00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարզ է` ում է վիրավորել. Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրգործ է հարուցվել, նրան ՀՔԾ են կանչել

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Հակոբյան
Ռուբեն Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 14.02.2022
Բաժանորդագրվել
Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ու իր պաշտպանյալ Ռուբեն Հակոբյանը վստահ են, որ վերջինս ենթարկվում է քաղաքական հետապնդման։
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Քաղաքագետ, վերլուծաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Դեպքի առթիվ Հակոբյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել։
Նշենք, որ 2021 թվականի նոյեմբերի 25-ին քաղաքագետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունների վերաբերյալ որոշ գնահատականներ է հնչեցրել։

«Մինչ քրեական գործ հարուցելը (մոտ 2 ամիս առաջ) ինձ կանչել էին ոստիկանություն, այժմ էլ` ՀՔԾ։ Ինձ այն ժամանակ թվաց, որ ամեն ինչ ավարտվել է, սակայն պարզվում է, որ քրեական գործ են հարուցել։ Կանչվել եմ կասկածյալ–վկա կարգավիճակով, օգտվեցի իմ իրավունքից ու ցուցմունք չեմ տվել, միայն վերահաստատել եմ այն, ինչ ասել եմ այն ժամանակ տված իմ ցուցմունքում»,– հարցաքննությունից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Հակոբյանը։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծանր վիրավորանք հասցնելը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված)։ Նրա խոսքով` իր պաշտպանյալը նաև գրավոր հայտարարություն է արել` նշելով, որ այս ամենը որակում է որպես քաղաքական հետապնդում։
«Այս հոդվածը դարձել է գործիք` քրեական հետապնդում իրականացնող մարմինների միջոցով իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար։ Տպավորություն է, որ ոստիկանությունում նոր բաժին է ստեղծվել, որտեղ հավաքված են ծառայողներ, ովքեր վերլուծում են այս կամ այն ընդդիմախոսի ելույթն ու փորձում են հասկանալ` դրանից Նիկոլ Փաշինյանը վիրավորվել է, թե ոչ»,– նշեց Հարությունյանը։
Արման Թաթոյանը ՍԴ է դիմել ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով
Քրեական գործի շրջանակներում ոչ ոք ներգրավված չէ որպես տուժող։ Երբ փաստաբանը սկզբում հետաքրքրվել է, թե ում է վիրավորել իր պաշտպանյալը, քննիչն ասել է. «Դե, պարզ է` ում», ու չի նշել որևէ անուն։
Նա ընդգծեց, որ գործը դատարան հասնելու դեպքում կներկայացնեն իրենց բոլոր փաստարկները, որոնք կհերքեն հավանական մեղադրանքն ու քրեական հետապնդում իրականացնող մարմինների դիրքորոշումը տվյալ հարցի կապակցությամբ։ Հակոբյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, և Հարությունյանը հուսով է, որ չի էլ առաջադրվի` հանցակազմի բացակայության հիմքով։
Հիշեցնենք, որ մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նշված հոդվածի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 263 քրեական գործ, որոնցից 25-ի դեպքում կայացվել է վարույթը կարճելու, 5-ի դեպքում՝ վարույթը կասեցնելու մասին որոշում, 11-ը միացվել են այլ քրեական գործերի:
Լրահոս
0