկավարությունն ուսումնասիրել և հաշվի առնել այդ հանձնաժողովի եզրակացությունները, եթե այդ հանձնաժողովն իր աշխատանքն ավարտել է 44-ամյա պատերազմից ընդամենը շաբաթներ առաջ՝ 2020 թվականի ամռանը, երբ դեռ ոչ մի հստակ ձևակերպված եզրակացություն կամ գնահատական ընդհանրապես դեռ չկար։

Ախր, մենք իսկի հանձնաժողովների կազմավորման փորձից դասեր չենք քաղում, ուր մնաց թե պատերազմական գործողություններից քաղենք։ Հիշո՞ւմ եք արդյոք, թե երբ ստեղծվեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը։ Այո-այո′, Ապրիլյան պատերազմից ավելի քան երեք տարի անց։ Հիմա 44-օրյա պատերազմից անցել է մոտ մեկուկես տարի։ Ինչով ասես զբաղվում էինք այդ ընթացքում՝ Բաղրամյան պողոտան էինք շաբաթներով փակում, արտահերթ ընտրություններ էինք անցկացնում, նույնիսկ հասցրինք մասնակցել խաղաղարար առաքելությանը Ղազախստանում, միայն մեր պատերազմն էինք մոռացել։ Միգուցե հաշվի առնելով անցած տարիների փորձը, ակամա կասկածում էինք՝ բայց արդյոք որևէ նոր բան կտա՞ այս հանձնաժողովը։ Ու չէինք շտապում։

Համաձայնե՛ք, առաջիկա ամիսներին էլ այս հանձնաժողովի գործունեությունը հազիվ թե հայտնվի հանրության ուշադրության կիզակետում։ Այն պարզ պատճառով, որ մենք չենք էլ իմանա, թե ինչ է կատարվել փակ դռների հետևում։ Եվ դա ամենևին զարմանալի չէ, քանզի վաղուց հայտնի է՝ ժողովուրդը իշխանություններին պետք է միայն երկու դեպքում՝ ընտրությունների և պատերազմի ժամանակ։
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2022
Բեմադրություն է, որի նպատակն է փակել պատերազմի էջը. Աբրահամյանը` քննիչ հանձնաժողովի մասին
Լրահոս
0