https://arm.sputniknews.ru/20220214/rd-khaghaghapahnery-1-orum-apahovel-en--mot-15-hazar-mardu-mutqy-arcakh--38657625.html
ՌԴ խաղաղապահները 1 օրում ապահովել են մոտ 1,5 հազար մարդու մուտքը Արցախ
ՌԴ խաղաղապահները 1 օրում ապահովել են մոտ 1,5 հազար մարդու մուտքը Արցախ
Sputnik Արմենիա
Բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով։ 14.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-14T11:26+0400
2022-02-14T11:26+0400
2022-02-14T11:26+0400
խաղաղապահներն արցախում
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0e/38653186_0:111:1722:1080_1920x0_80_0_0_7735c2e86ce988e4cfe75c3fa4480be5.jpg
Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 500 միավոր ավտոմեքենայի և մոտ 1,5 հազար մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:Զինծառայողները շուրջօրյա ռեժիմով իրավիճակի մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված բոլոր 27 դիտակետերում:Ռուսական խաղաղապահ զորակազմի դիտորդական դիրքերն աշխատում են սովորական ռեժիմով։ Դիտարկման կետի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի 117 երեխաների նվիրել են զարգացնող խաղալիքներՌուս խաղաղապահներն ապահովում են տարանցիկ ավտոտրանսպորտի անվտանգ անցումը դիրքերի անցակետերով։Ընթացիկ իրադրությունը վերահսկելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով, «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքում շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:Դիտակետերում ծառայության, կենցաղի կազմակերպման, խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստության պարապմունքների և հանգստի կազմակերպման նպատակով կառուցվել են բլոկ-մոդուլային ավաններ, ստեղծվել են հարմարավետ և ժամանակակից պայմաններ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 500 ավտոմեքենաների եւ մոտ 1,5 հազար մարդու անվտանգ մուտքը Արցախ եւ հակառակ ուղղությամբ
Sputnik Արմենիա
Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 500 ավտոմեքենաների եւ մոտ 1,5 հազար մարդու անվտանգ մուտքը Արցախ եւ հակառակ ուղղությամբ
2022-02-14T11:26+0400
true
PT1M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0e/38653186_98:0:1538:1080_1920x0_80_0_0_615f98ab03f2b90e2499c006ae158f22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, տեսանյութ, տեսանյութեր, видео
խաղաղապահներն արցախում, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՌԴ խաղաղապահները 1 օրում ապահովել են մոտ 1,5 հազար մարդու մուտքը Արցախ
Բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով։
Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 500 միավոր ավտոմեքենայի և մոտ 1,5 հազար մարդու անվտանգ մուտքն ու ելքը Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Զինծառայողները շուրջօրյա ռեժիմով իրավիճակի մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված բոլոր 27 դիտակետերում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի դիտորդական դիրքերն աշխատում են սովորական ռեժիմով։ Դիտարկման կետի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ:
Ռուս խաղաղապահներն ապահովում են տարանցիկ ավտոտրանսպորտի անվտանգ անցումը դիրքերի անցակետերով։
Ընթացիկ իրադրությունը վերահսկելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր տեսախցիկներով, «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքում շրջանաձև հսկողություն իրականացնելու համար:
Դիտակետերում ծառայության, կենցաղի կազմակերպման, խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստության պարապմունքների և հանգստի կազմակերպման նպատակով կառուցվել են բլոկ-մոդուլային ավաններ, ստեղծվել են հարմարավետ և ժամանակակից պայմաններ: