00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրբ Վալենտին՝ ոչ միայն շոկոլադ ու ծաղիկներ, այլև ժպիտ պարգևող պատմություններ

© REUTERS / Majid Asgaripour / WANA via REUTERSԱրխիվային կուսանկար
Արխիվային կուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ոչ միայն Հայաստանում են շատերը բացասաբար տրամադրված խեղճ Վալենտինի նկատմամբ, որի օրը նշվում է այսօր։
​Ճիշտ այնպես, ինչպես մեզ մոտ են ոմանք հարցնում, թե ինչու ենք հատուկ նշում Կանանց տոնը մարտի 8-ին, այնպես էլ Արևմուտքում մարդիկ կան, որոնք տարակուսում են՝ Սիրահարների օ՞ր փետրվարի 14-ին, բա տարվա մնացած օրերին սերը հօդս է ցնդո՞ւմ։
Ահավասիկ, երիտասարդ ամերիկացիներից մեկի կարծիքը. «Չե՞ք կարծում, որ դա անհեթեթություն է՝ նշել սիրո տոնը շատ կոնկրետ մի օր։ Եվ ինչո՞ւ հենց այդ օրը՝ ուղղակի այն պատճառով, որ այդպես է ինչ-որ մեկը ծրագրել և ա՞յդ օրն է փաթաթել մեր վզին»։
Սուրբ Վալենտին՝ ոչ միայն շոկոլադ ու ծաղիկներ, այլև ժպիտ պարգեւող պատմություններ
​Կան մարդիկ, որոնք իրենց բողոքն այդ օրը արտահայտում են շատ կոնկրետ գործողություններով։ Օրինակ, Ամուսինների ամերիկյան ասոցիացիան վաղուց հայտարարել է, որ ամեն տարի պարզապես բոյկոտելու է սուրբ Վալենտինը։ Եվ բոլորովին ոչ այն պատճառով, որ ժլատ են ու չեն ցանկանում նույնիսկ մի տուփ կոնֆետ գնել կանանց համար։ Այս հասարակական կազմակերպության անդամները մանրամասնել են՝ մեր բոյկոտը սկզբունքային է, այն ընդամենը մեկ օր է տևելու, իսկ դրանից հետո, սիրելի′ կանայք, ոչ միայն «Մոցարտ» շոկոլադ և 5 համարի «Շանել» կնվիրենք, տո ամենաթանկ սուշիանոցն էլ կտանենք։ ​
Իսկ մի չինացի, որին լքել էր ընկերուհին, մի քանի տարի առաջ Վալենտինի օրը գնել էր Շանհայի կինոթատրոնում բոլոր կենտ տեղերը, որպեսզի սիրահարվածները չկարողանան կողք-կողքի նստել։ Ճիշտ է, մի քիչ պարզ չի, թե ինչ հույսեր ուներ չինացին, որովհետև ակնհայտ է, որ հենց դահլիճում մարեր լույսը, սիրահարվածները լավ էլ տեղավորվելու էին միմյանց կողքին՝ հո չե՞ս գնա ստուգես։ Բոլոր դեպքերում, համաձայնեք, Վալենտինի օրը ընկերուհուց վրեժ լուծելու բավական օրիգինալ ձև է։ ​
Համենայնդեպս, ավելի լավ է այսպես, քան այնպես, ինչպես եվրոպական թերթերից մեկում նկարագրում է անանուն կինը։ Ասում է՝ ամուսնուս հետ գնացել էինք մեծ առևտրի կենտրոն, անցնում էինք թանկարժեք օծանելիքի բուտիկի մոտով ու փորձեցի ակնարկել ամուսնուս. «Զգացի՞ր նուրբ բուրմունքը, Վալենտինի օրն էլ մոտենում է»։ Եվ ամուսինս անմիջապես արձագանքեց. «Դե քանի որ Վալենտինի օրն է մոտենում, արի կրկին անցնենք այդ բուտիկի մոտով և երկրորդ անգամ զգանք այն անմահական բուրմունքը»։ ​
Եղել են, իհարկե, նաև դեպքեր, երբ ամուսինն անկեղծորեն ամեն ջանք գործադրել է կնոջը հաճույք պատճառելու համար, ուղղակի հակառակն է ստացվել։
Համացանցային կայքերից մեկն այսպիսի դրվագ է նկարագրել։ Ամուսինը իմանալով, որ կինը հնաոճ իրեր է սիրում, Վալենտինից առաջ գնում է նման իրերի խանութը, շատ երկար փնտրում է և վերջապես ընտրում է մի շատ գեղեցիկ կապույտ ծաղկաման։ Երբ տանը հանձնում է այդ բավական թանկարժեք նվերը կնոջը, զգում է, որ նա մեծ ուշադրությամբ ուսումնասիրում է ծաղկամանը և վերջում չի կարողանում զսպել ծիծաղը. «Այս ի՞նչ ես գնել, հոգյակս, ախր սա գերեզմանին դնելու համար նախատեսված ծաղկաման է։ Տես ինչ է գրված վրան»։ Եվ ամուսինը կարդում է. «Սիրելի կնոջս հավերժ հիշատակին»։ ​
Եվ վերջում այն պատմությունը, որը ժամանակին ներկայացրել է Սանդրա Քերոնը։
«Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծնողներս Մասաչուսեթս նահանգում էին, որտեղ հայրս Եվրոպա մեկնելուց առաջ ծառայում էր Քեպփ Էդուարդս զորավարժարանում։ Ծնողներս դեռ ամուսնացած չէին և որոշեցին դա անել հենց սուրբ Վալենտինի օրը։
Ի՞նչ դնել սեղանին Սուրբ Սարգսի տոնին. 5 լավագույն ուտեստ
Սակայն դրանից մեկ օր առաջ հրաման եկավ. «Զորավարժարանից չբացակայել և պատրաստվել մեկնելու»։ Դե հայրս երիտասարդ էր ու սիրահարված, որոշեց այնուամենայնիվ խախտել զինվորական կարգապահությունը, լքել հավաքի վայրը և ամուսնանալ։ Երբ վերադարձավ, հրամանատարը խիստ զայրացավ և արդեն ուզում էր պատիժ նշանակել։ Սակայն հայրս պատմեց, թե ինչու է բացակայել։ Հրամանատարը փափկեց ու ասաց. «Լավ, լավ, այս անգամ ներում եմ։ Բայց տես հա, հաջորդ անգամ որ ամուսնանաս, նման բան չանես»։ ​
Шоколадные конфеты - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2020
«Շատ կարճ` իմ Վալենտինի նվերի մասին». Սոնայի սպասումներն ու Գրիգի զայրույթը
Լրահոս
0