https://arm.sputniknews.ru/20220214/khurshudjani-veradardzic-minchev-tsanramarti-handep-kananc-antarberutjun-vorn-e-khndiry-38522790.html
Խուրշուդյանի վերադարձից մինչև ծանրամարտի հանդեպ կանանց անտարբերություն. որն է խնդիրը
Խուրշուդյանի վերադարձից մինչև ծանրամարտի հանդեպ կանանց անտարբերություն. որն է խնդիրը
Sputnik Արմենիա
Չնայած հայ ծանրորդների հաջողություններին, ծանրամարտի կանանց մրցումներով հետաքրքրվողները շատ չեն: Վերջին մի քանի տարիներին կանանց առաջնություններին մասնակցում է... 14.02.2022, Sputnik Արմենիա
2022-02-14T08:29+0400
2022-02-14T08:29+0400
2022-02-14T08:29+0400
ծանրամարտ
հայաստան
հռիփսիմե խուրշուդյան
կին
մեդալ
մարզիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/300/70/3007017_0:0:1601:901_1920x0_80_0_0_a1c212c17fc6be1daac82cf75a7cc1d0.jpg
Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնությունը նախևառաջ նշանավորվեց Հռիփսիմե Խուրշուդյանի մրցահարթակ վերադարձով։ 34-ամյա ճանաչված մարզուհին առայժմ որակազրկված է, բայց կարող է մասնակցել մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։Հիշեցնենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց ծանրամարտում Հայաստանին բազմաթիվ տիտղոսներ պարգևելուց հետո սկանդալում հայտնվեց, երբ հրապարակվեցին Լոնդոն 2012-ի օլիմպիական խաղերի դոպինգ թեստերը: Հայ ծանրորդը մեղադրվեց դոպինգ օգտագործելու մեջ, ու Խուրշուդյանի արդյունքը չեղյալ համարվեց:Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է Հայաստանի առաջնության մանրամասները, խոսել հետաքրքրության պակասի պատճառների և անելիքների մասին։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։Նշենք, որ փետրվարի 2-5-ը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճում կայացել է Հայաստանի ծանրամարտի առաջնությունը։-Պարոն Ներսիսյան, արդյոք Հայաստանի առաջնության մասնակիցների թիվը չի՞ անհանգստացնում։ Փաստացի ընտրության հնարավորությունը մարզչական կազմի համար խիստ սահմանափակ է։-Արդեն մի քանի տարի էր, ինչ Հայաստանի առաջնության մրցումներին համարյա նույն թվով՝ մոտ 40 մարզուհիներ են մասնակցում։ Աղջիկների և կանանց շրջանում ծանրամարտի մասսայականցումը չի ստացվում։ Ժամանակներն են այլ։ Այն ժամանակ, երբ մեր հավաքականում մեծ էր մրցակցությունը, ու մի քանի քաշային կարգերում էլ մենք միջազգային մրցումներում մեդալների հիմնական հավակնորդների թվում էինք, այնքան էլ զարգացած չէր ինտերնետը, սմարտֆոնները այնքան էլ տարածված չէին։ Հիմա շատ դժվար է մարդկանց կտրել այդ հաճույքներից ու բերել մարզադահլիճ։ Ու ընդ որում, այս խնդիրը միայն Հայաստանում չէ։ Բոլոր երկրներում էլ նույն պատմությունն է։ Պարզապես, ասենք, Չինաստանում մարդկային ռեսուրսն այնքան մեծ է, որ կարելի է մի քանի հավաքական ձևավորել։ Այդ առումով 160 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանում էլ, մեր համեմատ, շատ հնարավորություններ կան։Լալայան, Մինասյան, Մարտիրոսյան. հայտնի ծանրորդները պատվո պատվանդանին՝ կողք-կողքի-Բայց մենք հավաքականի կորիզ ունենք արդեն ձևավորված։-Մոտ 40 ծանրորդների մեջ մտնում են բոլոր մարզուհիները, որոնք կարող են հանդես գալ երիտասարդական կամ ազգային հավաքականներում։ Այս պահին մեծահասակների հավաքականում մենք ունենք Իզաբելլա Յայլյանին, Տաթև Հակոբյանին և Հռիփսիմե Խուրշուդյանին։ Մյուսները երիտասարդ են։ Օրինակ` Լիանա Գյուրջյանը, որն արդեն բավականին շատ տիտղոսներ ու մեդալներ է նվաճել, ընդամենը 20 տարեկան է։-Ի՞նչ կասեք Հռիփսիմե Խուրշուդյանի վերադարձի մասին։- Հռիփսիմեի հետ մինչ մրցահարթակ վերադառնալը զրուցել ենք, քննարկել ենք իր վերադարձի հետ կապված շատ հարցեր։ Դե եթե մարդն ուզում է նորից մարզվել ու մրցել, նրան պետք է աջակցել։ Եթե երկու երեխաների մայրը գտնում է, որ կարող է հաջողության հասնել, ուրեմն պետք է նրան միայն օգնել։ -Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք Եվրոպայի առաջնությունից։- Մեր երեք մարզուհիներն էլ՝ Իզաբելան, Տաթևը և Հռիփսիմեն, կարող են մեդալ նվաճել։ Իհարկե, առաջ անցնել չեմ ուզում, բայց որ մեր ծանրորդները ներուժ ունեն`կասկած չկա։Ծանրամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Բուլղարիայում։ Սակայն այդ երկրի ծանրամարտի ֆեդերացիայում առկա ներքին խնդիրների պատճառով մրցաշարը տեղափոխվել է այլ երկիր։ Մայիսի 25-ից հունիսի 3-ը ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունն անցկացվելու է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/300/70/3007017_75:0:1502:1070_1920x0_80_0_0_e2e532b4e799cf497a07ca1c126d1209.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ծանրամարտ, հայաստան, հռիփսիմե խուրշուդյան, կին, մեդալ, մարզիչ
ծանրամարտ, հայաստան, հռիփսիմե խուրշուդյան, կին, մեդալ, մարզիչ
Խուրշուդյանի վերադարձից մինչև ծանրամարտի հանդեպ կանանց անտարբերություն. որն է խնդիրը
Չնայած հայ ծանրորդների հաջողություններին, ծանրամարտի կանանց մրցումներով հետաքրքրվողները շատ չեն: Վերջին մի քանի տարիներին կանանց առաջնություններին մասնակցում է 35-40 մարզիկ։ Ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է պատճառների և հնարավորությունների մասին։
Հայաստանի ծանրամարտի կանանց առաջնությունը նախևառաջ նշանավորվեց Հռիփսիմե Խուրշուդյանի մրցահարթակ վերադարձով։ 34-ամյա ճանաչված մարզուհին առայժմ որակազրկված է, բայց կարող է մասնակցել մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
Հիշեցնենք, որ Հռիփսիմե Խուրշուդյանը կանանց ծանրամարտում
Հայաստանին բազմաթիվ տիտղոսներ պարգևելուց հետո սկանդալում հայտնվեց, երբ հրապարակվեցին Լոնդոն 2012-ի օլիմպիական խաղերի դոպինգ թեստերը: Հայ ծանրորդը մեղադրվեց դոպինգ օգտագործելու մեջ, ու Խուրշուդյանի արդյունքը չեղյալ համարվեց:
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է Հայաստանի առաջնության մանրամասները, խոսել հետաքրքրության պակասի պատճառների և անելիքների մասին։ Զրուցել է Խաչիկ Չախոյանը։
Նշենք, որ փետրվարի 2-5-ը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճում կայացել է Հայաստանի ծանրամարտի առաջնությունը։
-Պարոն Ներսիսյան, արդյոք Հայաստանի առաջնության մասնակիցների թիվը չի՞ անհանգստացնում։ Փաստացի ընտրության հնարավորությունը մարզչական կազմի համար խիստ սահմանափակ է։
-Արդեն մի քանի տարի էր, ինչ Հայաստանի առաջնության մրցումներին համարյա նույն թվով՝ մոտ 40 մարզուհիներ են մասնակցում։ Աղջիկների և կանանց շրջանում ծանրամարտի մասսայականցումը չի ստացվում։ Ժամանակներն են այլ։ Այն ժամանակ, երբ մեր հավաքականում մեծ էր մրցակցությունը, ու մի քանի քաշային կարգերում էլ մենք միջազգային մրցումներում մեդալների հիմնական հավակնորդների թվում էինք, այնքան էլ զարգացած չէր ինտերնետը, սմարտֆոնները այնքան էլ տարածված չէին։ Հիմա շատ դժվար է մարդկանց կտրել այդ հաճույքներից ու բերել մարզադահլիճ։ Ու ընդ որում, այս խնդիրը միայն Հայաստանում չէ։ Բոլոր երկրներում էլ նույն պատմությունն է։ Պարզապես, ասենք, Չինաստանում մարդկային ռեսուրսն այնքան մեծ է, որ կարելի է մի քանի հավաքական ձևավորել։ Այդ առումով 160 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանում էլ, մեր համեմատ, շատ հնարավորություններ կան։
-Բայց մենք հավաքականի կորիզ ունենք արդեն ձևավորված։
-Մոտ 40 ծանրորդների մեջ մտնում են բոլոր մարզուհիները, որոնք կարող են հանդես գալ երիտասարդական կամ ազգային հավաքականներում։ Այս պահին մեծահասակների հավաքականում մենք ունենք Իզաբելլա Յայլյանին, Տաթև Հակոբյանին և Հռիփսիմե Խուրշուդյանին։ Մյուսները երիտասարդ են։ Օրինակ` Լիանա Գյուրջյանը, որն արդեն բավականին շատ տիտղոսներ ու մեդալներ է նվաճել, ընդամենը 20 տարեկան է։
-Ի՞նչ կասեք Հռիփսիմե Խուրշուդյանի վերադարձի մասին։
- Հռիփսիմեի հետ մինչ մրցահարթակ վերադառնալը զրուցել ենք, քննարկել ենք իր վերադարձի հետ կապված շատ հարցեր։ Դե եթե մարդն ուզում է նորից մարզվել ու մրցել, նրան պետք է աջակցել։ Եթե երկու երեխաների մայրը գտնում է, որ կարող է հաջողության հասնել, ուրեմն պետք է նրան միայն օգնել։
Հռիփսիմեն վերադարձել է միայն նոր հաղթանակներ կերտելու համար։ Հակառակ դեպքում պարզապես իմաստ չէր ունենա նրա վերադարձը։ Նա մարզվում է մեծ մոտիվացիայով, ու հուսով եմ`շատ շուտով նրա արդյունքները մոտ կլինեն միջազգային չափանիշներին։
-Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք Եվրոպայի առաջնությունից։
- Մեր երեք մարզուհիներն էլ՝ Իզաբելան, Տաթևը և Հռիփսիմեն, կարող են մեդալ նվաճել։ Իհարկե, առաջ անցնել չեմ ուզում, բայց որ մեր ծանրորդները ներուժ ունեն`կասկած չկա։
Ծանրամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը ի սկզբանե նախատեսված էր անցկացնել Բուլղարիայում։ Սակայն այդ երկրի ծանրամարտի ֆեդերացիայում առկա ներքին խնդիրների պատճառով մրցաշարը տեղափոխվել է այլ երկիր։ Մայիսի 25-ից հունիսի 3-ը ծանրամարտի Եվրոպայի հերթական առաջնությունն անցկացվելու է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում։