00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տղամարդուն ամո՞թ է. հայկական գինին կներկայացվի անսպասելի կողմերից, անսպասելի քաղաքում

© Photo : Vine & Wine Foundation of ArmeniaФото из пропагандистской кампании Национального фонда виноградарства и виноделия Армении
Фото из пропагандистской кампании Национального фонда виноградарства и виноделия Армении - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2022
Բաժանորդագրվել
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ջանք չի խնայում հայկական գինին հայ սպառողին մոտեցնելու համար։ Այս տարի գինու նոր փառատոն կանցկացվի Գյումրիում։ Շուտով նաև բջջային հավելված կթողարկվի հայկական գինու և ուտեստների համատեղելիության մասին։
Բոլորիս հայտնի է «դերերի բաժանումը» տոնական սեղանին (գինին` կանանց, օղին` տղամարդկանց, կոնյակը` ով ոնց)։ Խմիչքի այսպիսի «սեռային բաշխվածությունը» հաստատվում է նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի պատվիրած սոցհարցման արդյունքներով, որին մասնակցել են Հայաստանի շուրջ 1 630 բնակիչ։ Օղին բնորոշում են որպես տղամարդու խմիչք (հարցվածների 87%–ը), գինին` կնոջ (55%–ը)։
Հնարավոր է` այստեղ դեր են խաղում նաև ֆիլմերը, տեսահոլովակները, պաստառները և այլն, որոնցում գինի են խմում հիմնականում երիտասարդ կանայք (կամ կին ու տղամարդ), իսկ միայնակ տղամարդկանց «ճակատագիրը» օղին է։

«Մեր նոր հոլովակներում ուզում ենք ցույց տալ, որ գինին կարող է մեկտեղվել նաև տղամարդու կերպարի հետ, այդ թվում` տարեց տղամարդու», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հիմնադրամի մարկետինգի և հասարակայնության հետ կապերի համակարգող Արտակ Օրդյանը։

Հարցումը փաստել է նաև, որ տարիքի հետ հայ տղամարդկանց բաժակներում հիմնականում աճում է խմիչքի «գրադուսը»։ Հարցմանը մասնակցած 61+ տարիքի տղամարդկանցից ամեն երրորդը (34%-ը) ասել է, որ գինի չի գնում տանը խմելու համար (մինչդեռ 18-30 տարեկանների խմբում այդ տոկոսը կրկնակի ցածր է)։
Նոր հավելված
Մեկ այլ կարծրատիպ, որը հիմնադրամն ուզում է կոտրել, գինու ընկալումն է որպես սակավաթիվ ընտրյալների խմիչք («մենք հասարակ մարդիկ ենք, հեռու ենք սենց բաներից...» և այլն)։
Անցյալ տարի հիմնադրամը քարոզարշավ է սկսել, որի նպատակը գինու մասին կարծրատիպերը կոտրելն է. այն կարելի է խմել սովորական միջավայրում, տանը, տնական շորերով, «սխալ» բաժակով, սխալ «զակուսկիով» (սովորական բրդուճով), ռոք (ոչ միայն ջազ) լսելիս, քաղաքից դուրս գնալիս և այլն։ Այս թեմայով թողարկվել են մի քանի պաստառներ և հոլովակներ։ Հստակեցնենք` դրանք ոչ թե քարոզում են որքան հնարավոր է շատ գինի խմել, այլ առաջարկում են գինի փորձել թունդ ալկոհոլի փոխարեն (որպես առողջության համար պակաս վնասակար խմիչք)։
© Photo : Facebook / Vine & Wine Foundation of ArmeniaՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի իրականացրած մեդիաարշավը
Фото из пропагандистской кампании Национального фонда виноградарства и виноделия Армении - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի իրականացրած մեդիաարշավը
«Գինուց պետք չէ «վախենալ», բայց արժե նաև սովորել, թե ինչպես և ինչի հետ գինի խմել»,,– ասում է Օրդյանը։ Դրա համար հիմնադրամը պատրաստել է բջջային հավելված, որը մոտ օրերս (ենթադրաբար` 10 օրից) արդեն կներկայացվի Google Play-ում և App Store-ում։ Մտնելով հավելված` սպառողը կտեսնի, թե որ ուտեստները որ գինիների հետ են ավելի լավ «խոսում»։
© Photo : Facebook / Vine & Wine Foundation of ArmeniaՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի իրականացրած մեդիաարշավը
Фото из пропагандистской кампании Национального фонда виноградарства и виноделия Армении - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի իրականացրած մեդիաարշավը
«Օրինակ` կկարողանաք հավաքել «հարիսա» կամ «տոլմա» ու տեսնել, թե որ գինին դրանց հետ լավ կգնա։ Կամ հակառակը` եթե տանը ունեք ինչ–որ գինի, ապա ինչ սնունդ արժե պատրաստել», – հավելում է Արտակը։
© Photo : Facebook / Vine & Wine Foundation of ArmeniaՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի իրականացրած մեդիաարշավը
Фото из пропагандистской кампании Национального фонда виноградарства и виноделия Армении - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի իրականացրած մեդիաարշավը
«Թերմո՞ն... Ըտիգ ի՞նչ է»
Հարցվածների շարքում գինի չխմողները որպես հիմնական պատճառ են նշում «չեմ սիրում» տարբերակը։ Գինու փառատոները լավ տարբերակ են նրանց մտափոխելու, քանի որ մի տեղ կարելի է փորձել բազմաթիվ գինիներ և ընտրություն անել։ Այս տարի Արենու, Ոսկեհատի և Երևանի փառատոներին կավելանա ևս մեկը, այն էլ անսպասելի վայրում` Գյումրիում։ Շիրակի դաշտում, իհարկե, չկա տեղական գինի, բայց կան հիանալի ու բազմազան պանիրներ (ինչպես նաև` հարևան Լոռիում), որոնք կարող են դառնալ փառատոնի տարբերանշանը: Բայց ոչ միայն։
Կարմի՞ր, թե՞ սպիտակ․ որ գինին է ավելի օգտակար
Որքան էլ Գյումրին հեռու լինի գինեգործությունից, բայց այնտեղ կլինի մի անակնկալ, որը չկա Հայաստանում անցկացվող գինու այլ փառատոներում։ Խոսքը տաքացրած գինում մասին է` գլինտվեյնի, որը ձմռանը շատ է տարածված Եվրոպայում, բայց գրեթե չի օգտագործվում Հայաստանում (հայերենում հայտնի է «թերմոն» անվանումով, հունարենից փոխառած անունն էլ վկայում է, որ այն մեզանում տարածված չէր եղել)։
Կազմակերպիչների մտահղացմամբ՝ ցուրտ Գյումրիին դրա ճիշտ տեղն է (մանավանդ, որ փառատոնն անցկացվելու է աշնանը)։

«Շատերիս մոտ տպավորություն կա, որ ձմռան խմիչքն օղին է, ամառվանը` գարեջուրը։ Սակայն երկու դեպքում էլ Եվրոպայում լայնորեն օգտագործվում է գինին` ձմռանը` գլինտվեյն, ամռանը` թույլ ու չոր սպիտակ գինիներ», – նշում է Օրդյանը։

Գաղտնիք չէ, որ Գյումրին ու նրա միջավայրը մեծ ձգողական ուժ ունեն տարբեր միջոցառումների համար. այս տարի այնտեղ գարեջրի փառատոն ևս կանցկացվի։ Բայց մեկը մյուսին չի խանգարի, գլխավորը նույն օրը չանցկացնելն ու խմիչքները չխառնելն է։ Նման կառուցողական մոտեցում ունի նաև Գյումրու քաղաքապետը, որի հետ հիմնադրամն արդեն կազմակերպչական հարցեր է քննարկում։
Հիմնադրամի մեդիաարշավը կշարունակվի նաև այս տարի։ Նպատակը` հայկական գինին մոտեցնել հայ սպառողին (միգուցե մասամբ փոխարինել օղուն), հիշեցնել Հայաստանում գինու ավանդույթների մասին և (ինչը ոչ պակաս կարևոր է) հիշեցնել չափավոր և պատասխանատու սպառման մասին։
Նշենք` 2016-ին Հայաստանում գինու սպառումը մեկ շնչի հաշվով կազմում էր տարեկան 0,9 լիտր, 2021-ին դարձել է 3,6։ Օղու սպառումը կազմում է մոտավորապես հինգ լիտր (երկու դեպքում էլ հիմք է վերցվում տեղական արտադրությունը` գումարած ներմուծումը,հանած արտահանումը, որը բաժանվում է Հայաստանի` 18 տարեկանից բարձր բնակչության թվի վրա)։
Որքա՞ն հայկական գինի է վաճառվել աշխարհում 2020 թվականին
Լրահոս
0