https://arm.sputniknews.ru/20220215/geghasahvorduhi-kamila-valievan-pekini-olimpiakan-khagherum-arajzhm-arajin-teghum-e-38716692.html
Գեղասահորդուհի Կամիլա Վալիևան Պեկինի օլիմպիական խաղերում առայժմ առաջին տեղում է
Գեղասահորդուհի Կամիլա Վալիևան Պեկինի օլիմպիական խաղերում առայժմ առաջին տեղում է
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) թույլատրել էր Կամիլա Վալիևան ելույթ ունենալ Պեկինի օլիմպիական խաղերի անհատական մրցաշարում։ 15.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-15T18:05+0400
2022-02-15T18:05+0400
2022-02-15T18:13+0400
կամիլա վալիևա
պեկինի օլիմպիական խաղեր
օլիմպիադա
օլիմպիական խաղեր
պեկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0f/38715098_99:252:1549:1067_1920x0_80_0_0_cd9992eb5c05e64f44ebc722faaca9d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Պեկինի օլիմպիական խաղերում Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդուհի Կամիլա Վալիևան անհատական մրցաշարում գեղեցիկ ելույթ ունեցավ և հավաքեց 82.16 միավոր։ Այս պահին նա զբաղեցնում է առաջին հորիզոնականը։Վալիևան ծրագրի առաջին մասում եռակի ակսել կատարելիս կես պտույտով սխալվեց։ Առջևում չորս գեղասահորդների ելույթն է, որոնց թվում են Ռուսաստանը ներկայացնող մասնակիցներ Ալեքսանդրա Տրուսովան և Աննա Շչերբակովան։Ավելի վաղ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) չէր բավարարել ՄՕԿ-ի, ISU-ի ու WADA-ի բողոքները ու հաստատել, որ Կամիլա Վալիևան կարող է ելույթ ունենալ Պեկինի օլիմպիական խաղերի անհատական մրցաշարում։Հիշեցնենք`Վալիևան դրական արդյունքով դոպինգ-թեստ էր հանձնել Ռուսաստանի առաջնության ժամանակ, որն անցկացվել էր դեկտեմբերի վերջին: Ընդ որում, նա արդեն հաջողությամբ հանդես է եկել թիմային մրցաշարում, որտեղ Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճել։Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունն (ITA) ավելի վաղ հաղորդել է, որ միայնակ չմշկորդուհի Վալիևայի թեստի պատասխանը 2021 թվականի դեկտեմբերի 25-ին դրական է եղել տրիմետազիդինի համար: РУСАДА-ն ժամանակավոր կասեցում էր սահմանել Վալիևայի հանդեպ, փետրվարի 9-ին մարզիկի բողոքարկումից հետո այն հանվել էր։
պեկին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0f/38715098_20:0:1443:1067_1920x0_80_0_0_6914f5f6fd901cefe276dc13151999e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կամիլա վալիևա, օլիմպիադա, օլիմպիական խաղեր, պեկին
կամիլա վալիևա, օլիմպիադա, օլիմպիական խաղեր, պեկին
Գեղասահորդուհի Կամիլա Վալիևան Պեկինի օլիմպիական խաղերում առայժմ առաջին տեղում է
18:05 15.02.2022 (Թարմացված է: 18:13 15.02.2022) Ավելի վաղ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) թույլատրել էր Կամիլա Վալիևան ելույթ ունենալ Պեկինի օլիմպիական խաղերի անհատական մրցաշարում։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Պեկինի օլիմպիական խաղերում Ռուսաստանը ներկայացնող գեղասահորդուհի Կամիլա Վալիևան անհատական մրցաշարում գեղեցիկ ելույթ ունեցավ և հավաքեց 82.16 միավոր։ Այս պահին նա զբաղեցնում է առաջին հորիզոնականը։
Վալիևան ծրագրի առաջին մասում եռակի ակսել կատարելիս կես պտույտով սխալվեց։ Առջևում չորս գեղասահորդների ելույթն է, որոնց թվում են Ռուսաստանը ներկայացնող մասնակիցներ Ալեքսանդրա Տրուսովան և Աննա Շչերբակովան։
Ավելի վաղ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) չէր բավարարել ՄՕԿ-ի, ISU-ի ու WADA-ի բողոքները ու հաստատել, որ Կամիլա Վալիևան կարող է ելույթ ունենալ Պեկինի օլիմպիական խաղերի անհատական մրցաշարում։
Հիշեցնենք`Վալիևան դրական արդյունքով դոպինգ-թեստ էր հանձնել Ռուսաստանի առաջնության ժամանակ, որն անցկացվել էր դեկտեմբերի վերջին: Ընդ որում, նա արդեն հաջողությամբ հանդես է եկել թիմային մրցաշարում, որտեղ Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ է նվաճել։
Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունն (ITA) ավելի վաղ հաղորդել է, որ միայնակ չմշկորդուհի Վալիևայի թեստի պատասխանը 2021 թվականի դեկտեմբերի 25-ին դրական է եղել տրիմետազիդինի համար: РУСАДА-ն ժամանակավոր կասեցում էր սահմանել Վալիևայի հանդեպ, փետրվարի 9-ին մարզիկի բողոքարկումից հետո այն հանվել էր։